«Սպահանի շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « == Սպահանի շուկա == Սպահանի շուկա (պարս. بازار اصفهان‎‎‎) — հնագույն շուկա Իրանի Սպահան քա...»:
(Տարբերություն չկա)

17:49, 11 Հուլիսի 2017-ի տարբերակ

 == Սպահանի շուկա ==   


Սպահանի շուկա (պարս. بازار اصفهان‎‎‎) — հնագույն շուկա Իրանի Սպահան քաղաքում: Միջին Արևելքի ամենահին և ամենախոշոր շուկաներից մեկը: Սպահանի շուկայի մասին առաջին հիշատակումներն արվել են Սելջուկների և Սեֆյանների ժամանակաշրջանում: Աշխարհի ամենաերկար փակ շուկան է: Իրենից ներկայացնում է երկու կիլոմետր երկարությամբ փողոց, որը հին քաղաքը կապում է նորի հետ: Շուկան մի քանի անգամ քանդվել է: Շուկայի ժամանակակից կառույցը համարյա ամբողջությամբ վերաբերում է 17-րդ դարին:


Նոր շուկայի պատմությունը

1590թ. Շահ Աբբասը որոշեց Իրանի մայրաքաղաքը տեղափոխել Սպահան: Նոր մայրաքաղաքին շքեղություն և փայլ հաղորդելու նպատակով, շահը հրամայեց ամողջությամբ վերանախագծել քաղաքը: Նախագծի ամենակարևոր նպատակը կենտրոնական հրապարակի կառուցումն էր, որը շահին կապահովեր անհրաժեշտ բոլոր ենթակառույցներով: Այն պետք է լիներ այսպես ասած "Պալատական հրապարակ": Արդյունքում կառուցվեց Նաշխե ջահան հրապարակը:

1602թ. սկսվեցին հրապարակի կառուցման աշխատանքները: Սկզբում վերակառուցվեց կամարների մեկհարկանի ֆասադը: Մի քանի մեծ ու փոքր դարպասներով մարդիկ կարող էին մտնել հրապարակ և դրա հետևում տեղակայված շուկա: Այնուհետև կառուցվեց վերին հարկը (պարս. بالاخانه), ոտեղ գտնվում էին արհեստավորների խանութները: Սկզբում հրապարակը շրջապատված էր 200 խանութներով: Յուրահատուկ հատակը կառուցված էր մարմարից, իսկ հետագայոմ ավելացված էլեմնտները իրենցից ներկայացնում էին սալիկներ և քարեր, որոնց վրա արված էր գեղագրություն: Նախշե ջահան հրապարակի շուկայի հիմնական նպատակը շահի ու նրա պալատականների կարիքների բավարարումն էր: Այդ իսկ պատճառով այն կոչում են նաև շահի շուկա:


Ներկա վիճակը

Շուկան այսօր էլ հանդիսանում է Սպահանի գլխավոր առևտրային կենտրոնը: Եվ դրանում կարևոր դեր ունի շուկայի գտնվելու վայրը: Ժամանակի ընթացքում շուկան մեծացել է: Այսօր այն շրջապատված է մեծ թվով առևտրի սրահներով: Բացի արհեստավորական խանութներից, շուկայում կան նաև բաղնիքներ, ռեստորաններ ու սրճարաններ:

Սպահանի շուկայում կարելի է առանձնացնել երեք բաժին

1. Տեքստիլ բաժին. կտորից մինչև պատրաստի ապրանք;

2.Սնունդ և համեմունքներ;

3. Տնային պարագաներ


Վերջին հիսուն տարիների ընթացքուըմ շուկայի մեծածախ առևտրի բաժինը տեղափոխվել է քաղաքի այլ շրջաններ և նույնիսկ Թեհրան: Որոշ ժամանակակից խանութներ հներին դուրս են մղել շուկայից: Ներկայումս շուկան իրականացնում է ևս մեկ կոմերցիոն ֆունկցիա. զբոսաշրջային օբյեկտի դեր: Դա հանգեցրել է խանութների թվի ավելացման և դրանց աշխատանքի ձևի փոփոխման: Որոշ կրպակներ արտադրում են կոնկրետ զբոսաշրջիկների համար նախատեսված ապրանքներ: Եվ շատ արհեստավորական կրպակներ գործում են միայն այն պատճառով, որ դրանցից գնումներ են անում զբոսաշրջիկները: Այդ արհեստեների թվում են ղալամքարին, խաթամքարին, մինաքարին, ղալամզանին և այլն:


Շուկայի կառուցվածքը

Շուկան բաղկացած է մի քանի շուկաների շինություններից: Գլխավոր շուկան Ղեյսարիե շուկան է (պարս. قیصریه), որը տեղակայված է Իմամի մզկիթի դիմաց: Նրանք, որ մյուս շուկաներից ավելի փոքր են, կոչվում են «բազարչե (պարս. بازارچه): Պահեստը առանձին կառույց է և ունի առանձին բակ, առանձին միջանցնքերով: Բոլոր շուկաներն իրար հետ կավում են ծածկված փողոցներով և անուցմներով: Նախկինում պահեստը օգտագործում էին էշերի ու ուղտերի միջոցով բերված ապրանքը պահելու համար: Եվ հենց այնտեղ էլ մնում էին առևտրականները: Շուկայի ներսը լուսավորելու համար ճարտարապետները նախագծել են հատուկ գմբեթաձև խաչմերուկներ` այն վայրերում, որտեղ խոշոր առևտրական փողոցները խաչվում էին: Յուրաքանչյուր գմբեթ ունի անցք, որից արևի լույսը թափանցում է ներս: Շուկայի տարածքում կան գմբեթաձև նկուղներ, որոնք չունեն պատուհաններ և մեծ սրահներ, որոնք կիսով չափ գտնվում են գետնի տակ ու նույնպես չունեն պատուհաններ: Հետազոտողները կարծում են, որ այս վայրերում եղել են պահեստները: Իրանում Էլեկտրականության հյտնվելուց հետո, մեծ թվով արհեստավորներ սկսեցին աշխատել այդ սրահներում, ինչի հետևանքով շուկայում գործող խանութների ու կրպակների թիվն ավելացավ:

Աղբյուր`https://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0