«Զիգմունդ Սերակովսկի»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: բելոռուս → բելառուս oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: բելոռուս → բելառուս oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
[[1845]] թվականին սովորել է [[Պետերբուրգի համալսարան]]ում։ Արտասահման փախչելու փորձ կատարելու համար [[1848]] թվականին ձերբակալվել է և որպես շարքային զինվոր աքսորվել Օրենբուրգյան կորպուս (այստեղ մտերմացել Հ Տ․ Գ, Շևչենկոյի հետ)։ [[1856]] թվականին վերադարձել է աքսորից, [[1859]] թվականին ավարտել Գլխավոր շտաբի ակադեմիան, [[1861]] թվականից ծառայել է Գլխավոր շտաբում։ Կապված է եղել Ն․ Գ․ Չեռնիշևսկու, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի, Ա․ Ի․ Գերցենի և Ն․ Պ․ Օգարյովի հետ, աշխատակցել է «Սովրեմեննիկ»-ին, հանդիպել Զ․ Գարիբալդիին։ [[1857]] թվականին, Պետերբուրգում հիմնել է հեղափոխական խմբակ, որի նպատակն էր պայքարել սոցիալական, ազգագրական և կրոնական, ճնշման դեմ, հանուն Ռուսաստանում բուրժուադեմոկրատական վերափոխումների, հանուն ազատ և անկախ Լեհաստանի։ [[1862]]-[[1863]] թվականի լեհական ապստամբության նախօրեին Սերակովսկին նշանակվել է ժեմայտիայի (Լիտվայի հյուսիս-արևմտյան մաս) ապստամբական ուժերի զորապետ։ [[1863]] թվականի սկզբին Սերակովսկին ստեղծել է ապստամբական խոշոր միավորում (որտեղ կռվել է Ա․ Մացկյավիչյուսի ջոկատը), համագործակցել ապստամբ բելոռուսբելառուս գյուղացիների ղեկավար Կ․ Կեսչինովսկու հետ։ [[1863]] թվականի գարնանը վիրավորվել է և գերի ընկել։ Դաշտային դատարանի վճռով կախաղան է բարձրացվել։
{{ՀՍՀ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Սերակովսկի, Զիգմունդ}}
[[Կատեգորիա:Լեհ քաղաքական գործիչներ]]