«Բարսելոնա ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 164.
[[Պատկեր:Forcejeo Real Madrid - FC Barcelona.jpg|300px|thumb|[[Էլ Կլասիկո]]]]
2008 թվականի ամռանը թիմը գլխավորեց իր լեգենդային խաղացող [[Խոսեպ Գվարդիոլա]]ն, իր գալով սկսվեց կազմի փոփոխությունները։ Թիմը լքեցին Ջանլուկա Ձամբրոտտան, Լիլիան Տյուրամը, Էդմիլսոնը, [[Դեկու]]ն, Էսկեռոն, [[Ռոնալդինիո]]ն: Դրա փոխարեն «Բարսա»-ն գնեց վեց խաղացողի, որոնց կազմում մտնում էին նաև [[Դանիել Ալվես]]ը, Սեյդու Կեյտան, Ալեկսանդր Գլեբը, [[Ժերար Պիկե]]ն:
Սեզոնի արդյունքում թիմը 19-րդ անգամ հաղթեց երկրի առաջնության տիտղոսը։ Արքայական Գավաթի եզրափակչում, որը կայացավ 2009 թվականի մայիսի 13-ին [[Վալենսիա]]յի «Մեստալյա» մարզադաշտում, «Բարսելոնա»-ն 25-րդ անգամ նվաճեց այդ գավաթը, 4:1 հաշվով հաղթելով «[[Ատլետիկ Բիլբաո]]յին»-յին։։ Հանդիպման 8-րդ րոպեին արդեն Գաիսկի Տոկերոն բացեց հաշիվը, որից հետո կատալոնացիները քառակի անգամ գնդակը ուղարկեցին մրցակցի դարպասը, գոլերի հեղինակներ դարձան [[Յայա Տուրե]]ն, [[Լիոնել Մեսսի]]ն, [[Բոյան Կրկիչ]]ը և [[Չավի Էռնանդես|Չավին]]:
 
[[Պատկեր:Guardiola 2010.jpg|մինի|[[Խոսեպ Գվարդիոլա]] — ակումբի պատմության լավագույն մարզիչը:]]
Տող 173.
Այդպիսի ցուցանիշով, ակումբը '''թրեբլ''' ձևակերպեց, մեկ սեզոնի ժամանակ նվաճելով Արքայական Գավաթը, Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների Լիգան, որը չէր հաջողվել անել և ոչ մի իսպանական ակումբի։
 
Իսպանիայի Սուպերգավաթի երկռաունդում թիմը հաղթահարեց «[[Ատլետիկ Բիլբաո]]»-յի» պատնեշը։ 2009 թվականի օգոստոսի 16-ին «Սան Մամես» մարզադաշտում կապտանռնագույները հաղթեցին 2:1 հաշվով, որից մեկ շաբաթ հետո «[[Կամպ Նոու]]» մարզադաշտում «Բարսելոնա»-ն նշեց իր հաղթանակը 3:0 հաշվով։
 
ՈՒԵՖԱ Սուպերգավաթի խաղում, որը կայացել է 2009 թվականի օգոստոսի 28-ին Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում, «Բարսելոնա»-ն 1:0 հաշվով հաղթեց դոնեցկի «Շախտյոր»-ին։ 115-րդ րոպեին Լիոնել Մեսսի փոխանցումից օգտվեց [[Պեդրո Ռոդրիգես|Պեդրոն]], ով գնդակը տասնմեկ մետրանոց նշանակետից ուղարկեց «Շախտյոր»-ի դարպասապահի ձախ անկյունը։