«Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը (ֆիլմ, 2003)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Ավելացվել է Բրիտանական ֆիլմեր կատեգորիան; կոսմետիկ փոփոխություններ
Տող 37.
== Սյուժե ==
{{Զգուշացում նախքան ընթերցելը}}
Հոգվարթսի արդեն երրորդ կուրսի ուսանող Հարրի Փոթերը և իր ընկերները ուսումնական տարին պետք է սկսել 1993 թվականի սեպտեմբերի 1-ին: Օգոստոսի վերջին Հարրին հերթական անգամ վիճում է Դուրսլեյների ընտանիքի հետ՝ պատահականորեն կախարդելով մորաքույր Մերջին, ով շարունակ նրան ծաղրում էր: Հարրին հավաքում է իր բոլոր իրերը և դուրս գալիս տնից: Փողոցում նրան թվում է, որ ինչ-որ մեկը հետևում է նրան: Թփերում նա տեսնում է մի տարօրինակ սև շուն, ապա հանում է իր կախարդական փայտիկը, բայց, պատահմամբ սայթաքելով, ընկնում է, և հենց այդ պահին ժամանում է կախարդական եռահարկ «Գիշերային ասպետ» ավտոբուսը, և շունը անհետանում է:
 
«Գիշերային ասպետը» Հարրին բերում է «Ծակ Կաթսա» փաբը, որտեղ նրան սպասում են իր ընկերները՝ Ռոնը և Հերմայոնին: Սակայն նրանց ուրախութjունը երկար չտևեց: Մոգության նախարարության նախարար Կոռնելիուս Ֆաջը հայտնեց, որ Ազկաբանից փախել է Սիրիուս Բլեքը, ում համարում են մութ, չար կախարդ և Վոլնդեմորի հետևորդ: Ամենայն հավանակնությամբ նա ուզում էր սպանել Հարրին: Արթուր Ուիզլին՝ Ռոնի հայրը և մոգության նախարության աշխատակիցը, խնդրեց Հարրիին ոչ մի անգամ չփնտրել Սիրիուսին: Հարրին խելքը կորցրել էր. ինչո՞ւ նա պետք է Բլեքին փնտրել: Գնացքում ընկերները նստում են այն կուպեն, որրտեղ քնած է մթին արվեստների նոր ուսուցիչը՝ Ռիմուս Լյուպինը: Մինչ նրանք քննարկում էին Սիրիուս Բլեքի փախուստը, գնացքը, նախքան դպրոցը հասնելը, կանգ առավ:
Տող 43.
Հանկարծակի տիրեց ցուրտը, և զգացվում էր, որ գնացքի միջանցքով դեպի նրանց խուցը ինչ-որ մեկն է գալիս: Եվ երբ կուպեի դուռը բացվում է, ընկերները տեսնում են սև պատմուճաններում մի ահասարսուռ էակի՝ դեմենտորի: Հարրին հանկարծակի լսում է կնոջ ճիչ, և ապա դեմենտորի հարձակումից կորցնում է գիտակցությունը: Պրոֆեսոր Լյուպինը զարթնում է և օգտագործում է մարտական մի հմայություն՝ «Էքսպեկտո Պատրոնում», որի արդյունքում դեմոնտորը հեռանում է: Հասնելով Հոգվարթս՝ Հարրին, Ռոնը և Հերմայոնին իմանում են, որ իրենց դպրոցը այսուհետ պետք է հսկեն դեմենտորները, որոնք փնտրում են Սիրիուս Բլեքին: Հարրին խնդրում է Լյուպինին սովորեցնել իրեն դեմենտորներից պաշտպանվելու համայություններ:
 
Լյուպինը համաձայնում է պարապմունքներ անցկացնել Հարրի հետ, բայց կեսգիշերներին նա ինչ-ինչ պատճառներով խախտում է պարապմունքները: Մոգական արարածների մասին դասերը արդեն Հագրիդն է դասավանդում: Դրանից գոհ չեն սլիդերինցիները (հատկապես Դրակո Մալֆոյը): Հագրիդը առաջին դասին ուսանողներին ծանոթացնում է հիպոգրաֆ Կտցաթևի հետ, ով բոլորից իր նկատմամբ պահանջում է հարգանք: Մինչ նրան մոտենալը պետք է անպայման խոնարվել: Հարրի մոտ դա ստացվում է, և ի պատասխան դրան, հիպոգրաֆ Կտցաթևը նույնպես խոնարհվում է Հարրիին, որից հետո Հարրին կատարում է Կտցաթևի վրա իր առաջին թռիչը, որը բարեհաջող է ավարտվում: Մալֆոյն էլ, չցանկանալով խոնարհվել գրիֆինդորցիների առաջ, նեցաղնում է Կտցաթձին, որի արդյունքում ստանում է ձեռքի վնասվածք, և ապա դիմում է հորը՝ Լյուսիս Մալֆոյին: Արդյունքում Կտցաթևին մահապատժի են դատապարտում:
 
Կախարդների միակ գյուղում՝ Հոգսմիթում, ձմեռային զբոսանքի ժամանակ, Հարրին, իր անտեսանելի թիկնոցի տակից մտնում է մադամ Ռոսմերթի բարը և իմանում է, որ խուզարկման մեջ գտնվող Սիրիուս Բլեքը իր կնքահայրն է: Նա նաև Հարրիի հոր՝ Ջեյմսի լավագույն ընկերն էր: Համարվում է, որ նա մատնել է Փոթերների ընտանիքին այն ժամանակ, երբ նրանք թաքնվում էին Վոլնդեմորից։ Համարվում էր նաև, որ Բլեքը սպանել է Փիթեր Փեթթեգրյուին՝ Փոթթերների ընտանիքի ևս մեկ ընկերոջ (նրանից գտել էին միայն նրա մատը, ուրիշ ոչինչ): Հարրին ցանկանում է գտնել Սիրիուսին և ստիպել պատասխան տալ իր ծնողներին դավաճանելու և սպանության համար:
Տող 194.
* «[[Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը]]»
* «[[Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողը]]»
* «[[Թանաքե սիրտը (ֆիլմ)|Թանաքե սիրտը»]]»
* «[[Կրաբատ. Հրաշագործի աշակերտը]]»
 
Տող 206.
[[Կատեգորիա:2004 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ալֆոնսո Կուարոնի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան արկածային ֆիլմեր‎ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր‎‎ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր‎ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Անգլերեն ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Բրիտանական արկածային ֆիլմեր‎ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր‎‎ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Բրիտանական ընտանեկան ֆիլմեր‎ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Բրիտանական ֆենտեզի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ֆիլմեր Հարրի Փոթերի մասին]]
[[Կատեգորիա:Ֆիլմեր մարդագայլերի մասին]]
[[Կատեգորիա:Բրիտանական ֆիլմեր]]