«Տարրերի կլարկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}}
Տող 1.
'''Տարրերի կլարկներ''', թվեր, որոնք արտահայտում են [[քիմիական տարրեր]]ի միջին պարունակությունը [[երկրակեղև]]ում, [[ջրոլորտ]]ում, ամբողջությամբ Երկրում, տիեզերական մարմիններում և այլ երկրաքիմիական կամ տիեզերաքիմիական համակարգերում։ Կլարկները լինում են՝ կշռային (%-ներով, գ/տ-ներով կամ գ/գ-ներով) և ատոմային (%-ներով՝ ատոմների թվից)։ Երկրակեղևը կազմող տարբեր [[ապարներ]]ի քիմիական բաղադրության վերաբերյալ տվյալների (մինչև 16 կմ խորությունը) առաջին ընդհանրացումը կատարել է ամերիկացի գիտնական Ֆ. Կչարկր (1889)։ Երկրակեղևի նրա հաշվարկած կազմում քիմիական տարրերի տոկոսային պարունակության թվերը հետագայում փոքր-ինչ ճշտեց Ա. Ֆերսմանը և առաջարկեց անվանել Կլարկի թվեր կամ կլարկներ։ Տարրերի միջին պարունակությունները երկրակեղևում հաշվարկել են Ա. Վինոգրադովը, Ս. Թեյլորը, Կ. Վեդեպոլը։ Ամբողջությամբ Երկրի միջին քիմիական կազմը հաշվարկվել է [[մետեորիտ]]ներում տարրերի պարունակության մասին տվյալների հիման վրա։
 
{{անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=477}}
 
[[Կատեգորիա:ՔիմիաԵրկրաքիմիա]]
{{անավարտ}}
[[Կատեգորիա:Քիմիական օրենքներ]]
 
[[Կատեգորիա:Քիմիա]]