«Դվինի եկեղեցական ժողով (648)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
640-ական թվականներին, Հայաստանի վրա [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքների]] ժամանակ, Բյուզանդիան ձգտել է իր կողմը գրավել հայերին, «դավանական միության» առաջարկով պարտադրել քաղկեդոնականություն։ Բյուզանդական [[Կոստանդիանոս III կայսր]]ը և [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] պատրիարքը նամակ են ուղարկել Հայոց կաթողիկոսին և [[Թեոդորոս Ռշտունի]] իշխանին՝ հորդորելով ընդունել քաղկեդոնական դավանանքը և վերջ տալ թշնամանքին։ Կաթողիկոսը և իշխանը Դվինի Ե ժողովը հրավիրել են նախ պատրաստելու կայսրին և պատրիարքին ուղարկվելիք պատասխանը, երկրորդ՝ կազմելու դավան. ձեռնարկ փաստական պատճառաբանությամբ, և երրորդ՝ իբրև ուղեցույց հավատի ձեռնարկ սահմանելու հայերի համար, որպեսզի պարզ լինի հայոց դավանությունը և նրա տարբերությունը հունականից։
 
Սեբեոսի (7-րդ դար) «Պատմությունից» չի երևում, որ ժողովում կազմած թուղթը ուղարկել են կայսրին։ Սակայն ընդարձակորեն բերված է դավան. ձեռնարկը։ Նրա ընդհանուր բովանդակությունը հայոց դավանության ամփոփումն է, որտեղ մասնավորապես շեշտվել է Քաղկեդոնի և Հայ եկեղեցու վարդապետությունների տարբերությունը։ Հեղինակները հիմնավորել են Հայ եկեղեցու դավանության ուղղափառությունը՝ համաձայն 3 տիեզերաժողովների([[Նիկիա]]յի-[[325]] թվական,[[Եփեսոս]]ի-[[381]] թվական,[[Քաղկեդոն]]ի-[[451]] թվական) որոշումների։ Վերջում նզովել են բոլոր հերձվածողներին և քաղկեդոնականներին։ Ժողովը նզովել է նաև [[Հովհան Մայրավանեցի|Հովհան Մայրավանեցու]] աշակերտ Սարգսի հերձվածը (հայտնի է [[Մայրագոմեցիների աղանդ]] անունով), բացատրել «Սուրբ Աստված» երգը «խաչեցարով» ասելու դավանական սկզբունքը։ Թղթում խոսվում է նաև երկրորդ անգամ ամուսնացողներին եռամյա ապաշխարությունից հետո հաղորդություն ընդունելու, իսկ երրորդ և չորրոդչորրորդ անգամ ամուսնացողներին՝ եկեղեցու հաղորդությունից զրկելու կանոնների մասին։ Ժողովի որոշումները ստորագրել են հոգևորական և աշխարհական բոլոր ժողովականները, կնքել իրենց մատանիներով և հանձնել կաթողիկոսին՝ ի պահպանություն։
 
== Տես նաև ==