«Մասնակից:Narkin1980/Սպահանի Ջամե մզկիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Սպահանի Ջամե մզկիթ == Ջամե կամ Ուրբաթօրյա մզկիթը խոշոր մզկիթ է, որը տեղակայված է Սպահան քաղաք...»:
(Տարբերություն չկա)

18:08, 11 Հուլիսի 2017-ի տարբերակ

Սպահանի Ջամե մզկիթ

Ջամե կամ Ուրբաթօրյա մզկիթը խոշոր մզկիթ է, որը տեղակայված է Սպահան քաղաքի Նաշխե ջահան հրապարակում: Մզկիթի կառուցումը տևել է շատ երկար ժամանակ: Մզկիթի հիմքը դրվել է մ.թ. 771թ., սակայն այն վերակառուցվել և վերջնական տեսք է ստացել միայն 20-րդ դարի վերջին: Մզկիթից դեպի արևելք տեղակայված է Սպահանի շուկան: 2012թ. Ջամե մզկիթը ներավել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Այս մզկիթն Իրանի ամենահին մզկիթներից է: Այն կառուցվել է "4 այվանների ոճով", այսինքն` ունի 4 դարպաս, որոնք գտնվում են իրար դիմաց:

 Սելջուկների դինաստիայի օրոք մզկիթի վրա կառուցվել են երկու  գմբեթաձև բաժիններ: Հարավային գմբեթը կառուցվել է 1086-1087թթ, որպեսզի այնտեղ տեղակայվի մեհրաբը: Այն համարվում էր տվյալ ժամանակաշրջանի ամենամեծ գմբեթը:  Հյուսիսային գմբեթը կառուցվել է մեկ տարի անց: Դրա նշանակությունը հայտնի չէ: 

Աղբյուր` https://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0