«Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
Լուիս Ինասիու դա Սիլվան ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 27-ին Բրազիլիայի Կաետես քաղաքում։ Եղել է Արիստիդիս Ինասիու դա Սիլվայի և Էդրիդիս Ֆերեյրա դի Մելուի ընտանիքի ութ երեխաներից յոթերորդը։ Նրա ծնունդից երկու շաբաթ հետո վերջինիս հայրը տեղափոխվել է Սանտուս։ 1952 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ, երբ Լուիսը ընդամենը յոթ տարեկան էր, նրա մայրը որոշեց տեղափոխվել Սանտուս՝ ամուսնու մոտ։ Հասնելով տեղ բացահայտվեց, որ իր Լուիսի հայրը Սանտուսում ստեղծել է երկրորդ ընտանիք՝ և երկու ընտանիքները ստիպված եղան ապրել միմյանց հետո։ Շուտով ապագա նախագահի հայրը դարձավ հարբեցող և 1978 թվականին մահացավ։
 
Լուիս Ինասիու դա Սիլվան երբեք հաջորդական և համակարգված կրթություն չի ստացել։ Մինչև տեստաս տարեկանը նա չի կարողացել կարդալ և գրել, քանի որ չորրորդ դասարանից ստիպված է եղել լքել դպրոցը և ընտանիքի կարիքները հոգալու համար 12 տարեկանից սկսել է աշխատել։ Նրա աշխատանքային կյանքումկյանքը սկսվել է 12 տարեկանում, երբ վերջինս աշխատանքի ընդունվեց մի փողոցային վաճառականի մոտ, ով կոշիկ էր վաճառում։ 14 տարեկան Լուիսն աշխատանքի է ընդունվել պղնձի վերամշակման գործարանում։
 
19 տարեկան հասակում նա կորցրել է իր ձախ ձեռքի ճկույթը՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Ձեռքի մատը կորցնելուց հետո նա դիմել է մի քանի հիվանդանոցների, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Բրազիլիայում դիկտատուրայի հաստատումից հետո Լուիսը փոխեց իր քաղաքական հայացքները՝ դառնալով ձախակողմյան ընդդիմադիր ուժ։