«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Կազմակերպություն}}
'''Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, ՀԵԿ''', [[Հայաստանի Հանրապետություն]]ում գործող հասարակական կազմակերպություն, որը իրականացնում է կրթական, գիտական, մշակութային, երիտասարդների սոցիալական, առողջապահական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր։ Կազմակերպության ղեկավարն է [[Կարեն Ավագյան|Կարեն Ավագյանը]]:
 
== Անցած ուղինՊատմություն ==
[[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] (ՀՀ) կառավարության [[2001]] թվականի [[հունիսի 11]]-ի որոշմամբ ստեղծվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը»։ Կարևորելով երիտասարդական հիմնախնդիրների լուծման ոլորտում նմանատիպ գործունեության անհրաժեշտությունը, արդեն [[2010]] թվականի [[հունիսի 9]]-ին [[ՀՀ նախագահ]]ի հատուկ ուշադրության արդյունքում որոշում կայացվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը» վերանվանել '''Հայաստանի երիտասարդական հիմնադրամ'''։ Դա մեկնարկն էր այն երիտասարդական նախաձեռնությունների իրականացման ուղու, որոնք այսօր հիմնադրամի ամենօրյա աշխատանքն ու հիմնական նպատակներն են դարձել։ Հիմնադրամի գործունեության առանձնահատկությունն այն է, որ այն հավասարապես ուշադրություն է դարձնում երիտասարդներին հուզող բոլոր բնագավառներին։ Կրթական, գիտական, երիտասարդների սոցիալ-տնտեսական, զբաղվածության հիմնախնդիրներին, հոգևոր-հայրենասիրական, մշակութային դաստիարակությանն ուղղված ծրագրերին զուգահեռ հիմնադրամը հոգում է նաև երիտասարդների առողջ ապրելակերպի կազմակերպման մասին՝ իրականացնելով առողջապահական տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում երիտասարդներին տրվում են գործնական գիտելիքներ առողջապահական ոլորտի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների գիտական, կրթական, մշակութային, հոգևոր-հայրենասիրական դաստիարակությանը՝ հիմնադրամը միևնույն ժամանակ կարևորում է երիտասարդական ձեռներեցության զարգացումը։ Այս ուղղությամբ ևս իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, սահմանվում [[դրամաշնորհ]]ներ։
 
Տող 12.
Հիմնադրամի ծրագրերի աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով։ Արցախում, Սփյուռքում, նաև [[Ջավախք]]ում հիմնադրամը համակարգում և ղեկավարում է մշակութային, գիտակրթական, սպորտային, առողջապահական, երիտասարդների սոցիալական պաշտպանության, զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և այլ ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր։ Այս գործընթացի իրագործման ճանապարհին հիմնադրամը համագործակցում է համանման այլ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։ Հիմնադրամի գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը և կառուցվածքային հստակությունը։ Հիմնադրամն ունի կառավարման երկու մարմին. հոգաբարձուների խորհուրդը, որտեղ ընդգրկված են երկրի հասարակական-քաղաքական, մշակութային ոլորտներում մեծ ավանդ ունեցող մարդիկ, ու գործադիր տնօրենը։
 
== Արտաքին հղումներ ==
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ինտերնետային պաշտոնական էջն է http://heh.am/
* [http://heh.am/ Պաշտոնական կայք]
 
[[Կատեգորիա:Հիմնադրամներ]]