«Թրումեն Կապոտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 37.
'''Թրումեն Գարսիա Կապոտե''' ({{lang-en|Truman Garcia Capote}}, {{ԱԾ}})<ref name="biography.com">http://www.biography.com/people/truman-capote-9237547#early-life</ref>, ամերիկացի [[վիպասան]], [[կինոսցենարիստ]], [[դրամատուրգ]] և [[դերասան]], ում պատմվածքներից, վեպերից, վիպակներից և պիեսներից շատերը, ներառյալ «[[Նախաճաշ Թիֆընիի մոտ]]» վիպակը (1958) և «[[Սառնարյուն սպանություն]]» վեպը (1966) (որը նա անձամբ անվանել է [[իրապատում]]) համարվում են գրականության դասական գործեր: Կապոտեի վեպերի, պատմվածքների և պիեսների հիման վրա ստեղծվել է առնվազն 20 ֆիլմ:
 
Կապոտեն դժվար մանկություն է ունեցել, քանի որ ծնողները բաժանված են եղել, մորը երկար ժամանակ չի տեսնում, իսկ ընտանիքը մի քանի անգամ ստիպված է եղել տեղափոխվել: Գրողի ձիրքն իր մեջ բացահայտել է 8 տարեկանում և մանկության մնացած տարիները նվիրել է տաղանդը կատարելագործելուն: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է պատմվածքներ գրելով, որոնցից մեկը՝ «[[Միրիամ]]»-ը (1945), դրական արձագանք է գտնում գրաքննադատների և ընթերցողի շրջանում, ինչի արդյունքում Կապոտեն պայմանագիր է կնքում [[Random House]] հրատարակչության հետ և 1948 թվականին գրում «[[Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ]]» վեպը: Այնուամենայնիվ, Կապոտեին ամենաշատ ճանաչում ու փառք է բերում «[[Սառնարյուն սպանություն]]» վեպը, որը [[Կանզաս]]ում մի ընտանիքի սպանության մասին է: Հեղինակն այն գրել է չորս տարիների ընթացքում՝ հայտնի «[[Ծաղրասարյակ սպանելը (վեպ)|Ծաղրասարյակ սպանելը»]]» գրքի (1960) հեղինակ [[Հարփըր Լի]]ի աջակցությամբ, ով ողջ կյանքի ընթացքում Կապոտեի մտերիմ ընկերն է եղել<ref name="Barra">[http://www.americanheritage.com/articles/magazine/ah/2006/3/2006_3_13.shtml Allen Barra] "Screenings: The Triumph of Capote," ''American Heritage'', June/July 2006.</ref>:
 
== Կյանքի վաղ շրջան ==
Ծնվել է ԱՄՆ-ի [[Լուիզիանա]] նահանգի [[Նոր Օրլեան]] քաղաքում: Մայրը տասնյոթամյա Լիլի Մե Ֆոլկն էր, հայրը՝ առևտրական Արքուլուս Փերսընսը: Ծնողները բաժանվում են, երբ Կապոտեն ընդամենը չորս տարեկան էր: Երեխային ուղարկում են [[Ալաբամա]] նահանգ, որտեղ նրան չորս-հինգ տարի շարունակ խնամում են մոր հարազատները: Այստեղ էլ նա ծանոթանում և ընկերանում է իր հարևան Հարփըր Լիի հետ: Ենթադրվում է, որ «[[Ծաղրասարյակ սպանելը (վեպ)|Ծաղրասարյակ սպանելը»]]» վեպի հերոսներից մեկի՝ Դիլլի կերպարը հենց Կապոտեի մարմնավորումն է<ref>{{cite news |title='Kansas' imagines Truman Capote-Harper Lee rift |url=http://www.usatoday.com/life/books/reviews/2007-12-17-powers-capote_N.htm |work=[[USA Today]] |date=December 17, 2007 |accessdate=August 18, 2009 | first=Bob | last=Minzesheimer}}</ref><ref>{{cite book |first=Truman |last=Capote |author2=M. Thomas Inge |url=https://books.google.am/books?id=WWZ3XEQy6X0C |title=Truman Capote: conversations|publisher=University Press of Mississippi |year=1987 |isbn=0-87805-275-5 |page=332}}</ref><ref>{{cite book |title=Mockingbird: a portrait of Harper Lee |first=Charles J. |last=Shields |url=https://books.google.am/books?id=j8cm3hxUd7MC |publisher=Macmillan |year=2006 |isbn=0-8050-7919-X |page=34}}</ref>:
 
Մարդկանց ընկերակցությունից խուսափելով՝ Կապոտեն ինքնուրույն սովորում է գրել և կարդալ նախքան դպրոց հաճախելը: Նրան հինգ տարեկանում շատ անգամ կարելի էր տեսնել բառարանը և տետրը ձեռքին, իսկ տասնմեկ տարեկանում նա արդեն գեղարվեստական ստեղծագործություններ էր գրում<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=WWZ3XEQy6X0C&pg=PA169 |editor=Inge, M. Thomas|title=Truman Capote Conversations'': Pati Hill interview from ''Paris Review'' 16 (1957)''|publisher=University Press of Mississippi|year= 1987}}</ref>: