«Յույ Մին Փեյ»–ի խմբագրումների տարբերություն

չ (oգտվելով ԱՎԲ)
13 տարեկան հասակում Փեյը կորցնում է մորը, որ տառապում էր [[քաղցկեղ]]ով: Հայրը շուտով դասավորում է իր սեփական կյանքը` կրկին ամուսնանալով: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Յույ Մին Փեյը շարունակում է իր ուսումը [[Փենսիլվանիայի համալսարան]]ում, չնայած ընդունվել էր մի շարք դպրոցներ: Ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս Շանհայում ուսանելու տարիներին Փեյը ուսումնասիրել էր Փենսիլվանիայի համալսարանի ճարտարապետության ծրագիրը, ինչը դուր էր եկել նրան: Համալսարանի ընտրության մի կարևոր գործոն էլ [[Հոլիվուդ]]ն էր. Փեյին դուր էր գալիս ամերիկյան ֆիլմերում ուսանողական կյանքի ազատությունը: 1935 թվականին նա նավով ուղևորվում է [[Սան Ֆրանցիսկո]], ապա գնացքով [[Ֆիլադելֆիա]]: Փենսիլվանիայի համալսարանում շեշտը դրված էր դասական ճարտարապետության վրա, մինչդեռ Փեյը հետաքրքրված էր ժամանակակից ճարտարապետությամբ: Այս հանգամանքը ինչպես և այն, որ Փեյը փոքր-ինչ շփոթված էր շատ լավ պատրաստված մյուս ուսանողներից, ստիպում են նրան հրաժարվել ճարտարապետ դառնալու գաղափարից և տեղափոխվել [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան]]` ինժեներություն ուսանելու: Սակայն ճարտարապետության դպրոցի դեկանը համոզում է Փեյին վերադառնալ իր նախընտրած մասնագիտությանը` ճարտարապետությանը<ref>Wiseman, p. 35</ref>: Համալսարանի գրադարանում նա կարդում է [[Լե Կորբյուզիե]]ի գրքերը և ոգեշնչվում ինտերնացիոնալ ոճի ճարտարապետությամբ, որին բնորոշ էին պարզ ձևերը, ապակե և մետաղյա լուծումները: 1935 թվականի նոյեմբերին Լե Կորբյուզիեն երկու օրով այցելում է համալսարան, ինչը Յույ Մին Փեյը համարում է իր «ճարտարապետական կրթության կարևորագույն երկու օրերը»<ref>Boehm, p. 36.</ref>:
 
Փեյը հետագայում նշել է, որ չի ափսոսում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ուսանելու համար, քանի որ «այնտեղ է սովորել շինարարության գիտությունն ու տեխնիկան, որ կարևոր նշանակություն ունի ճարտարապետության համար»<ref>Boehm, p. 40.</ref>: 1940 թվականին, ստանալով ճարտարապետի որակավորում, Փեյը ցանկանում է վերադառնալ [[Չինաստան]], սակայն [[չին-ճապոնական երկրորդ պատերազմ]]ը ստիպում է նրան փոխել ծրագրերը և մնալ [[ԱՄՆ]]-ում: Երկու տարի նա աշխատում է [[Բոստոն]]ի ''Stone & Webster'' ինժեներական ընկերությունում: 1940-ական թվականներին Փեյը տեզափոխվումտեղափոխվում է [[Նյու Յորք]], ապա սովորում [[Հարվարդի համալսարան]]ում` 1945 թվականին ստանալով դիզայնի դոցենտի կոչում:
 
[[Պատկեր:JFK library Stitch Crop.jpg|350px|մինի|ձախից|Ջոն Քենեդու անվան գրադարանի շենքը, Բոստոն]]