«Զաքար Ումիկով»–ի խմբագրումների տարբերություն

հայազգի ճարտարագետ, կոնստրուկտոր
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճարտարագետ}} '''Զաքար Ներսեսի Ումիկով''' ({{ԱԾ}}), հայազգի ճարտարագետ, կոնստրուկտոր: ԽՍՀ...»:
(Տարբերություն չկա)

20:55, 10 Հուլիսի 2017-ի տարբերակ

Զաքար Ներսեսի Ումիկով (փետրվարի 19 (մարտի 4), 1906, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 16, 2004(2004-06-16), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայազգի ճարտարագետ, կոնստրուկտոր: ԽՍՀՄ-ում ռազմական գործնական հիդրոձայնագիտության հիմնադիրը:

Զաքար Ումիկով
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 4), 1906
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 16, 2004(2004-06-16) (98 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան (1932)
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան,
, Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ և Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ

Մանկաբույժ Ներսես Ումիկովի որդին:

Կենսագրություն

Զաքար Ումիկովը ծնվել է 1906 թվականին Թիֆլիսում: 1924թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1932 թվականին` Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը: 1933 թվականից աշխատել է Լենինգրադի ծովային սարքաշինության «Ջրատրանս-սարք» գործարանում, 1936-1941 թվականներին` «Օրիոն» ՀԿԲ-ի գլխավոր կոնստրուկտոր, 1947-1949 թվականներին՝ «Ջրատրանս-սարք» գործարանի կոնստրուկտոր, 1949-1965 թվականներին՝ Հիդրոտեղորոշման և հիդրոձայնագիտության ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր, 1965-1992 թվականներին՝ «Ծովֆիզսարք» Կենտրոնական ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր, 1992-1996 թվականներին՝ ՌԴ ռազմական հիդրոձայնագիտության սարքերի ընդունման պետական հանձնաժողովների նախագահ:

Զաքար Ումիկովը մշակել և ստեղծել է ԽՍՀՄ-ում առաջին անդրձայնային խորաչափերը, սուզանավերի առաջին հիդրոձայնային համալիրը, առաջին ջրային ականները, մասնակցել է առաջին հիդրոտեղորոշիչ սարքերի ստեղծման աշխատանքներին: Հիդրոձայնագիտության մեթոդների հիման վրա առաջարկել է բժշկական սարքերի ստեղծման տեխնոլոգիա: Նրա գիտական ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ նախագծվել է թրթռային զգայնությունը չափող սարք: Ավելի քան 40 գյուտերի հեղինակ է:

Պարգևներ

Ծանոթագրություններ