«Խառան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Խառան''', պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում: Հիմնվել է մ.թ.ա. III հազարամյակում: Մ.թ.ա. XVII-XIIIդդ. ե...
(Տարբերություն չկա)

11:48, 19 Օգոստոսի 2011-ի տարբերակ

Խառան, պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում: Հիմնվել է մ.թ.ա. III հազարամյակում: Մ.թ.ա. XVII-XIIIդդ. եղել է Միտաննիի, մ.թ.ա. XIII-XIIդդ.՝ Ասորեստանի կազմում: Մ.թ.ա.610-ին Խառանը նվաճել է Բաբելոնի թագավոր Նաբոպալաստոանը, մ.թ.ա.VIդ. 40-ական թթ.՝Պարսկաստանը, այնուհետեւ գտնվել է Սելևկյանների, պարթեւների, Հռոմի գերիշխանության տակ: Մ.թ.ա. 53-ին Խառանի մոտ պարթեւական զորքը ջախջախել է հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի զորքերին: Մ.թ. 166-ին հայտարարվել է ազատ քաղաք՝ Հռոմի հովանավորության տակ:Հետագայում գտնվել է Սասանյանների եւ արաբական տիրապետության տակ: XIIIդ. մոնղոլների արշավանքների հետեւանքով ավերվել է: