«Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Ավելացվել է Բրիտանական ֆիլմեր կատեգորիան; կոսմետիկ փոփոխություններ
չ (Ռոբոտ․ Ավելացվել է Բրիտանական ֆիլմեր կատեգորիան; կոսմետիկ փոփոխություններ)
 
== Դիպաշար (սյուժե) ==
Ֆիլմի իրադարձությունները սկսվում են մոտավորապես [[մ.թ.ա. 48]] թվականին [[Ֆարսալոսի ճակատամարտ]]ում [[Գնեոս Պոմպեոս]]ի պարտությամբ{{sfn|Cyrino|2009|page=122}}: Պոմպեոսը փախչում է Եգիպտոս դաշնակցի որոնումներով ի դեմս՝ երիտասարդ փարավոն [[Պտղոմեոս XIII]]-ի և նրա քույր [[Կլեոպատրա]]յի: Հետապնդելով Պոմպեոսին՝ զինվորական ջոկատով [[Ալեքսանդրիա]] է գալիս [[Հուլիոս Կեսար|Գայոս Հուլիոս ԿեսարԿեսարը]]ը: Եգիպտոսում հռոմեական տիրակալին մատուցում են Պոմպեոսի գլուխը, և հետագայում նա ներքաշվում է դինաստիական հակամարտության մեջ։ Պտղոմեոսը հայտարարում է, որ Կլեոպատրան աքսորված է և սպանված, բայց պարզվում է, որ նա ողջ է։ Խորամանկությամբ եգիպտական տիրուհին թափանցում է հռոմեացու հանգստարանները։ Գայոս Հուլիոս Կեսարը գերված է Կլեոպատրայի գեղեցկությամբ ու խելքով և ընդունում է նրա կողմը։ Ունենալով սահմանափակ ռազմաջոկատ՝ Կեսարն այնուամենայնիվ պահեց Ալեքսանդրիան՝ ջախջախելով ապստամբներին, բայց ռազմական գործողությունների արդյունքում հրդեհից վերանում է [[Ալեքսանդրիայի գրադարան#Գրադարանի ֆոնդերի կորուստը|հայտնի գրադարանը]]: Կլեոպատրան Կեսարի օգնությամբ վերականգնում է իր ազդեցությունը և դե-ֆակտո դառնում է պետության կառավարողը և Կեսարի սիրուհին։ Հռոմեացին երկար է մնում Եգիպտոսում։ <nowiki/>[[Պտղոմեոս V Կեսարիոն|Որդին]], որին ծնում է Կլեոպատրան Կեսարից, հոր կողմից հռչակվում է որպես ժառանգորդ և պետք է Եգիպտոսում լիներ Հռոմի դրածո կառավարողը։ Կեսարը վերադառնում է Հռոմ և մի քանի տարուց իր մոտ է կանչում Կլեոպատրային։ Եգիպտոսի թագուհին կայսրության մայրաքաղաքում իր այցը կազմակերպում է անասելի շքեղությամբ։ Կլեոպատրան որդու հետ ապրում է Կեսարի վիլլայում։ Հռոմի քաղաքական գործիչներին դուր չէր գալիս, որ Կեսարն այդպիսի պատվի էր արժանացնում իր նահանգային սիրուհուն։ Քաղաքական բարդ պայքարն ավարտվում է Կեսարի դեմ մահափորձով և նրա [[Հուլիոս Կեսար#Սպանությունը|մահով]]: Կլեոպատրան ստիպված է արագորեն և գաղտնի թողնել Հռոմը։
 
Ֆիլմի երկրորդ մասը սկսվում է անմիջապես [[Փիլիպոպոլիսի ճակատամարտ]]ի ավարտից հետո, որտեղ Անտոնիոսն ու [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոսը]] հաշվեհարդար տեսան Կեսարի սպանողների հետ։ Կայսրության նահանգների կառավարումը դիկտատորի մահից հետո բաժանվում է մի քանի բարձրաստիճան հռոմեացիների միջև, և Եգիպտոսի կառավարումը անցնում է [[Մարկոս Անտոնիոս|Մարկոս Անտոնիոսին:]] Իր քաղաքական և ռազմական նկրտումներն իրականացնելու համար Անտոնիոսին անհրաժեշտ են փող և միջոցներ, և միակ վայրը, որտեղ դրանք կարող է ստանալ, Եգիպտոսն է։ Անտոնիոսն ու Կլեոպատրան հանդիպում են ու կնքում են սիրային ու քաղաքական դաշինք։ Իրավիճակը ոչ մի կերպ Օկտավիանոսի ծրագրերի մեջ չէր մտնում, և Անտոնիոսի Հռոմ վերադառնալուց հետո հաշվարկով ամուսնություն է կնքվում իր [[Օկտավիա կրտսեր|քրոջ]] և Անտոնիոսի միջև։ Իմանալով սիրեկանի դավաճանության մասին՝ Կլեոպատրան հրաժարվում է կայսրությանը հարկ վճարել։ Փոխզիջումներ որոնելու նպատակով Անտոնիոսը վերադառնում է եգիպտուհու մոտ, և նրանք հանդիպում են [[Տարսոն]]ի խարսխակայանում՝ շքեղ արքայական նավի վրա։ Նրանց սիրային հարաբերությունները նոր ուժով են բռնկվում, և հռոմեացին ենթարկվում է Կլեոպատրայի կամքին։ Սենատում այս լուրը տարակուսանքների առիթ է հանդիսանում, որոնք Օկտավիանոսն այն աստիճան է թեժացնում, որ Հռոմը պատրաստ է անցնել ռազմական գործողությունների։ Հասունացած քաղաքացիական որոշիչ պարզեցումը տեղի է ունենում [[Ակտիումի ծովամարտ]]ում: Ցամաքային կռիվներում ավելի վարժ Անտոնիոսը պարտվում է։ Որոշիչ պահին Կլեոպատրան, որին հայտնել էին Անտոնիոսի մահվան մասին, լքում է ծովամարտի ջրային տարածքը։ Անտոնիոսին, որի նավը ծուղակի մեջ էին վերցրել, հաջողվում է փրկվել, և փախչում է Եգիպտոս։ Նա չի կարողանում ներել Կլեոպատրայի դավաճանությունը, և նրանց միջև տարաձայնություններ են ծագում։ Այդ ժամանակ Օկտավիանոսի բանակը, չհանդիպելով դիմադրության, գալիս է դեպի Եգիպտոս և արագորեն հասնում մայրաքաղաքին։ Անտոնիոսն անհաջող փորձ է կատարում դիմակայել Օկտավիանոսին, բայց նրա սակավաթիվ ջոկատն առանց մարտի հանձնվում է հակառակորդին՝ ի գթասրտություն։ Անտոնիոսի համախոհ Ռուֆիոնն ինքնասպան է լինում{{sfn|Geist|1978|page=338}}: Անտոնիոսը վերադառնում է Ալեքսանդրիա, բայց Կլեոպատրային չի գտնում ապարանքում։ Որոշելով, որ սիրելին նույնպես լքել է իրեն, ինքն իրեն սրախողխող է անում։ Մահացու վիրավոր Անտոնիոսին բերում են տաճար, որտեղ թաքնվել էր Կլեոպատրան, և մահանում է վերջինիս ձեռքերի վրա։ Հռոմեական զորքերը գրավում են քաղաքը։ Օկտավիանոսը փորձում է գործարք կնքել Կլեոպատրայի հետ և կենդանի հասցնել Հռոմ, բայց Կլեոպատրան նրա մատին նկատում է իր որդու մատանին։ Կլեոպատրան հասկանում է, որ Կեսարիոնն այլևս ողջ չէ։ Թագուհին, որը չի ցանկանում որպես գլխավոր մրցանակ հասնել հաղթող Օկտավիանոսին, նույնպես մահանում է՝ ձեռքը դնելով թունավոր օձով զամբյուղի մեջ{{sfn|Holston|2012|page=164}}:
1950-ական թվականների վերջին, 1960-ական թվականների սկզբին ծանր ժամանակաշրջան էր 20th Century Fox կինոստուդիայի համար։ 1960 թվականին նրա ֆինանսական կորուստները կազմեցին 2,9 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 1961 թվականին՝ 22,5 միլիոն ԱՄՆ դոլար։ 1960 թվականի նախագիծ [[Կանկան (ֆիլմ)|«Կանկան»]] ([[:en:Can-Can (film)|en]]) ֆիլմը՝ նկարահանված Todd-AO տեխնոլոգիայով, վարձույթում ձախողվեց, և ստուդիան նոր անուններ էր փնտրում{{sfn|Hall|2010|page=165}}:
 
=== Սկիզբ ===
«Կլեոպատրա»-ի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում 1958 թվականի սեպտեմբերից։ Համարյա քառասուն տարի աշխատելով ԱՄՆ խոշորագույն կինոստուդիաներում՝ Ուոլթեր Վանգերն ամփոփում էր կինոարտադրությունում լիովին հաջողված կարիերան։ Նա պրոդյուսերն էր [[Ջոն Ֆորդ]]ի և [[Ֆրից Լանգ]]ի ֆիլմերի, հայտնի էր ժամանակին [[Ռուդոլֆո Վալենտինո]]յին բացահայտելու համար։ Լինելով անկախ պրոդյուսեր՝ մասնակցել էր «[[Ես ապրել եմ ուզում]]» ֆիլմի նկարահանումներին, որը ստացել էր քննադատության բարձր գնահատականը։ 1958 թվականին Վանգերը տեղափոխվեց 20th Century Fox կինոստուդիա։ Սեպտեմբերի 30-ին՝ իր առաջին աշխատանքային օրը նոր պաշտոնում, նյույորքյան իր գրասենյակում Վանգերը հանդիպեց Fox-ի նախագահ Սփիրոս Սքոուրասի և փոխնախագահ Ջոզեֆ Մոսկովիցի հետ։ Քննարկվում էին նկարահանվելիք ֆիլմերի պլանները, և Վանգերն առաջարկեց երկար ժամանակ ունեցած գաղափարը՝ «Կլեոպատրա»-ի էկրանավորումը{{sfn|Wanger&Hyams|1963|page=8}}:
 
[[Պատկեր:B theda07.jpg|150px|thumb|left|Թեդա Բարան 1917 թվականի ֆիլմում]]
 
Սքոուրասն այն ժամանակ աստվածաշնչյան թեմաներով ֆիլմերի առաջնայնության օգտին էր։ «[[Պատմուճան (ֆիլմ)|Պատմուճան»]]» ֆիլմի հաջողությունն ու MGM-ի նախապատրաստվող թանկարժեք [[Բեն-Հուր]] նախագիծը բոլոր հիմքերը տալիս էին։ Այնուամենայնիվ, առաջարկը դուր եկավ։ Ընկերության ղեկավարը հիշեց [[Թեդա Բարա]]յի դերակատարությամբ [[Կլեոպատրա (ֆիլմ, 1917)|1917 թվականի]] ֆիլմի մասին։ Վանգերը հոռետեսորեն մոտեցավ ֆիլմի վերարտադրման գաղափարին։ Ի պատասխան՝ Սքոուրասը քարտուղարուհուն ուղարկեց պահոց քառասուն տարի առաջ նկարահանված ֆիլմի նյութերի հետևից՝ հպանցիկ նշելով, որ սցենարն արդեն համարյա պատրաստ է և անհրաժեշտ է ուղղակի մի փոքր լրացումներ կատարել։ Մոսկովիցը հեգնորեն նետեց. «Մեզ անհրաժեշտ չէ Լիզ Թեյլորը: Ցանկացած էպիզոդային դերասանուհի շաբաթական հարյուր դոլարով կկերտի այս դերը»{{sfn|Wanger&Hyams|1963|page=8}}: Վանգերը չառարկեց ղեկավարին (չնայած խոսքը գնում էր համր ֆիլմի սցենարի մասին, որտեղ ըստ ամենայնի բացակայում էին երկխոսությունները)։ Նա միայն ձեռնամուխ եղավ աշխատանքին, և արդեն նրան էին ներկայացնում արտադրության մի մեծ նախագիծ{{sfn|Wanger&Hyams|1963|page=8}}: Վանգերն պատկերացնում էր, որ Fox-ի աշխատանքային պայմաններում կբախվի հնացած ստուդիական համակարգի հետ, երբ ֆիլմը պետք է նկարահանվեր մեկ կինոընկերության ջանքերով։ Ստեղծագործական նախաձեռնության հետ խնդիրներ կլինեն, և ցանկացած գործողություն պետք է հաստատվեր{{sfn|Поспелова|2001|page=}}:
 
Նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերված։ Վանգերի առաջին գործը 15 հազար դոլարով Կարլո Մարիա Ֆրանզերոյի «Կլեոպատրայի կյանքն ու ժամանակը» գրքի հեղինակային իրավունքների գնում էր{{sfn|Ford&Mitchell|2010|page=101}}: 1958 թվականի հոկտեմբերի 20-ին Վանգերն ուներ աշխատանքի նախագծի առաջին ուրվագծերը։ Ստուդիայի արտադրության բաժնի ղեկավար [[Բադի Ադլեր]]ն ([[:en:Buddy Adler|en]]) առաջարկեց նրան կողմնորոշվել «բյուջետային» պեպլումի վրա 2 միլիոն դոլարի սահմաներում՝ դիտարկելով գլխավոր դերի համար [[Ջոան Վուդվարդ]]ին, [[Ջոան Քոլինզ]]ին կամ [[Սյուզի Փարքեր]]ին ([[:en:Suzy Parker|en]]) հրավիրելու հնարավորությունը{{sfn|Поспелова|2001|page=}}: Այս դերասանուհիներն հաստիքային աշխատողներ էին Fox ստուդիայում և նրանց ներգրավումը նախագծում շատ չէր ազդի նախագծի արժեքի վրա{{sfn|Lev|2013|page=242}}: Վանգերն ապացուցում էր, որ բյուջեն 2 միլիոն դոլարից զգալի ավելի կլինի, հակառակ դեպքում ցանկալի արդյունք չի լինի։ Ադլերը սկսեց շուկայաբանել՝ պնդելով, որ հեշտությամբ կգտնի մասնագետի, ով կնկարահանի ֆիլմը 800 հազար դոլարով, բայց որոշ ժամանակ անց համաձայնեց։ Վանգերի հետ «Կլեոպատրա» ֆիլմի պորդյուսերի պայմանագիրը կնքվեց 1958 թվականի հոկտեմբերի վերջին{{sfn|Wanger&Hyams|1963|page=10}}: Նախատեսվում էր, որ ֆիլմի բյուջեն կկազմի 3 միլիոն դոլար (առանց անձնակազմի և դերասանների ծախսերի)։ Ֆիլմը պետք է արտադրության հանվեր 1959 թվականին և 64 նկարահանման օրից և մոնտաժից հետո հաջորդ տարի պետք է դուրս գա էկրաններ{{sfn|Lev|2013|page=242}}{{sfn|Wanger&Hyams|1963|page=16}}:
| lang = en
}}
</ref>: Սցենարը դեռ չկար, ռեժիսորի տեղը դեռևս թափուր էր, իսկ Վանգերն արդեն հող էր նախապատրաստում և համաձայնեցնում գլխավոր դերակատարուհու թեկնածությունը։ Ապագա Կլեոպատրայի որոնումները նախապատրաստական աշխատանքի ամենադժվար մասը դարձան։ 1951 թվականին, «[[Տեղ արևի տակ (ֆիլմ, 1951)|Տեղ արևի տակ»]]» ֆիլմում տեսնելով Էլիզաբեթ Թեյլորին, Վանգերն արդեն այն ժամանակ կայացրեց ընտրությունը{{sfn|Ford&Mitchell|2010|page=101}}: 1958 թվականի նոյեմբերին նա հանդիպեց Էլիզաբեթի այն ժամանակվա ամուսին Մայքլ Թոդի հետ և թողեց նրան Կլեոպատրայի կյանքի մասին գիրքը<ref name=ref1/>: Ընկերությունը դեմ էր թեկնածությանը։ Սքոուրասը թերահավատորեն արտահայտվեց Էլիզաբեթի մասին.
{{Քաղվածք|«Նրանից միայն խնդիրներ սպասի՛ր»<ref name=ref50>
{{cite web
Երկար բանավեճերից և առևտրից հետո Fox-ի ղեկավարությունը համաձայնեց Թեյլորի մասնակցությանը։«Կլեոպատրա»-ում Թեյլորի մասնակցության պայմանագիրը կնքվեց 1959 թվականի հոկտեմբեր 15-ին «[[Բաթերֆիլդ, 8]]» ֆիլմում նրա մասնակցությանը զուգահեռ։ Ռեկորդային համաձայնագիրը նախատեսում էր 16 շաբաթ նկարահանումների ընթացքում շաբաթական 125 000 դոլար՝ գումարած վարձույթից տոկոս և այլ լրացուցիչ պայմաններ{{sfn|Wanger&Hyams|1963|page=19}}: Դերասանուհին առաջ քաշեց նաև մի քանի այլ պայմաններ, մասնավորապես, որ նկարահանումները կանցկացվեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս, որպեսզի քչացներ իր հարկային պարտավորությունները{{sfn|Lev|2013|page=242}}: Թեյլորը կարդաց սցենարի նախնական տարբերակը և գտավ այն չափազանց անպարկեշտ. առաջին տարբերակում սյուժեն միանգամից սկսվում էր Կլեոպատրայի և Կեսարի հանդիպման տեսարանից։ Իր կերպարի մասին նա ասաց. «Գլխավոր հերոսուհին մարմնավաճառ է»: Նա խնդրեց վերամշակել սցենարը ավելի պահպանողական տեսանկյունից{{sfn|Wanger&Hyams|1963|page=19}}:
 
Այս սկզբունքային որոշումից հետո համաձայնեցվեցին այլ կադրային հարցեր։ Ռեժիսորի ընտրությունը չքննարկվեց Վանգերի հետ, և անմիջականորեն որոշվեց ստուդիայի տնօրինության կողմից։ Ֆիլմի ռեժիսորական աթոռը զբաղեցրեց հոլիվուդյան վետերան Ռուբեն Մամուլյանը՝ Սքոուրասի մոտ ընկերը{{sfn|Wanger&Hyams|1963|page=21}}: Մինչ պատերազմը Մամուլյանն ամենապահանջված մասնագետներից էր, բայց «[[Լորա (ֆիլմ)|Լորա»]]» ֆիլմից հեռացումից հետո, հաճախ չէր գլխավորում նկարահանումներ{{sfn|Luhrssen|2012|page=144}}: Սցենարի վրա աշխատելու համար ներգրավեցին հայտնի գրականագետներ՝ [[Նայջել Բալչին]] ([[:en:Nigel Balchin|en]]), [[Դեյլ Վասերման]] և [[Լորենս Դարել]]: Գործընթացը ղեկավարում է Լուդի Քլերը{{sfn|Wanger&Hyams|1963|page=11}}: Ֆիլմի օպերատոր դարձավ Ջեք Հիլյարդը։
 
Դերասանների ընտրության գործընթացը կանգնեցվեց 1960 թվականի սկզբին։ SAG առաջին համընդհանուր գործադուլը մարտ-ապրիլ ամիսներին կաթվածահար արեց ԱՄՆ խոշորագույն ստուդիաների աշխատանքը, և դերակատարների ընտրության օգնականները ստիպված էին սպասել դրա ավարտին։ Գործադուլը ևս մի պատճառ էր հիմնական նկարահանման հրապարակը Եվրոպա տեղափոխելու համար։ Երկրորդ պլանի դերերի համար լայնորեն ընդգրկվեցին բրիտանական և եվրոպական դերասաններ։ Հուլիոս Կեսարի կերպարի վերամարմնավորման հնարավորությունը քննարկեցին [[Լոուրենս Օլիվիե]]ի հետ՝ շնորհիվ [[Օլդ Վիկ]] թատրոնում Շոուի «[[Կեսար և Կլեոպատրա (պիես)|Կեսար և Կլեոպատրա»]]» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ աղմուկ հանած դիկտատորի դերակատարման։ Այնուամենայնիվ Օլիվիեին գրավում էր [[Բեքեթ]] ֆիլմում նկարահանվելու հեռանկարը։ Բանակցություններ անցկացվեցին [[Ֆրեդերիկ Մարչ]]ի հետ. հաջողությամբ չպսակվեցին։ Վերջիվերջո Կեսարի դերի համար հրավիրվեց [[Փիթեր Ֆինչ]]ը, Անտոնիոսի դերի համար՝ [[Սթիվեն Բոյդ]]ը, Օկտավիանոսի՝ [[Քիթ Բաքսթեր]]ը ([[:en:Keith Baxter (actor)|en]]){{sfn|Wanger&Hyams|1963|page=25}}: Բոլոր շտկումներից և դերասանական անձնակազմում փոփոխություններից հետ ֆիլմի բյուջեն գնահատվում էր 5 միլիոն դոլար{{sfn|Lev|2013|page=242}}{{sfn|HowardReid|2006|page=36}}:
 
=== Ֆիլմի նկարահանման սկիզբ ===
[[Պատկեր:Cinecittà - Entrance.jpg|մինի|«<nowiki/>[[Չինեչիտտա]]<nowiki/>» կինոստուդիան]]
 
1961 թվականի սեպտեմբերին ֆիլմի նկարահանումները շարունակվեցին [[Չինեչիտտա]] ստուդիայում։ Երկար հապաղումը բերեց նրան, որ դերասանների և որոշ մասնագետների հետ պայմանագրերը ստիպված էին կասեցնել և դերասանների ընտրություն կատարել նորից։ Հիլդյարդին փոխարինեց օպերատոր Լեոն Շամրոյը։ Փիթեր Ֆինչը նկարահանումներ սկսեց մեկ այլ ֆիլմում։ Մանկևիչը Կեսարի դերն առաջարկեց Ռեքս Հարիսոնին, որի հետ մեծ աշխատանքային փորձ ուներ։ Մարկոս Անտոնիոսի դերի համար ի սկզբանե Մանկևիչը տեսնում էր [[Մարլոն Բրանդո]]յին, բայց դերասանը զբաղված էր։ Ռիչարդ Բարթոնին և Ռոդդի Մաքդաուելին ռեժիսորը նկատեց «[[Կամելոտ (մյուզիքլ)|Կամելոտ»]]» երաժշտական ներկայացման մեջ։ Բարթոնին նա վաղուց գիտեր որպես թատերական հոյակապ դերասանի և առաջարկեց նրան Մարկոս Անտոնիոսի դերը{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=61}}: Ստուդիան սվիններով ընդունեց Բարթոնի թեկնածությունը. դերասանը հայտնի էր իր քմահաճություններով և սպիրտային խմիչքների հանդեպ անչափելի սիրով։ Մանկևիչին հաջողվեց համոզել ղեկավարությանը։ Ռիչարդն ինքը մեծ հաճույքով լքեց ներկայացումը, քանի որ, նրա պնդմամբ, նրան ահավոր հոգնեցրել էր ամբողջ տարին խաղալ [[Արթուր արքա]]: Բարթոնի հետ պայմանագիրը ստուդիային արժեցավ 300 հազար դոլար և դարձավ նրա ամենաբարձր վարձատրվող աշխատանքն այն պահին{{sfn|Munn|2008|page=115}}:
 
Թեյլորը հիշում էր 1961 թվականին ստուդիայի երեկույթներից մեկի ժամանակ ծիծաղաշարժ մի դեպքի մասին։ Սփիրոս Սքոուրասն Էլիզաբեթ Թեյլորին դիմեց նրա հերոսուհու անունով։ Դերասանուհին զարմացավ.<br />- Դուք ինձ միլիոններ եք վճարում։ Մի՞թե չեք հիշում իմ անունը։ Եթե հիշեք, կվերադարձնեմ գումարի կեսը։<br />- Ը-ը… Կլեոպատրա՞,- պատասխանեց Սքոուրասը<ref name=ref50/>:
Մասնագետները շատ հաճախ 1963 թվականի ֆիլմն անվանում են [[Կլեոպատրա (ֆիլմ, 1917)|1917]] և [[Կլեոպատրա (ֆիլմ, 1934)|1934]] թվականների «Կլեոպատրա» ֆիլմերի [[ռիմեյք]]ը{{sfn|Hatchuel|2011|page=166}}{{sfn|Ford&Mitchell|2010|page=75}}: Դրանք շատ բաներով նման են։ Սյուժեն կառուցվում է նման տեսարաններին վրա շեշտադրումով. Կեսարի հետ հանդիպում, Հռոմ այցելություն, Մարկոս Անտոնիոսի հետ նավի վրա հանդիպում, մահ օձի խայթոցից։ Նախորդ ֆիլմերը նույնպես նկարահանված էին իրենց ժամանակի համար լուրջ բյուջեներով և թանկարժեք դերասանական կազմով։ Հիմնական տարբերությունը Կլեոպատրայի կյանքի երկու շրջանների մեկնաբանությունն է։ 1917 և 1934 թվականների ֆիլմերը ոճապես միատարր են, ինչը բնորոշ չէ 1963 թվականի ֆիլմին{{sfn|Ford&Mitchell|2010|page=77}}{{sfn|Hatchuel|2011|page=141}}:
 
Նախևառաջ ֆիլմի ստեղծողները գերի դարձան վիճելի ստեղծագործական մտքի, երբ Մանկևիչի ղեկավարությամբ ֆիլմը նկարահանվում էր երկու առանձին մասերով։ Հետարտադրական և մոնտաժի փուլերում դա շտկելն անիրատեսական էր։ Արտադրության ընթացքում նույնիսկ դիտարկվում էր ամեն ինչ ավարտել միայն առաջին մասով, բայց անհնար էր տրամաբանորեն ավարտել պատմությունը Կեսարի մահից հետո Հռոմից Կլեոպատրայի փախուստով. գործողությունն անավարտ էր մնում։ Երկու այդքան իրարից տարբեր մասերից մի ամբողջական ֆիլմի կառուցվածքը հակասում էր կինեմատոգրաֆիայի բոլոր կանոններին։ Գուցե տեղին կլիներ պատմությունները ներկայացնել մեկը մյուսում (նմանօրինակ մոտեցման օրինակ էին «[[Անհանդուրժողականություն (ֆիլմ)|Անհանդուրժողականություն»]]», «[[Կնքահայրը 2]]», «[[Կամուրջ Քվայ գետի վրայով]]» ֆիլմերը), բայց արդեն տեխնիկապես շատ բարդ էր նման բան իրականացնել։ Արդյունքում կառուցվածքը մեծամասամբ պահպանեց Մանկևիչի տեսլականը{{sfn|Lev|2013|page=245}}:
 
Պատմությունը սկսվում է Եգիպտոսից հեռու, և աստիճանաբար սյուժեի զարգացումը հերոսներին բերում է Ալեքսանդրիա։ Առաջին անգամ գլխավոր հերոսուհին էկրանին հայտնվում է ֆիլմի 19-րդ րոպեին{{sfn|Ford&Mitchell|2010|page=99}}: Հռոմեական կայսրության և Եգիպտոսի միջև փոխհարաբերությունները այլաբանորեն ներկայացված են տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների տեսանկյունից։ Ֆիլմում գերակշռում է մելոդրամատիկ և ռոմանտիկ կողմը։ Ֆիլմի իրադարձությունները ցուցադրվում և մեկնաբանվում են Կլեոպատրայի «աչքերով», հանդիսատեսը ստանում է իրադարձությունների յուրովի կանացի գնահատական։ Շատ հաճախ Կլեոպատրան թաքուն դիտում է իրադարձությունները (առաջին մասում բնորոշ են իր պալատում թաքուն նայելու տեսարաններ)։ Նա կին է, և հետաքրքրասիրությունը բնորոշ է նրան։ Ֆիլմի պատմողական շարքից առաջին հայացքից դուրս է մնում Կեսարի սպանության տեսարանը, քանի ստեղծողները ոչ այնքան պարզ են պատճառաբանում դավադիրների գործողությունները։ Մանկևիչի ֆիլմում Կեսարի սպանության իրական դրդապատճառը հիմնականում կադրից դուրս է մնում, քանի որ Կլեոպատրան չէր տեսնում բոլոր հանգամանքները և կարող է միայն անուղղակի դատել պատճառների մասին։ Եթե Մանկևիչի 1953 թվականին նկարահանած սև-սպիտակ «[[Հուլիոս Կեսար (ֆիլմ, 1953)|Հուլիոս Կեսար»]]» ֆիլմում իրադարձութունների մեկնությունը մատուցվում է տղամարդու տեսանկյունից՝ [[Մարկոս Յունիոս Բրուտոս|Բրուտոսի]] «աչքերով», ապա 1963 թվականի ֆիլմում ամեն ինչ այլ կերպ է։ Կլեոպատրան դատում է կատարվածի մասին [[Պիրոմանթիա|կրակով գուշակության]] միջոցով ([[Համակցված կինոնկարահանում|հատուկ էֆֆեկտների]] կիրառության սակավաթիվ տեսարաններից մեկը){{sfn|Hatchuel|2011|page=142}}: Ֆիլմը հաճախ հանդիսատեսի կողմից հիշվում է մարտերի տեսարանների շնորհիվ։ Ըստ էության, ֆիլմում ամբողջովին ներկայացված է միայն մեկ մարտի տեսարան՝ Ակտիումի ծովամարտը, որն է ավարտվում է ծավամարտի տարածքից Կլեոպատրայի անսպասելի փախուստով, որը նույնպես խոսում է ֆիլմում կանացի տեսանկյան մասին{{sfn|Cyrino|2009|page=143}}{{sfn|Santas2|2008|page=31}}:
 
Կլեոպատան՝ որպես քաղաքական գործիչ, իր հզորությունն ավելացնում է Կեսարի հետ հարաբերությունների հաշվին։ Հռոմի դիկտատորին չի կասեցնում նահապետական այն տեսակետը, որ կինը չի կարող լինել պետության առաջնորդ, կարևոր է այն, որ Կլեոպատրան կարող է հասնել Կեսարի համար իրադարձությունների ցանկալի զարգացման։ Կեսարն առանց վարանելու Կեսարիոնին ճանաչում է իր որդի. սա ձեռնտու է նրան։ Ընդհանուր առմամբ գլխավոր հերոսները զերծ չեն թերություններից։ Կլեոպատրան պատրաստ է ամեն գնով պայքարել իշխանության համար, նույնիսկ իր եղբոր կյանքի գնով։ Կեսարն անսպասելի թուլություն է ցուցաբերում [[էպիլեպտիկ նոպա]]յի ժամանակ։ Այս թուլությունները հանգեցնում են նրան, որ Կեսարի և Կլեոպատրայի հարաբերությունները բնականոն կերպով անցնում են սիրային ոլորտ այն մարտադաշտում, որտեղ Կլեոպատրան ուներ անհերքելի առավելություն{{sfn|Lower&Palmer|2001|page=111}}:
 
=== Պատմական հավաստիություն և աղբյուրներ ===
Սցենարի վերջնական տարբերակում նկատելի է սցենարի հեղինակների ջանադիր աշխատանքը լուրջ պատմական աղբյուրների հետ։ Համարյա նույն շրջանում թողարկված «Սպարտակ», «Բեն Հուր», «[[Հռոմեական կայսրության անկումը (ֆիլմ)|Հռոմեական կայսրության անկումը»]]» պեպլումներն իրենցից ավելի շատ ներկայացնում էին գեղարվեստական հնարանք՝ միայն որոշ չափով հիմնվելով պատմության վրա։ Ընդհանուր առմամբ, սյուժեի ընդհանուր շարադրմամբ ֆիլմը ստացվեց բավականին տակտով՝ հնագույն պատմության մասին ժամանակակից պատկերացումներին համապատասխան{{sfn|HowardReid|2006|page=39}}<ref name=ref5>{{cite web|author = [[Кроутер, Босли|Босли Кроутер]]|date= հունիսի 13, 1963|url = http://www.nytimes.com/movie/review?res=9F02E0DA1430EF3BBC4B52DFB0668388679EDE |title = The Screen: 'Cleopatra' Has Premiere at Rivoli:4-Hour Epic Is Tribute to Its Artists' Skills|publisher = [[New York Times]]|accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>: [[Guardian]]-ի մեկնաբանը պատմական հավաստիությանը լուրջ գնահատական տվեց, որը լավ գնահատական կարելի է համարել պեպլումների համար<ref name=ref32>{{cite web|author = Alex von Tunzelmann|date= մարտի 31, 2011|url = http://www.guardian.co.uk/film/2011/mar/31/elizabeth-taylor-cleopatra-reel-history|title = Cleopatra hits the Nile on the head|publisher = [[Guardian]]| accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>: Ֆիլմում առկա են որոշակի կամայականություններ և յուրովի պատմության վերաձևակերպումներ, որոնք անխուսափելի հայտնվել են խաղարկային ֆիլմերի սցենարներում։ Անհայտ է՝ արդյոք եգիպտական թագուհուն նման շքեղ ընդունելություն ցուցաբերեցին մայրաքաղաքում կամ արդյոք նա Կեսարի վիլլայում հյուրեր է ընդունել{{sfn|Mora|1997|page=221}}: Դե Միլյայի 1934 թվականի [[Կլեոպատրա (ֆիլմ, 1934)|ֆիլմում]] Կլեոպատրայի այցը Հռոմ ներկայացված է ավելի համեստ և առանց արքայական գահույքի, իսկ քաղաք մուտք գործելուց հետևում էր Կեսարի մարտակառքին։ Ըստ պատմաբաններ Մայքլ Գրանտի ([[:en:Michael Grant (author)|en]]) և Էրիխ Գրուենի ([[:en:Erich S. Gruen|en]]) Կլեոպատրայի այցը Հռոմ սովորական երևույթ էր, չնայած Կեսարի վիլլայում երկատև ապրելը հաստատված փաստ է{{sfn|Ford&Mitchell|2010|page=99}}{{sfn|Kleiner|2009|page=4}}: Անհայտ են Տարսոնում Կլեոպատրայի նավի վրա Մարկոս Անտոնիոսի ժամանման մանրամասները, բայց անտիկ պատմիչները հիշատակում են զեխությունների մասին, որոնց տրվում էր այնտեղ հռոմեացին։ Նավի կարմիր առագաստները, շքեղ հարդարանքը և երաժիշտները հիշատակվում են Պլուտարքոսի մոտ{{sfn|Winkler|2009|page=276}}{{sfn|Дератани&Тимофеева|1965|page=}}: Ակտիումի ծավամարտի ջրային տարածքից Կլեոպատրայի շուտափույթ փախուստը կարող է տարօրինակ թվալ դիտողին, բայց տեղի ունեցածի իմաստը համընկնում է իրադարձությունների ժամանակագրությանը։ Կեսարի [[էպիլեպտիկ նոպա]]ները ևս քաղված են Սվետոնիուսի վկայություններից<ref name=ref32/>:
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (76).jpg|դիրք=right|ստորագրություն = <small>Հանդիսավոր թափորը [[Կոստանդիանոսի հաղթակամար]]ով մտնում է Հռոմի գլխավոր հրապարակ:Ֆիլմում ամենաակնհայտ սխալներից մեկը. իրական պատմությունում կամարը կառուցվել է ֆիլմում ցուցադրվող իրադարձություններից 300 տարի հետո միայն{{sfn|Cyrino|2009|page=141}}:</small>|լայնք=325|ընդհանուր=330|վերև=5|աջ=5|ներքև=5|ձախ=5|շրջանակ=|մեծացնել = |Ստորագրության դիրք = center}}
 
 
== Արտաքին հղումներ ==
* {{imdb title|id=0056937|title=«Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»}} {{Վարկանիշ-10|7.0}}
* {{kinopoisk|id=17914|անվանում=Կլեոպատրա (ֆիլմ, 1963)}} {{Վարկանիշ-10|7.8}}
{{Արտաքին հղումներ}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
[[Կատեգորիա:Բրիտանական դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:20th Century Fox ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Բրիտանական ֆիլմեր]]