«Կաննի կինոփառատոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Ֆրանսիայում միջազգային կինոփառատոն անցկացնելու գաղափարի ծագումը կապվում է [[Վենետիկի կինոփառատոն]]ի ժողովրդականության մեծանալու հետ: Իտալական կինոփառատոնի ձևաչափը 1930-ական թվականներին սկզբում ու կեսերին եղել է վիճելի: [[Ֆրանսիա|Ֆրանսիան]] ու Եվրոպայի՝ կինոաշխարհում առաջատար մյուս երկրները վատ էին ներկայացվում, ի տարբերություն կազմակերպիչ երկրի: [[1938 թվական]]ին անցկացված Վենետիկի 6-րդ կինոփառատոնը, որտեղ գլխավոր մրցանակներից մեկին արժանացավ [[Լենի Ռիֆենշթայլ]]ի «Օլիմպիա» ֆիլմը, ավարտվեց սկանդալով: Որպես Հիտլերի վարչակարգի՝ կինոփառատոնի ընթացքին միջամտելու դեմ ուղղված բողոքի նշան՝ ամերիկյան ու բրիտանական պատվիրակությունները լքել են ֆորումը: Արդյունքում ֆրանսիական կողմը որոշել է անցկացնել իր կինոփառատոնը, որ կունենա անկախ ժյուրի, և բոլոր երկրները պատշաճ ներկայացված կլինեն<ref name=Ref11>[https://books.google.kz/books?id=6HpNM68U2nkC&pg=PA223 The Classic French Cinema, 1930-1960 By C. G. Crisp / p223]</ref>:
 
Առաջին անգամ կինոփառատոնն անցկացվելու էր 1939 թվականի սեպտեմբերին: Ֆորումի անցկացման նախաձեռնողը եղել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեյը: Ժյուրիի պատվավոր նախագահ է նշանակվել [[Լուի Լյումիեր]]ը: Ծրագրում ներառվել են ամերիկյան «Հրաշագործը Օզ երկրից» ({{lang-en|The Wizard Of Oz}}) և խորհրդային «Լենինը 1918 թվականին» ֆիլմերը:
 
== Ծանոթագրություններ ==