«Ֆրիդրիխ I Շիկամորուս»–ի խմբագրումների տարբերություն

Թարգմանված անգլերեն բաժնից
(ավելացվել են կայսեր իտալական արշավանքի վերաբերյալ նյութեր)
(Թարգմանված անգլերեն բաժնից)
 
=== Հետագա տարիները ===
Հակագերմանականությունը տարածվեց ողջ Լոմբարդիայով ՝ հանգեցնելով Միլանի վերականգնմանը 1169ին: 1174ին ՝ Ֆրիդրիխը ձեռնարկեց իր հինգերորդ արշավանքը դեպի Իտալիա, իր հետ Իտալիա բերելով 8000 ասպետ և ժամանեց Պիդմոնտ ուշ Սեպտեմբերին: Հավանաբար այս ժամանակ էր հենց , որ ստեղծվեց '''''Tafelgüterverzeichnis''''' –ը ՝ արքայական տիրույթների հաշվառումը: Նրա դեմ դուրս եկավ պապամետ Լոմբարդիան լիգան , այս անգամ իր կազմում ընդգրկելով Վենետիկը , Սիցիլիան և Կոստանդնուպոլիսը : Երբ հյուսիսիտալական քաղաքները պարտության մատնեցին Ֆրիդրիխին 1175ին Ալեսսանդրիայում (քաղաքը կառուցել էին Միլանցիները այն բանից հետո , երբ կայսրը ավերեց Միլանը, քաղաքը հաճախ կոչում էին ծղոտե , քանի որ բոլոր տանիքները ծածկված էին ծղոտով) , Եվրոպական աշխարհը շոկ ապրեց: Իսկ Հենրիխ Առյուծի ՝ Իտալիա օգնություն ուղարկելու մերժումից հետո արշավանքը ձախողվեց: Ֆրիդրիխը կրեց ծանր պարտություն Միլանի մոտ ՝ Լենյանոի ճակատամարտում (3000 զինվոր ՍՀԿ կողմից , 3500՝ Իտալիայի, 1176թ  մայիսի 29): Ճակատամարտում Ֆրիդրիխը վիրավորվեց և որոշ ժամանակ մարդիկ կարծում էին , թե նա մահացել է : Այս ճակատամարտը շրջադարձային էր Ֆրիդրիխի՝ Իտալիայի  հանդեպ ունեցած ձգտումների համար : Նա այլ ելք չուներ, քան սկսել բանակցել Ալեքսանդր Երրորդի և Լոմբարդիան լիգայի հետ խաղաղության համար: Անանյիի խաղաղության համաձայնագրով 1176թին, Ֆրիդրիխը ճանաչեց Ալեքսանդր Երրորդին որպես պապ, իսկ Վենետիկի խաղաղության համաձայնագրով 1177թ․ կայսրը և պապը հաշտվեցին: Իսկ Կոնստանցի պայմանագրով՝ 1183ին կնքված, Ֆրիդրիխը վերադարձրեց քաղաքի մագիստր ընտրելու իրավունքը իտալացիներին:  Որպեսզի կոնսոլիդացներ իր կայսերական տիտղոսը իտալիական աղետալի արշավանքից հետո , Ֆրիդրիխը պաշտոնապես թագադրվեց որպես Բուրգունդիայի արքա 1178ի հունիսի 30ին Առլում:  Ֆրիդրիխը չներեց Հենրիխ Առյուծին 1176ին իրեն ամրացումներ ուղարկելը մերժելու համար: 1180ին Հենրիխը ստեղծեց հզոր պետություն բաղկացած Սաքսոնիայից և Բավարիայից և այլ հյուսիսային և արևելյան գերմանական հողերից: Օգտվելով այլ գերմանական իշխանների Հենրիխի հանդեպ ունեցած թշնամանքից Ֆրիդրիխը Հենրիխին կանգնեցրեց դատարանի առջև , որից հետո համաձայն այն օրենքի, որ կայսերական օրենքը գերակա է ավանդական գերմանականին , Հենրիխին զրկեց իր բոլոր տիրույթներից և հայտարարեց իրավազուրկ: Այնուհետև նա ներխուժեց Սաքսոնիա կայսերական բանակով , ցանկանալոց ստիպել իր զարմիկին հանձնվել: Հենրիխի դաշնակիցները լքեցին նրան , և նա հանձնվեց 1181ի նոյեմբերին : Նա անցկացրեց 3 տարի աքսորի մեջ իր խորթ հոր Հենրի 2րդ Անգլիացու մոտ Նորմանդիայում, որից հետո վերադարձավ Գերմանիա : Նա իր կյանքն ավարտեց Գերմանիայում , որպես Բրյունսվիքի դուքս: 1184ին Ֆրիդրիխը կրկին շարժվեց Իտալիա, այս անգամ գյուղական ազնվականության հետ, որպեսզի նվազեցնի Տոսկանական քաղաքների ուժը: 1186ին նա կազմակերպեց իր որդու Հենրիխի ամուսնությունը  Սիցիլիայի արքայադուստր Կոնստանցիայի հետ ՝ չնայած Ուրբանոս 3րդ պապի առարկություններին:
 
=== Երրորդ խաչակրաց արշավանքը և մահը ===
Ուրբանոս 3րդ պապը կարճ ժամանակ անց մահացավ : Նրան հաջորդեն Գրիգորիս 8րդը, ում ավելի շատ մտահոգում էին «Սուրբ հողից» եկող անհանգստացնող նորությունները ,քան թե պայքարը Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ: Նոր պապի հետ խաղաղություն հաստատելուց հետո , կայսրը շտապես Մայնց խորհուրդ գումարելու 1188ին: Ֆրիդրիխը ձեռնամուխ եղավ 3րդ խաչակրաց արշավանքին (1189-1192թթ) ՝ մի խոշոր արշավանք որին միացան Ֆիլիպ 2րդ Օգոստոսը Ֆրանսիայի արքա, և Անգլիա թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը: Ֆրիդրիխը հավաքագրեց մոտ 100 հազարանոց բանակ , որոնցից 20 հազարը ասպետներ էին և սկսեց շարժվել «Սուրբ երկիր» ցամաքով: Որոշ պատմաբաններ կարծում են , որ այս թվերը չափազանցված են, և իրական թիվը կարող է լինել 15000 զինվոր , որից 3000ը ասպետ: Խաչակիրներն անցան Հունգարիայի , Սերբիայի և Բուլղարիայի միջով նախքան Բյուզանդական տարածքներ մտնելը և Կ. Պոլսում հանգրվանելը 1189ի աշնանը: Խնդիրները առաջացան այ ժամանակ, երբ Երուսաղեմի նախկին թագուհի Սիբիլը Սալահ ադ Դինին տեղյակ պահեց մոտալուտ վտանգի մասին, վերջինս էլ Կ.Պոլսի կայսեր հետ գաղտնի դաշինք կնքեց: Դեռևս Հուգարիայում եղած ժամանակ, Շիկամորուսը համոզեց Իշխան Գեզային ՝ Արքա Բելա 3րդի եղբորը միանալ խաչակրաց արշավանքին: Այսպիսով, Գեզայի գլխավորությամբ 2000 զինվոր միացան գերմանական կայսերական զորքին:Արևմտաեվրոպական զորքերը շատ արագ կտրեցին Անատոլիան , որտեղ պարտության մատնեցին թուրքերին Իկոնիայի ճակատամարտում , և մտան Կիլիկիան Հայաստան: Գերմանական բանակի մոտենալը ահազանգ էր Սալահ ադ Դինի և մյուս մահմեդական առաջնորդների համար , որոնց սկսեցին կանոնակարգել իրենց զորքերը:
 
1190ի հունիսի 10ին Կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսը խեղդվեց Սելևկիա ամրոցի մոտ հոսող Սալեֆ գետում: Կայսեր մահվան պատճառը վիճելի է. Որոշ պատմաբաններ կարծում են , որ նա ջրում սրտի կանգ է ունեցել: Ֆրիդրիխի զինվորները նրան տեղավորեցին քացախով տակառի մեջ մարմինը պահպանելու համար:
 
Ֆրիդրիխը մահը  ցնցեց իր զորքին: Առանց առաջնորդի , խուճապի մատնված , բոլոր կողմերից թուրքերի կողմից հարձակման ենթարկվելով , շատ գերմանացիներ սպանվեցին կամ ինքնասպան եղան: Միայն 5000 զինվոր կարողացավ հասնել Աքրա: Շիկամորուսի որդին ՝ Շվաբիայի իշխան Ֆրիդրիխ 6րդը առաջնորդեց բանակի մնացորդները հունգարական բանակի հետ , որպեսզի թաղեն կայսրին Երուսաղեմում , սակայն նրանց ՝ Ֆրիդրիխի մարմինը քացախով պահպանելու ջանքերը զուր էին: Ուստի, մարմնային մասը թաղվեց Անտիոքի Սուրբ Պետրոս եկեղեցում , ոսկորները ՝ Տյուրոսի տաճարում , իսկ սիրտը և ներքին օրգանները ՝ Տարսոնում:
 
Ֆրիդրիխը անսպասելի վախճանը թողեց խաչակիրների բանակը մրցակից Ֆիլիպ 2րդի և Ռիչարդ Առյուծասիրտի հրամանատարության տակ , որոնք հասել էին Պաղեստին առաձին-առանձին ծովով: Ռիչարդը շարունակեց իր ուղին դեպի արևելք , որտեղ շատ ճակատամարտերում նա հաղթեց Սալահ ադ Դինին , սակայն ավելին անել չհաջողվեց: Ռամլայի պայմանագրով Երուսաղեմը մնաց մուսուլմանական իշխանության տակ , սակայն թույլատրվեց անզեն ուխտագնացների և առևտրական քրիստոնյաների մուտքը քաղաք:
 
=== Ֆրիդրիխը և Հուստինիանոսի կոդը ===
Հյուսիսիտալական առևտրական քաղաքների ունեցվածքի աճը վերականգնեց Հուստինիանոսի կոդի ուսումնասիրությունը: Դա լատինական օրենքի համակարգ էր , որը վերացել էր դարեր առաջ:  Օրենքի գիտնականներ նորից առաջ բերեցին դրա կիրառումը:  Հետաքրքիր է , որ Գրիգորիս 7րդ պապը անձամբ խրախուսեց Հուստինիանոսյան օրենքի ներդնելը և դրա կրկնօրինակն էլ ինքը վերցրեց: Պատմաբան Նորման Քանթորը ներկայացնում էր «Corpus Iuris Civilis»ը (Քաղաքացիական օրենքի Հուստինիանոսի մարմինը) որպես երբևէ կիրառված լավագույն օրինական համակարգ: Դա նախատեսում էր պետության օրենքը, որպես բնական բարոյական իրավունքի արտացոլում, ռացիոնալության սկզբունքը ամբողջ տիեզերքում: Երբ Ֆրիդրիխը ստանձնեց գահին, այս համակարգը հիմնադրվեց Ալպերի 2 կողմում էլ : Կայսրը առաջինն էր, ով օգտագործեց նոր պրոֆեսիոնալ իրավաբանների ինստիտուտի հնարավորությունները: Քաղաքացիական օրենսգիրքը թույլ տվեց Ֆրիդրիխին օգտագործել այդ իրավաբաններին կառավարելու իր պետությունը տրամաբանական և կայուն ձևերով: Սա նաև միջոց էր , օրինական շրջանակ ստեղծելու իր Գերմանիան և Հյուսիսային Իտալիան կառավարելու իրավունքին:
 
Գերմանիայում Ֆրիդրիխը քաղաքական ռեալիստ էր՝ վերցնելով ինչ կարող է և թողնելով մնացածը: Հենց Հուստինիանոսի կոդի շնորհիվ էր, որ Ֆրիդրիխը իրեն դիտեց որպես Հռոմի կայսր: 
 
=== Խարիզմատիկ առաջնորդը ===
Պատմաբանները համեմատում են Ֆրիդրիխին Անգլիայի թագավոր Հենրի 2րդ Պլանտագենետի հետ: 2սն էլ համարվում էին իրենց ժամանակի մեծագույն և ամենախարիզմատիկ առաջնորդները: Ֆրիդրիխի մասին , նրա քեռին ՝ ժամանակագիր և եկեղեցական Օտտո Ֆրայզինգցին կայսեր մասին գրել է իր «Gesta Friderici I Imperatoris»(Կայսր Ֆրիդրիխի գործերը) գրքում: Օտտոն մահացավ առաջին 2 գրքերը գրելու հետո , թողնելով վերջին 2ը Ռահեվին Ֆրայզինգցուն՝ իր ռեկտորին: Ռահեվինը Ֆրիդրիխի ֆիզիկականի նկարագիրը  բնութագրել կրկնակ բառեր էր օգտագործում (բացառությամբ մորուքը և մազերը նկարագրելու) , որը վերջին անգամ արվել էր 8 դար առաջ Սիդոնիուս Ապոլինարիսի կողմից:   
 
«Նրա բնավորությունն այնպիսին էր, որ նույնսիկ նրանք ,ովքեր նախանձում էին նրա ուժին , չէին կարողանում նսեմացնել նրա փառքը: Նա իդեալական չափերի մեջ է. Ավելի ցածրահասակ է քան շատ բարձրահասակ մարդը, բայց ավելի բարձրահասակ և ավելի առնական քան միջահասակ տղամարդիկ: Նրա վարսերը ոսկուց էին, ճակատին մի փոքր գանգուր : Աչքերը սուր էին և ծակող , մորուքը կարմրավուն[''barba subrufa''], շուրթերը ՝ դյուրազգաց: Նրա ամբողջ դեմքը պայծառ է և զվարթ: Ատամները նույնիսկ «ավելի սպիտակ» քան ձյունը»։
 
=== Լեգենդը ===
Ֆրիդրիխը շատ լեգենդների օբյեկտ է , ներառյալ քնած հերոսի լեգենդը ՝ շատ նման ավելի հին Արթուր Արքայի և Բրան Ազնվատոհմիկի կելտական լեգենդներին: Լեգենդն ասում է , որ նա չի մահացել , այլ քնած է իր ասպետների հետ Կիֆհոյզեր լեռան մեջ Թյուրինգիայում կամ Ունտերսբերգ լեռան մեջ Բավարիայում , և երբ ագռավները թռչում են լեռան վրայով , նա արթնանում է և Գերմանիային վերադարձնում առաջվա հզորությունը : Վիլհելմ 1ին կայսրը Կիֆհոյզեր լեռան մոտ , կառուցեց համանուն հուշարձանը, որը անվանեց «Ֆրիդրիխի վերամարմնավորում» , հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1896ի հունիսի 18ին , Ֆրիդրիխի թագադրման օրը: 
 
'''Հետաքրքիր փաստեր կայսեր մասին'''
 
Ֆրիդրիխի և Ադելաիդայի ամուսնությունից երեխա չի ծնվել:
 
Բեատրիսի հետ ամունսությունից նա ունեցավ հետևյալ երեխաներին.
 
1.   Բեատրիս – 1162-1174 , նա նշանվել էր Սիցիլիայի արքա Վիլիամ 2րդի հետ, բայց մահացավ , մինչև կամուսնանային:
 
2.   Ֆրիդրիխ 5րդը – 1164ի հուլիսի 16- 1170ի նոյեմբերի 28
 
3.   Հենրիխ 6րդ – 1165ի Նոյեմբեր , Նեյմեյխեն քաղաքում – 1197ի սեպտեմբերի 28ին Մեսինայում
 
4.   Կոնրադը ՝ հետագայում կոչվեց Ֆրիդրիխ 6րդ – 1167ի փետրվար – 1191ի հունվարի 20 Աքրա:
 
5.   Ժիզել – 1168-1184
 
6.   Օտտո Առաջին, 1170-1200 հունվարի 13
 
7.   Կոնրադ 2րդը ՝ Շվաբիայի և Ռոթենբուրգի դուքսը – 1182-1196 օգ 15 Դյուռլախում սպանվեց
 
8.   Ռենոդը – 1173ին ծնված , մահացավ մանուկ հասակում
 
9.   Վիլիամը , 1176ին ծնված , մահացավ մանուկ հասակում
 
10. Ֆիլիպ Շվաբիացին – 1177ի օգոստոս- 1208ի հունիսի 21ին սպանվեց Բամբերգում ,:
 
11. Ագնեսը- 1181-1184հոկտեմբեր 8: նա նշանվել էր Հունգարիայի արքա Էմերիքի  հետ, բայց մահացավ , մինչև կամուսնանային:
 
=== Ֆրիդրիխը համաշխարհային մշակույթում ===
·        Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկ պիեսում 1843ին «Բուրգրավներ» Ֆրիդրիխը վերադառնում է շատ տարիներ անց իր մահից հետո , ինչպես պատմվում էր միջնադարյան լեգենդներում
 
·        Cyrus Townsend Bradyի Հոհենցոլերնում ՝ Շիկամորուսի ժամանակաշրջանի պատմության մասին , որը սկսվում է մեծ Գերմանական ռասա գովերգմամբ:
 
·        Land of Unreason 1941- ֆանտաստիկ նովել Սպրագ դե Կամպի և Ֆլետչեր Պռատի կողմից գրված , որտեղ հիշատակվում է Կիֆհոյզեր ամրոցը:
 
·        Ջոն Քրոուլիի նովելը- Փոքր,Մեծ , 1981, որտեղ Ֆրիդրիխն առանձնանում է որպես ժամանակակից կերպար, արթնացած դարերի քնից , Գրքում նա դառնում է ԱՄՆ Նախագահ և պաշտոնավարում որպես բռնակալ
 
·        Ումբերտո Էկոյի Բաուդոլինո նովելում ՝ 2000 թ , դեպքերը մասնակիորեն ընթանում են Ֆրիդրիխի արքունիքում , և նովելու գործ ենք ունենում նաև Ֆրիդրիխի առեղծվածային մահվան հետ: Երևակայական կերպար Բաուդոլինոն կայսեր որդեգրված որդին է և վստահված անձը:
 
·        1999ին Թոմաս Քրաունի զբաղմունքը ֆիլմում գխավոր գործող անձը ասում են , որ հագել է այն զարդարանքը որը կայսրը հագել էր իր թագադրման ժամանակ 1152ին:
 
·        1999ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Կայսրերի դարաշրջանը 2 , առանձին բաժին է ընդգրկում հենց Ֆրիդրիխի գործունեությունը և խաչակրաց արշավանքը:
 
·        2002ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Ստրոնգհոլդ: Խաչակրաց արշավանք, Կայսր Ֆրիդրիխը համակարգչի կողմից կառավարվող մրցակից է, որի հետ խաղացողները կարող են մրցել ռազմական ընդհարման ժամանակ,
 
·        2006ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Միջնադարյան 2 Ընդհանուր պատերազմ: Արքայատներ , Ֆրիդրիխը ներառված է խաչակիրների արշավանքին առնչվող հատվածում:
 
·        Անդրեաս Սիլերի նովելը ՝ Իրական կախարդը (2008թ.) վերագրված է 1000 տարվա առասպելին կայսեր կյանքի և մահվան ասպեկտներով :
 
·        2009ին լույս տեսած ֆիլմում ՝ Բարբարոսսա, կայսրը գլխավոր գործող անձանցից է, որտեղ կերպարը խաղում է Ռաթջեր Հաուերը :
 
== Ծանոթագրություններ ==