«Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 55.
 
[[2017 թվական|2017 թվականին]] Սիլվան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ և դատապարտվել 9,5 տարվա ազատազրկման<ref name=":0">{{Cite web|url=http://hraparak.am/?p=151370&l=am/braziliayi+naxkin+naxagahy+95+tarva+azatazrkman+e+datapartvel|title=Բրազիլիայի նախկին նախագահը 9,5 տարվա ազատազրկման է դատապարտվել|website=hraparak.am|accessdate=2017-07-14}}</ref>՝ դառնալով առաջին նախագահը [[Բրազիլիայի պատմություն|Բրազիլիայի պատմության]] մեջ, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել երկրի նոր սահմանադրության ընդունումից հետ<ref name=":0" />։
 
== Կենսագրություն ==
ուիս Ինասիու դա Սիլվան ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 27-ին Բրազիլիայի Կաետես քաղաքում։ Եղել է Արիստիդիս Ինասիու դա Սիլվայի և Էդրիդիս Ֆերեյրա դի Մելուի ընտանիքի ութ երեխաներից յոթերորդը։ Նրա ծնունդից երկու շաբաթ հետո վերջինիս հայրը տեղափոխվել է Սանտուս։ 1952 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ, երբ Լուիսը ընդամենը յոթ տարեկան էր, նրա մայրը որոշեց տեղափոխվել Սանտուս՝ ամուսնում մոտ։ Հասնելով տեղ բացահայտվեց, որ իր Լուիսի հայրը Սանտուսում ստեղծել է երկրորդ ընտանիք՝ և երկու ընտանիքները ստիպված եղան ապրել միմյանց հետո։ Շուտով ապագա նախագահի հայրը դարձավ հարբեցող և 1978 թվականին մահացավ։
 
Լուիս Ինասիու դա Սիլվան երբեք հաջորդական և համակարգված կրթություն չի ստացել։ Մինչև տես տարեկանը նա չի կարողացել կարդալ և գրել, քանի որ չորրորդ դասարանից ստիպված է եղել լքել դպրոցը և ընտանիքի կարիքները հոգալու համար 12 տարեկանից սկսել է աշխատել։ Նրա աշխատանքային կյանքում սկսվել է 12 տարեկանում, երբ վերջինս աշխատանքի ընդունվեց մի փողոցային վաճառականի մոտ, ով կոշիկ էր վաճառում։ 14 տարեկան Լուիսն աշխատանքի է ընդունվել պղնձի վերամշակման գործարանում։
 
19 տարեկան հասակում նա կորցրել է իր ձախ ձեռքի ճկույթը՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Ձեռքի մատը կորցնելուց հետո նա դիմել է մի քանի հիվանդանոցների, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Բրազիլիայում դիկտատուրայի հաստատումից հետո Լուիսը փոխեց իր քաղաքական հայացքները՝ դառնալով ձախակողմյան ընդդիմադիր ուժ։
 
1969 թվականին նա ամուսնացել է Մարիա դի Լուրդիսի հետ, ով նույն տարում մահանում է հեպատիտից։ 1974 թվականին Լուիսն ամուսնացել է Մարիզե անունով մի այրու հետ, որից հետագայում ունենում է երեք որդի (բացի այդ, Մարիզան առաջին ամուսնությունից ուներ մեկ որդի):
 
== Քաղաքական գործունեություն ==
 
== Ծանոթագրություններ ==