«Grand Theft Auto IV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
== Բնութագիր ==
=== Գործողության վայր ===
«Grand Theft Auto IV»-ի գործողությունները տեղի են ունենում 2008 թվականին՝ Լիբերթի Սիթիի վերափոխված տարբերակում։ Գեղարվեստական քաղաքը բաղկացած է չորս վարչական շրջաններից (հիմնված Նյու Յորք քաղաքի չորս բորոների վրա)՝ Բրոքեր ([[Բրոուքլին]]ի նախատիպով), Դյուքս ([[Քուինս]]), Բոհան ([[Բրոնքս (Նյու Յորք)|Բրոնքս]]) և Ալգոնքուին ([[Մանհեթեն]])<ref name="Liberty NY" >{{cite news |url = http://www.telegraph.co.uk/news/1955256/Grand-Theft-Auto-IV-Photos-reveal-similarities-between-Liberty-City-and-New-York-City.html |title = Grand Theft Auto IV: Photos reveal similarities between Liberty City and New York City |accessdate = |author = Մուր, Մեթյու|date = մայիսի 14 2008 |publisher=''«The Daily Telegraph»'' | location=Լոնդոն}}</ref>: Քաղաքին հարակից գտնվում է Օլդերնի անկախ նահանգը (Հյուսիսային [[Նյու Ջերսի]]ի նախատիպով)։ Խաղում առկա են երեք հիմնական կղզիներ՝ Չարջ Այլենդ (Ռենդալս Այլենդ), Քոլոնի Այլենդ (Ռուզվելտ Այլենդ) և Հեփինես Այլենդ (Լիբերթի Այլենդ), որտեղ էլ գտնվում է Երջանկության արձանը ([[Ազատության արձան]]): Սկզբնապես կապող կամուրջները փակված են՝ հնարավոր ահաբեկչական հարձակումը կանխարգելելու նպատակով, ուստի կամուրջն անցնելիս խաղացողներին հետապնդում են ոստիկանական ուժերը<ref name="The Cousins Bellic">{{cite video gamenews |title=Grand Theft Auto IV |developer=Rockstar North |publisher=Rockstar Games |date=ապրիլի 29, 2008 |platform=[[PlayStation 3]] և [[Xbox 360]] |version=1.0 |level="Բելիկ զարմիկները" |quote='''[[Նիկո Բելիկ|Նիկո]]'''. Ինչու՞ ինձ քաղաքը ցույց չես տալիս ... '''Ռոման'''. Ահաբեկիչնե՛րը, մեծ խուճապ է տիրում, ուստի չես կարող ազատորեն անցնել կամուրջներով:}}</ref>: Ի վերջո, սյուժեի զարգացմանը զուգընթաց կամուրջները բացվում են:
 
«GTA IV»-ի գործողությունները տեղի են ունենում այլ սյուտային գծով և բոլորովին այլ ժամանակահատվածում, ինչ նախորդ թողարկումները, սակայն զուգահեռ են «The Lost and Damned» և «The Ballad of Gay Tony» լրացումային փաթեթների գործողություններին և նախորդում են խաղաշարի հաջորդ թողարկմանը՝ «[[Grand Theft Auto V]]»-ին: