«Grand Theft Auto IV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
{{Անավարտ բաժին}}
 
[[Արևելյան Եվրոպա|Արևելաեվրոպացի]] վետերան, [[Բոսնիական պատերազմ]]ի մասնակից [[Նիկո Բելիկ]]ը գաղթում է Լիբերթի Սիթի՝ ապրելու իր զարմիկ Ռոմանի հետ և գտնելու իր իսկ [[ամերիկյան երազանք]]ը։ Բացի այդ, Նիկոն փորձում էր նաև գտնել իրայն զինակցին, ով տասնհինգ տարի առաջ մատնել էր իր ջոկատին: Այնուամենայնիվ, Լիբերթի Սիթիի նավահանգիստ իջնելուն պես, Նիկոն պարզում է, որ զարմիկ Ռոմանն ամենևին էլ ցոպ ու շվայտ կյանքով չի ապրում, ինչպես ինքն էր պնդում, այլ խնդիրներ ուներ վարկատուների և անձնական խաղամոլության հետ, իսկ առանձնատան փոխարեն՝ ապրում էր սովորական կեղտոտ բնակարանում։
 
Նիկոն բազմաթիվ առիթներով փրկում է Ռոմանին հանցավոր վարկատուների ճանկերից, սակայն ստիպված է լինում որոշ աշխատանքներ կատարել դրանցից մեկի՝ Վլադ Գլեբովի համար, ով ռուսական մաֆիայի՝ «Բրատվայի» անդամ էր: Այն բանից հետո, երբ Վլադը քնում է Ռոմանի զուգընկերուհու՝ Մելորիի հետո, Նիկոն սպանում է նրան: Վլադի սպանությունից հետո, Նիկոն և Ռոմանն առևանգվում են Լիբերթի Սիթիի բրատվայի ներկայացուցիչների կողմից՝ հայտնի քրեական հեղինակություն Միախյիլ Ֆաուստինի և նրա աջ ձեռք Դմիտրի Ռասկալովի կարգադրության: Վլադի սպանությամբ այդքան էլ չանհանգստացած Ֆաուստտինն իր մոտ աշխատանքի է վերցնում Նիկոյին: Նիկոն շուտով գիտակցում է, որ Ֆաուստինը խելագար թմրամոլ է, երբ վերջինս նրան կարգադրում է սպանել ռուսական մաֆիայի ամենահզոր հեղինակության՝ Քենի Պետրովիչի որդուն: Երբ Պետրովիչների ընտանիքը սպառնում է վրեժ լուծել, Ֆաուիստինի օգնական Դմիտրին համոզում է Նիկոյին սպանել նրան՝ կանխելու հնարավոր միջկլանային բախումները: Երբ սպանության դիմաց վարձավճարը ստանալու համար Նիկոն պետք է հանդիպեր Դմիտրիի հետ, վերջինս երևան է բերում Նիկոյի նախկին գործատու Ռեյ Բուլգարինին, ով մեղադրում էր Նիկոյին՝ մի քանի տարի առաջ նրան կողոպտելու մեջ: Երբ Նիկոն ճշմարտացիորեն ժխտում է իր հանդեպ հնչեցված մեղադրանքը, կրակահերթ է բռնկվում, իսկ Դմիտրին և Բուլգարինը ճողոպրում են: