«Սլավոններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: բելոռուս → բելառուս (4) oգտվելով ԱՎԲ
Պիտակ՝ հետշրջված
Տող 9.
Ընդհանուր քանակը՝ 300—350 միլիոն մարդ է, որից կեսը ռուսներ են (137 մլն)։ Առանձնացվում են արևմտյան սլավոններ ([[լեհեր]], [[չեխեր]], [[սլովակներ]], [[քաշուբներ]] և [[լուժիչաններր]]), հարավային սլավոններ ([[բուլղարներ]], [[սերբեր]], [[խորվաթներ]], [[մակեդոնացիներ]], [[սլովենցիներ]], [[բոսնիացիներ]], [[չեռնոգորցիներ]]) և արևելյան սլավոններ (ռուսներ, [[ուկրաինացիներ]], [[բելառուսներ]])։
 
'''Սլավոններ''', լեզվական ազգակցությամբ (տես՝ [[Սլավոնական լեզուներ]]) և ծագման, ընդհանրությամբ միավորված ժողույուրդների խոշորագույն խումբ [[Եվրոպա]]յում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 277 միլիոն ([[1978]] թվական։ Բաժանվում են արևելյան ([[ռուսներ]]՝ 138, 6 մլն, [[ուկրաինացիներ]]՝ 44 մլն, [[բելոռուսներբելառուսներ]]՝ 9, 7 մլն), արևմտյան ([[լեհեր]]՝ 39, 1 մլն, [[չեխեր]]՝ 10․4 մլն, [[սլովակներ]]՝ 5, 3 մլն, լուժիկներ՝ 0, 1 մլն, կաշուբներ) և հարավային ([[բուլղարներ]]՝ 8․4 մլն, [[սերբեր]]՝ 9, 55 մլն, Խորվաթներ՝ 5․4 մլն, սլովեններ՝ 2, 1 մլն, հարավսլավացի մակեդոնացիներ՝ 1, 6 մլն, բոսնիացիներ՝ 2․05 մլն, չեռնոգորցիներ՝ 0, 58 մլն) սլավոնների։ Հին սլավոնների պատմության աղբյուրներ են հնագիտական և լեզվաբան տվյալները, հունա-հռոմեական պատմիչների (Պլինիոս Ավագ, Տակիտոս, Պտղոմեոս, Յորդանոս, Պրոկոպիոս Կեսարացի և ուրիշներ) տեղեկությունները, վաղ միջնադարյան տարեգրությունները, ժամանակագրությունները։ Հնում վենեդներ անվանմամբ հայտնի սլավոնների մասին վաղ պատմական տվյալները վերաբերում են [[I]]-[[II դար]]երին։ Ըստ լեզվաբանության տվյալների՝ հին սլավոնները տարածված են եղել [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևելյան Եվրոպա]]յում։ Մ․ թ․ ա․ II-I հազարամյակներում Հյուսիսային Մերձսևծովյան շրջաններից մինչև Կենտրոնական Հյուսիս և [[Արևելյան Եվրոպա]] ընկած տարածքում բնակվել են սլավոնների անասնապահ և երկրագործ նախնիները՝ տշինեցկյան, լուժիկյան, պոմորյան և այլ հնագիտական մշակույթների կրողները։ [[II դար|II]]-[[IV դար]]երում գերմանական ցեղերի ([[գոթեր]], գեպիդներ) հարավ շարժվելու հետևանքով խախտվել է սլավոնների բնակեցրած տարածքի ամբողջականությունը, որն Էլ, հավանաբար, կարևոր նշանակություն է ունեցել սլավոնների արևելյան և արևմտյան հատվածների բաժանման համար։ [[V դար]]ի վերջին, հոների տերության անկումից հետո, սլավոնները սկսել են տեղաշարժվել դեպի հարավ Դանուբի և հյուսիս-արևմտյան մերձսևծովյան շրջանները) և ներխուժել [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] բալկանյան տիրույթները։ [[VIII դար|VIII]]-[[XII դար]]երում պոլաբյան և պոմորյան սլավոնները ենթարկվել են գերմանացի ֆեոդալներին, սլովակներին տիրել են հունգար [[Ֆեոդալիզմ|ֆեոդալները]]։ Առաջին վաղ ֆեոդալական պետությունները հարավային սլավոնների մոտ ([[Բուլղարիա]], այնուհետև՝ [[Սերբիա]]) ձևավորվել են [[VII դար|VII]]-[[XI դար]]երում․, արևելյան սլավոնների մոտ (Հին Ռուսաստանի պետություն)՝ [[IX դար]]ում, արևմտյան սլավոնների մոտ (Սեծ Մորավական տերություն, այնուհետև՝ [[Չեխիա]], [[Լեհաստան]])՝ IX-[[X դար]]երում․։ IX-X դարերում սլավոններն ընդունել են քրիստոնեություն։ [[XIII դար]]ում սլավոնների մեծ մասը ենթարկվել են մոնղոլական արշավանքներին։ [[XIII դար|XIII]]-[[XV դար]]երում սլավոնները մերձբալթյան ժողովուրդների հետ ծանր պայքար են մղել գերմանական ֆեոդալների դեմ։ [[XIV դար|XIV]]-[[XX դար]]երի սկիզբը նրանք պայքարել են թուրք, զավթիչների դեմ։ [[1654]] թվականին [[Ուկրաինա]]ն, իսկ [[XVIII դար]]ի վերջին՝ արևելքի մեծ մասը վերամիավորվել են Ռուսաստանին։ XVIII դ․ բաժանումների հետևանքով անկախությունը կորցրին լեհերը։ XVIII-[[XIX դար]]երում ռուս-թուրքական պատերազմների հետևանքով իրենց անկախությունը վերականգնեցին Չեռնոգորիան, Սերբիան, Բուլղարիան։ Կապիտալիզմի զարգացման պայմաններում XIX դ․ ձևավորվեցին սլավոն․ բուրժ․ ազգերը։ Ուժեղացավ սլավոն, ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը [[Գերմանիա]]յի, Ավստրո-Հունգարիայի և [[Թուրքիա]]յի դեմ։ [[1917]] թվականի Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ ազգային պետականություն ձեռք բերեցին ուկրաինացիներն ու բելոռուսներըբելառուսները, որոնք հասարակական-տնտեսական նոր վերափոխումների հետևանքով ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգեր։ Ալավոնական ժողովուրդների միասնականությունն առավել ամրապնդվեց ու ակներև դրսևորվեց ֆաշիզմի դեմ պայքարում, [[1939]]-[[1945]] թվականներին [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ։ [[1939]] թվականին և ետպատերազմյան առաջին տարիներին վերամիավորվեցին ուկրաինական և բելոռուսականբելառուսական բոլոր հողերը, ինչպես նաև վերականգնվեց լեհերի ու չեխերի Էթնիկական բուն տարածքը։ Քաղաքական և հասարակական-տնտեսական վերափոխումների հետևանքով Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում առաջացան սոցիալիստական սլավոնական պետություններ, ձևավորվեցին սոցիալիստական սլավոնական ազգեր (լեհեր, չեխեր, սլովակներ, խորվաթներ, բուլղարներ և այլն)։
 
=== Ծագում և էթնոգենեզ ===
Տող 20.
''Արևմտահյուսիասային սլավոնական ժողովուրդներ'' – Սարմատասկյութներից սերված արևմտահյուսիսային սլավոնական ցեղերը հիշատակվում են մ.թ. I  դարից: Ըստ որոշ անտիկ հեղինակների, արևմտահյուսիսային սլավոնները (հնագույն անվանումը՝ վենեդներ) տարածվել են Ստորին Դանուբի մերձակայքից դեպի Կարպատներից հյուսիս, մինչև Վիսլա գետի ափերը և Բալթիկ ծովի առափնյա շրջանները: Պլինիոս Ավագն ու Տակիտոսը, որոշ վերապահությամբ, Վենեդներին համարել են սարմատներ, իսկ գոթական պատմիչ Յորդանոսը (VI դ.)՝ սլավոններ:  VII-VIII դդ. սահմանագծում Վենեդները մասամբ գաղթել են արևելք և ձուլվել սավրոմատասկյութներից սերված արևելյան սլավոններին: Միջին դարերում գերմանացիները սլավոններին անվանում են վենեդներ, իսկ ֆիններն այժմ էլ ռուսներին անվանում են վենաջա: Վենեդներից անջատված արևմտահյուսիսային սլավոնական ցեղերի մի մասը, մ.թ. I-II դդ. և մ.թ. II հազարամյակի սկզբին բնակեցրել են արևմուտքը՝ Լաբա (Էլբա) գետի ու նրա Սալա (Զաալե) վտակի, արևմուտքում՝ Օդրա (Օդեր) գետի, հարավում՝ Հանքային լեռների և հյուսիսում՝ Բալթիկ ծովի միջև ընկած տարածքները: Այդ ցեղերին կոչել են Պոլաբներ կամ Պոլաբյան սլավոններ, որոնք միավորվել են ցեղային 3 միության մեջ՝ Լուժիկյան սերբեր, լյուտիչներ (վելետներ) և բոդրիչներ (օբոդրիտներ): Սկսած X դ. գերմանական ֆեոդալները պարբերաբար հարձակվել են Պոլաբների վրա՝ սկզբում ավարառության, իսկ հետո՝ ռազմական մարզեր հիմնելու ճանապարհով զավթել են նրանց հողերը: Մ.թ. 983-1002 թ.թ. ապստամբությունների հետևանքով Պոլաբների մեծ մասը (բացի լուժիկյան սերբերից) անկախացել են: Բայց 1150-60 ական թ.թ. օգտվելով Պոլաբյան իշխանությունների մասնատվածությունից, գերմանական ֆեոդալները զավթել են Պոլաբների վերջին ազատ հողերը: Արևմտահյուսիասային սլավոնական ժողովուրդների այս խմբին են պատկանում լեհերը՝ կուշիբների հետ, չեխերը, սլովակները և սերբալուժիկները:
 
'''Արևելասլավոնական ժողովուրդներ''' – Մ.թ. 373-ին Մերձվոլգյան տափաստաններում բնակվող սավրոմատների ցեղախմբերից բասիլները հոների հետ միասին մասնակցեցին ժողովուրդների մեծ գաղթին, թափանցելով Անդրկովկաս: Հոների արշավանքներից հետո (IVդ.) խազիրների թյուրքալեզու ցեղերը ներխուժեցին Արևելյան Եվրոպա, որոնց ճնշման տակ սավրոմատների արևելաեվրոպական սլավոնական ցեղերը (իլմենյան սլովեններ, սևերյաններ, կրիվիչներ և այլն) տեղափոխվեցին Արևելյան Եվրոպայի հյուսիսային տարածքները՝ բնակեցնելով Վոլգայի և Դնեպրի ակունքների շրջանները, ընդհուպ Օնեգա, Լադոգա և Չուդ լճերի միջև ընկած տարածքները: Մ.թ. IX դ. Իլմենյան սլովենները կանչել են Վարյագների (արևելագերմանակն ցեղեր) ռազմական ջոկատի առաջնորդ Ռյուրիկին իշխելու Նովգորոդում: Ռյուրիկը սկզբում իշխել է Լադոգայում, իսկ մ.թ. 862-ից Նովգորոդում: Ռյուրիկի մահից հետո Նովգորոդի իշխան է դարձել նրա ազգական Օլեգը, որը 882-ին արշավել է Կրիվիչների երկիր և գրավել Սմոլենսկը: Վերջինս Դնեպրով իջնելով ցած գրավել է Լյուբիչը, ապա՝ Կիևը, որը դարձրել է իր պետության մայրաքաղաք: Օլեգի արշավանքների հետ, արևելաեվրոպական սլավոնական ցեղերը (Ռադիմիչներ՝ ռոդներ, Վյատիչներ, Դրեգավիչներ և Դրևլյաններ) տեղափոխվել են Արևելյան Եվրոպայի հարավային տարածքները, բնակեցնելով սարմատական ծագում ունեցող հարավ-սլավոնական ցեղերի (հորվաթներ, դուլեբներ և տիվերներ) զբաղեցրած տարածքները: Օլեգը նվաճված ցեղերին ենթարկել է հարկադրման և պարտավորեցրել զորք մատակարարել, ու հաջողությամբ կռվել խազիրների դեմ: 907-ին պաշարել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը ու  911-ին նրա հետ կնքել առևտրական փոխշահավետ պայմանագիր: Այսպիսով ձևավորվեց Կիևյան Ռուսիայի պետությունը, որը համախմբեց արևելյան սլավոնական ցեղերին, հիմք դնելով ռուսական, ուկրաինական և բելոռուսականբելառուսական ազգությունների ձևավորմանը:
 
== Աղբյուրներ ==
* Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.  
 
* [http://www.i-patriot.com/taxonomy/term/5 Սլավոնական պատմությունը] {{ref-ru}}
{{ՎՊԵ|Slavs|Սլավոններ}}