«Ֆրիդրիխ I Շիկամորուս»–ի խմբագրումների տարբերություն

ավելացվել են կայսեր իտալական արշավանքի վերաբերյալ նյութեր
չ
(ավելացվել են կայսեր իտալական արշավանքի վերաբերյալ նյութեր)
}}
 
'''Ֆրիդրիխ I Բարբարոսա''' (հայերեն անվանում՝ '''Ֆրիդրիխ I Շիկամորուս''', [[1122]] - [[հունիսի 10]], [[1190]]) Գերմանիայի թագավոր (1152 - 1190) և [[Սուրբ Հռոմի կայսրերի ցանկ|Սրբազան հռոմեական կայսր]] (1155-1190)։ «Բարբարոսա» (Barbarossa) մականունը ստացել է Հյուսիսային Իտալիա կատարած արշավանքների ժամանակ։ Այն թարգմանվում է որպես «կարմրամորուս», քանի որ Բարբարոսան ունեցել է բավականին վառ և աչքի ընկնող մորուք։ Գերմանիայում նրան անվանում էին Kaiser Rotbart ինչը նույնպես նշանակում է շիկամորուս:
 
Մինչև սրբազան կայսր կարգվելը, Ֆրիդրիխ Շիկամորուսը '''Ֆրիդրիխ III''' անվան տակ 1147-1152 թվականներին հանդես է եկել որպես Շվաբիայի դուքս։ Ծնողները սերում են գերմանական ազնվագույն տոհմերից. հայրը՝ Դուքս Ֆրիդրիխ II-ը, [[Հոհենշտաուֆեններ]]ի հարստությունից էր, իսկ մայրը՝ Յուդիթ անունով, եղել է [[Բավարիա]]յի դուքս Հենրիխ IX-ի դուստրը։
 
Համարվում է Corpus Juris Civilis – Հռոմեական իրավունքի վերականգնմամբ , որը հակազդում էր պապական իշխանությանը՝ սահմանելով ինվեստիտորական հակադարձություն պետության և եկեղեցու մեջ: 
 
Շիկամորուսը մասնակցել է [[Խաչակրաց 3-րդ արշավանք]]ին ([[1189]])։ Իր բանակով նա անցել է [[Հունգարիա]]ն, [[Սերբիա]]ն, [[Բուլղարիա]]ն և [[Բյուզանդիա]]յի տարածքով հասել [[Կիլիկյան Հայաստան]], որից հետո մուսուլմանական բանակի հրամանատար [[Սալադին|Սալահ ադ Դին]]ը այլ զորավարների հետ սկսել է կանոնավոր հարձակվել նրա խաչակիրերի վրա։
 
[[1190]] թվականի [[հունիսի 10]]-ին Բարբարոսան խեղդվում է Սալեֆ գետում լողալիս։ Նրա գունդը ցրվում և այդպես էլ չի հասնում [[Երուսաղեմ]]։
 
=== Կյանքը ===
Քեռու, Գերմանիայի արքա Կոնրադ 3րդի հետ մասնակցել է 2րդ Խաչակրացին , որն աղետալի էր , բայց Ֆրիդրիխը վաստակեց արքայի լրիվ վստահությունը : Կոնրադի մահվան պահին , միայն նա և Բամբերգի իշխան-եպիսկոպոսն էին նրա մահճակալի կողքին : Կոնրադը իրեն հաջորդ նշանակեց հենց Ֆրիդրիխին , ոչ թե իր 6 ամյա որդուն ՝ Շվաբիայի ապագա դուքս Ֆրիդրիխ 4րդին։ Հոհենշտաուֆ տոհմը հաճախ կոչում էին  Ղիբելիններ , որը Վայբլինգեն ամրոցի իտալական անվանումն է , իսկ Վելֆյան դինաստիայի իտալական անվանումը Գելֆեր:
 
Շիկամորուսը սկզբնական շրջանում իր տիրապետության տակ ուներ միայն Շվաբիայի և Ֆրանկոնիայի դքսությունները: Գերմանիան , որը Շիկամորուսը փորձում էր միավորել , 1600-ից ավել անհատական պետություններից բաղկացած հավաքածու էր, որոնցից յուրաքանչյուրն իր իշխանն ուներ: Գերմանայի արքային տրվող կոչումներն էին ՝ Կեսար, Օգոստոս և հռոմեացիների կայսր: Ֆրիդրիխը ցանկանում էր իշխանների հետ ընդհանուր շահեր գտնելով միավորել Գերմանիան, չէր ցանկանում վերջ դնել միջնադարյան ֆեոդալությանը՝ ի տարբերություն Անգլիայի Հենրիխ 2րդի:  Արտերկրում , Ֆրիդրիխը միջամտեց Դանիայի քաղաքացիական պատերազմին , Սվեն Երրորդի և Վալդեմար Առաջինի միջև և սկսեց բանակցություններ վարել Արևելահռոմեական կայսրության կայսր Մանուել Առաջին Կոմնենոսի հետ: 1153թ․ մարտին Ֆրիդրիխը Պապ Եուգենիոս Երրորդի հետ կնքում է Կոնստանցի պայմանագիրը, որով նա խոստանում էր իրեն թագադրելու դեպքում , պաշտպանել պապականությունը, խաղաղություն չպահել Սիցիլիայի արքա Ռոջեր Երկրորդի կամ եղեղեցու այլ թշնամիների հետ , և օգնել վերջինիս վերահաստատել Հռոմի կարգուկանոնը:  
 
=== Առաջին իտալական արշավանքը ===
Ֆրիդրիխը կատարել 6 արշանք դեպի Իտալիա: Առաջինը սկսվել է 1154ի հոկտեմբերին, նա պլանավորել էր արշավանք նորմանների դեմ , որոնց ղեկավարում էր Սիցիլիայի Վիլլիամ Առաջինը: Հնազանդեցնելով Միլանը , նա հաջողությամբ պաշարեց Տորտոնան 1155ի սկզբին ՝ ոչնչացնելով քաղաքը : Նա շարժվեց Պավիա , որտեղ ստացավ Երկաթե թագ և Իտալիայի արքա տիտղոսը : Բոլոնիայի և Տոսկանիայի միջով անցնելով նա շուտով հասավ Հռոմ : Այնտեղ , Ադրիանոս Չորրորդ պապը պայքարում էր հանրապետական քաղաքի կոմունայի դեմ, որը գլխավորում էր Առնոլդը Բրեշիայից ՝ Պիեռ Աբելարի (ֆրանսիացի փիլիսոփա, թեոլոգ) սանը: Որպես բարի կամքի դրսևորում ՝ Ֆրիդրիխը բաց թողեց վերածնված հռոմեական սենատի ներկայացուցիչներին , իսկ կայսերական զորքերը զսպեցին հանրապետականներին : Առնոլդը կախաղան բարձացվեց ապստամբության և դավաճանության համար:
 
Ֆրիդրիխի ՝ Հռոմի պարիսպներին մոտենալուն պես պապը շտապեց հանդիպել նրան : Արքայական վրանում արքան ընդունեց նրան և պապի ոտքերն համբուրելուց հետո , նա սպասում էր ստանալ ավանդական պատասխան համբույր՝ ի նշան խաղաղության: Ֆրիդրիխը հրաժարվեց պապի զգեստի քողերը բարձրացրած նրան ուղեկցել դեպի վրան, իսկ Ադրիանոսն իր հերթին մերժեց պատասխան համբույր տալ:  Սակայն , մեկ օրվա բանակցություններից հետո , Ֆրիդրիխը համաձայնվեց արարողակարգը կատարել մինչև վերջ , որից հետո ասաց «Պետրոսի համար , և ոչ Ադրիանոսի»:
 
Հաջորդ օրը , 1155ի Հունիսի 18ին , Ադրիանոս Չորրորդը թագադրեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսերը Սուրբ Պետրոսի տաճարում , գերմանական բանակի ներկայությամբ : Հռոմեացիները սկսեցին խռովություններ անել , և Ֆրիդրիխը ստիպված իր թագադրման օրը ճնշեց խռովությունը , որն հանգեցրեց ավելի քան 1000 հռոմեացիների մահվան և ավելի քան մի քանի հազարի վիրավորման: Հաջորդ օրը, Ֆրիդրիխը , Ադրիանոսն ու Գերմանական բանակը ճանապարհ ընկան Տիվոլի: Այնտեղից, նրանք հարձակվեցին Սպոլետոյի վրա և հանդիպեցին Մանուել Առաջին Կոմնենոսի դեսպանին , ով Ֆրիդրիխին մեծ նվերներ ընծայեց:
 
Մինչ Ֆրիդրիխն Իտալիայում էր , Գերմանիայում կրկին անկարգություններ էին տիրում , հատկապես Բավարիայում , բայց կարգուկանոնը նորից հաստատվեց Ֆրիդրիխի վճռական գործողությունների շնորհիվ : Բավարիայի դուքսի կոչումը Հենրիխ Երկրորդ Յասոմիրգոթից անցավ Ֆրիդրիխի երիտասարդ ահեղ զարմիկ Հենրիխ Առյուծին , որը Վելֆերի տոհմից էր և Սաքսոնիայի դուքսը:  Իսկ Հենրիխ Երկրորդին տրվեց Ավստրիայի դքսությունը՝ որպես սփոփանք Բավարիան կորցնելուն , նրան տրվեց նաև  Privilegium Minus, ինչը տալիս էր նրան աննախադեպ իրավունքներ որպես Ավստրիայի դուքս:
 
1156ի Հունիսի 9ին Վյուրցբուրգում , Ֆրիդրիխն ամուսնացավ Բուրգունդիայի կոմսուհի Բեատրիսի հետ, ով Ռենո(Ռեժինալդ) Երրորդի դուստրն ու ժառանգն էր: Այսպիսով Շիկամորուսը կարողացավ տարածել իր գերիշխանությունը նաև Բուրգունդիայի մեծ չափեր ընդրկող թագավորության վրա: Ֆրիդրիխն ընդունեց Հողային խաղաղության պակտը ՝ Landfrieden-ը ՝ գրված 1152-1157 թթ, որը ենթադրում էր պատիժ մի շարք հանցագործությունների համար , որոնցից գլխավոր դրույթն արգելում էր ռազմական ուժի կիրառումը Սրբազան Հռոմեական կայրության ներքին խնդիրների լուծման համար: Ֆրիդրիխը իրեն հռչակեց որպես Հռոմեական աշխարգի միակ «Օգոստոս» , դադարելով ճանաչել Մանուել Առաջինի իշխանությունը: 
 
=== Հաջորդ իտալական արշավանքները ===
1155ին Ֆրիդրիխի վերադարձը Գերմանիա , ստիպեց Անդրիանոս պապին Սիցիլիայի արքան Վիլիամ Առաջինի հետ համաձայնության գալ ՝ տալով վերջինիս այն տարածքները ,որոնք Ֆրիդրիխի կողմից դիտվում էին որպես դոմինիոն : Բարկացած պապի վրա և դեռ ցանկանալով հաղթել Իտալիայի հարավում Նորմաններին, 1158ի հունիսին Ֆրիդրիխը սկսեց իր 2րդ արշավանքը դեպի Իտալիա այս անգամ Հենրիխ Առյուծի և իր Սաքսոնյան զորքերի ուղեկցությամբ: Արշավանքը հանգեցրեց Միլանի գրավմանը: Դրանից հետո կայսրը հյուսիսիտալական քաղաքներում նշանակեց կայսերական չինովնիկներին և սկսվեց երկար պայքարը նորանշանակ Ալեքսանդր Երրորդ պապի հետ:
 
Ադրիանոս Չորրորդ պապի մահից հետո սկսվեց 2 հակառակորդ պապերի ընտրությունը: Առաջինը՝ Ալեքսանդր Երրորդը , իսկ մյուսը՝ հակապապ Վիկտոր Չորրորդը , որոնցից երկրորդին էլ աջակցել Ֆրիդրիխը և Կրեման ավերելուց հետո պահանջեց , որ Ալեքսանդրը կանգնի կայսրի առաջ և ընդունի կայսերական հրովարտակը: Վերջինս մերժեց կայսեր պահանջը , իսկ Ֆրիդրիխն իր հերթին որպես պապ ճանաչեց Վիկտոր Չորրորդին 1160 թվականին: Ի պատասխան այս քայլի ՝ Ալեքսանդր Երրորդը բանադրեց և Ֆրիդրիխին և Վիկտոր Չորրորդին : Ֆրիդրիխը փորձեց կազմակերպել միացյալ խորհուրդ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս Յոթերորդի հետ 1162ին որոշելու ՝ ով պետք է լինի պապը: Արքան մոտեցել էր հանդիպման վայր, երբ նրան տեղեկացրին , որ Ֆրիդրիխը Ալեքսանդրի քվեները կեղծել էր , Լյուդովիկոսը որոշեց չմասնակցել խորհրդին: Արդյունքում՝ հարցը չլուծվեց :
 
Այս քաղաքական պայքարը տարավ նրան , որ Ալեքսանդր Երրորդ Պապը դաշինք կնքեց Սիցիլիայի Նորմանական իշխանության հետ ընդդեմ Ֆրիդրիխ Շիկամորուսի: Մինչ այդ , վերջինս ստիպված էր զսպել մեկ այլ ապստամբություն Միլանում, որի ժամանակ ՝ 1162ի մարտի 6ին , քաղաքի մեծ մասը ավերվեց ընդամենը 3 շաբաթ անց կայսեր հրամանից: Միլանի ճակատագիրը հանգեցրեց Բրեշիայի և Պիաչենցիայի և շատ այլ իտալական քաղաքների հնազանդությանը : Գերմանիա վերադառնալուն պես 1162ի մոտ , Ֆրիդրիխը կանխեց Հենրիխ Առյուծի և մի շարք հարևան իշխանների կոնֆլիկտը , որոնք արդեն հոգնել էին Հենրիխի հզորությունից , ազդեցությունից և տարածքային ձեռքբերումներից : Կայսրը նաև պատժեց Մայնցի քաղաքացիներին Արքեպիսկոպոս Առնոլդի դեմ ապստամբութան համար:
 
Ֆրիդրիխի Իտալիա  երրորդ «այցի» ժամանակ ՝ 1163ին , կայսրի պլանները Սիցիլիան գրավելու հոդս ցնդեցին իր դեմ ստեղծված հզոր կոնֆեդերացիայի (լիգայի) պատճառով, որը առաջացավ առաջին հերթին կայսերական բարձր հարկերի պատճառով:
 
1164ին Ֆրիդրիխը Միլանի Սուրբ Էստորգիո Բազիլիկայից հափշտակեց այսպես կոչված «Բիբլիական Կախարդանքի» («Խելացի մարդիկ» կամ «Երեք արքաները»)  մասունքները և նվիրեց Քյոլնի Արքեպիսկոպոս՝ Ռեյնալդ Դասելին : Մասունքները մեծ հավատային կարևորություն ունիեին Քրիստոնյա ուխտավորների համար:  Այսօր մասունքները պահվում են Քյոլնի տաճարի «Երեք արքաների մասունքներում»: Վիկտոր Չորրորդ հակապապի մահից հետո , Ֆրիդրիխը աջակցեց հակապապ Պասկալ Երրորդին , բայց բայց վերջինս շուտով հեռացվեց Հռոմից և Ալեքսանդր Երրորդը 1165ին վերադարձավ իր դիրքին:
 
Մինչ այդ , Ֆրիդրիխը կենտրոնացել էր Հռենոսյան շրջանում խաղաղության հաստատմանը, որտեղ նա Աախենում կազմակերպեց մեծ տոնախմբություն Կառլոս Մեծի սրբադասման ժամանակ հենց Պասկալ Երրորդի հովանու ներքո: Ազդված այն լուրերով, ըստ որի Ալեքսանդր Երրորդը պատրաստվում էր դաշնակցել Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսի հետ, 1166ի հոկտեմբերին , Ֆրիդրիխը մեկնարկեց իր Չորրորդ իտալական արշավանքը , նաև հույս ունենալով պահել Պասկալ Երրորդըի դիրքերը և թագադրել իր կնոջը ՝ Բեատրիսին , որպես Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի : Այս արշավանքին , սակայն, Հենրիխ Առյուծի մերժեց Ֆրիդրիխին և չմիացավ նրա իտալական արշավանքին , ավելի շատ ցանկանալով շարունակել իր հողային կռիվները իր հարևանների հետ և ընդարձակել իր տիրույթները ի հաշիվ Հյուսիսարևելյան Գերմանիայի Սլավոնական շրջանների: 1167ին Ֆրիդրիխը սկսեց Ասկոնյաի պաշարումը , որը ճանաչել էր Մանուիլ Առաջինի գերիշխանությունը , միևնույն ժամանակ , կայսերական ուժերը Բուքի իշխան Քրիստիանի և Դասելի իշխան Ռեինալդի հրամանատարությամբ փայլուն հաղթանակ տարան Հռոմեական զորքերի դեմ Մոնտե Պորցիոյի ճակատամարտում: Այս ճակատամարտում կայսերական զորքերի թիվը կազմում էր 1600 զինվոր , 10000 Հռոմեականի դիմաց․ Այս հաղթանակից ոգևորված Ֆրիդրիխն արագացրեց Ասկոնյաի պաշարումը և շտապեց Հռոմ , որտեղ իր կնոջը թագադրեց որպես կայսրուհի և նաև ստացավ երկրորդ թագադրումը Պասկալ Երրորդի կողմից: Ցավոք, նրա արշավանքի վրա ազդեց համաճարակը ՝ մալարիա և բուբոնային ժանտախտ , որը սպառնում էր ոչնչացնել նրա բանակը, և ստիպել կայսրին որպես վտարանդի վերադառնալ հայրենիք:
 
1167ին կայսրը իր տիրույթում վերցրեց նաև Շվաբիայի դքսությունը , իր որդի Ֆրիդրիխ 5րդ դարձավ Շվաբիայի նոր դուքս այդ տարում , իսկ նրա ավագ որդին ՝ Հենրիխը թագադրվեց որպես Հռոմեացիների արքա 1169ին իր հոր հետ միասին:
 
=== Հետագա տարիները ===
 
== Ծանոթագրություններ ==