«Պեպտիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
հեռացվել է Կատեգորիա:Քիմիա, ավելացվեց Կատեգորիա:Պեպտիդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Պեպտիդներ''', օրգանական նյութեր, կազմված են պեպտիդային կապերով իրար միացած ամինաթթվային մնացորդներից։ Ըստ վերջիններիս թվի տարբերում են երկպեպտիդներ, եռպեպտիդներ, քառապեպտիդներ և բազմապեպտիդներ (պոլիպեպեպտիդներ)։ Ցածրամոլեկուլային պեպտիդները փոքր քանակությամբ պարունակվում են համարյա բոլոր կենդանի [[բջիջ]]ներում։ Պեպտիդներ են մի շարք բնական կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոշ [[հորմոն]]ներ ([[ինսուլին]], [[վազոպրեսին]], [[օքսիտոցին]]), անտիբիոտիկներ (գրամիցիդին)։ Պեպտիդների մոլեկուլը գծային կամ ճյուղավորված շղթա է, որի մի ծայրում ամինային խումբն է, մյուսում՝ կարբօքսիլ խումբը։ Հանդիպում են նաև փակ շղթայով պեպտիդներ՝ ցիկլոպեպտիդներ։ Շատ բնական պեպտիդներ պարունակում են այնպիսի [[ամինաթթու]]ներ, որոնք չեն հանդիպում [[սպիտակուցներ]]ում։ Պեպտիդներն ունեն ամֆոտեր հատկություն լավ լուծվում են ջրում, [[թթուներ]]ում, [[հիմքեր]]ում, չեն լուծվում օրգանական լուծիչներում, քայքայվում են 200—300 °C տաքացնելիս։ Կենդանի բջիջներում պեպտիդներ սինթեզվում են ամինաթթուներից կամ առաջանում են սպիտակուցների [[ֆերմենտ]]ային ճեղքման ժամանակ։ Քիմիական [[սինթեզ]]ով ստացվել են բազմաթիվ բնական պեպտիդներ։ Պեպտիդների քիմիայի հաջողությունները նպաստել են ժամանակակից [[կենսաքիմիա]]յի և մոլեկուլային կենսաբանության մի շարք կարևորագույն պրոբլեմների լուծմանը։
 
{{Քիմիա-անավարտ}}
{{Կենսաքիմիական խմբեր}}
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=234}}
 
[[Կատեգորիա:ՔիմիաՊեպտիդներ]]
 
 
{{Անավարտ}}