«Էդիպուս արքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
Սոփոկլեսի ողբերգությունը վիթխարի դեր է ունեցել անտիկ դրամայի պատմության մեջ։ Նրա հերոսը՝ Էդիպուս արքան, մի մարդ է, որը գիտակցում է իր մեղքը և պատժում իրեն։ Պիեսի ողբերգական վերջավորությունը կապված չէ գլխավոր հերոսի կրքերի և արատների հետ, այլ կանխորոշված է ի վերուստ և ի սկզբանե՝ ճակատագրի կողմից։
 
== Սյուժե ==
== Պատմություն==
 
Ողբերգական այս պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ Թեբեի արքա Լայոսին գուշակում են մահ սեփական որդու ձեռքերից: Նա հրամայում է իր նորածին զավակին նետել Կիթերոնի լանջերից: Սակայն ծառան, որին հրամայված էր սպանել Էդիպուսին, փրկում է մանուկին և հանձնում [[Կորինթոս]]ի արքայի՝ Պոլիբոսի հովիվներից մեկին:
 
Այդպիսով նորածնին մեծացնում է Պոլիբոսը, որին Էդիպուսն իր հարազատ հայրն է համարում: Երբ Էդիպուսը մեծանում է, նրան գուշակում են, որ մի օր սպանելու է հորն ու ամուսնանալու է հարազատ մոր հետ: Փորձելով փախչել այդ դաժան ճակատագրից` նա հեռանում է հայրենի քաղաքից` ուղևորվելով դեպի Թեբե: Այստեղ երիտասարդը կարողանում է փրկել քաղաքը հրեշավոր Սֆինքսից<ref>Ahl, Frederick. ''Two Faces of Oedipus: Sophocles' Oedipus Tyrannus and Seneca's Oedipus''. Cornell University Press, 2008. page 1. {{ISBN|9780801473975}}.</ref> և դառնում է Թեբեի թագավոր` ամուսնանալով վերջերս սպանված թագավորի` Լայոսի այրու հետ<ref>[https://records.viu.ca/~johnstoi/sophocles/oedipustheking.htm Johnston, Ian. "Background Notes", Vancouver Island University]</ref>: Երբ քաղաքում սկսվում է ժանտախտը, Էդիպուսը կնոջ եղբորը՝ Կրեոնին ուղարկում է [[Դելֆի]]՝ [[Ապոլլոն]]ից օգնություն խնդրելու: Վերջինս հայտնում է, որ համաճարակը կվերանա միայն այն ժամանակ, երբ քաղաքից վտարվի նախկին թագավորին սպանողը: Որոշվում է դիմել գուշակ [[Թիրեսիաս]]ի օգնությանը, որը սկզբում փորձում է խուսափել պատասխաններից, բայց ի վերջո բացահայտում է դառը ճշմարտությունը. Լայոս արքային՝ իր հորը, Թեբեի ճանապարհին անգիտությամբ սպանել է հենց Էդիպուսը, որից հետո, դառնալով Թեբեի թագավոր, ամուսնացել սպանված արքայի այրու` Իոկաստեի հետ, որն իր մայրն է: Էդիպուսը ցնցվում է, և սկսում կասկածել Կրեոնին՝ մտածելով, որ դավեր է նյութում իր դեմ: Իոկաստեն փորձում է Էդիպուսին համոզել, որ գուշակությունները հաճախ սուտ են լինում: Չէ՞ որ Լայոսին գուշակել էին մահ սեփական որդու ձեռքերով, իսկ իրենց նորածին որդուն վաղուց սպանել էին:
 
Շուտով Էդիպուսը հիշում է, որ Թեբեի ճանապարհին վեճի մեջ սպանել էր մի ծերունու և նրա ուղեկիցներին: Հանկարծ Կորնթոսից սուրհանդակ է գալիս՝ հայտնելով, որ Պոլիբոսը մահացել է, և կորնթոսցիներն ուզում են Էդիպուսին արքա կարգել: Այստեղ նաև պարզվում է, որ Էդիպուսը Պոլիբոսի հարազատ որդին չէ: Սուրհանդակը պատմում է, որ շատ տարիներ առաջ, երբ նա հովվություն է արել Կիթերոնի լեռներում, Լայոսի ծառաներից մեկը նրան նորածին երեխա է տվել: Ճշմարտությունը դառնում է անխուսափելի: Ի նշան ճակատագրի դեմ բողոքի՝ Էդիպուսը կուրացնում է իրեն, իսկ Իոկաստեն ինքնասպան է լինում:
 
Այսպիսով, այս ողբերգությունը ներկայացնում է աստվածների ու ճակատագրի ազդեցությունը մարդկանց կյանքի ընթացքի վրա: Մյուս կողմից, Սոփոկլեսը ցույց է տալիս մարդու ներքին ուժը, հզորությունը, որ կարող է դիմակայել աստվածներին ու ճակատագրին: Էդիպուսը, հասկանալով, թե ինչ են պատրաստել իր համար աստվածները, ոչ թե հնազանդվում, այլ իրեն կուրացնելով` ըմբոստանում է գերագույն ուժերի դեմ: Էդիպուսը չի պարտվում, դառնում է անհաղթելի: Նա փորձում է հասկացնել, որ ինքը մարդ է. չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ: Կուրացնելու քայլն ուղղված էր նաև իր դեմ: Դրանով նա ցույց է տալիս, որ տեսնում է իր ներքինը, որ տեսողությունը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս: Ահա թե ով է մարդը Սոփոկլեսի համար<ref name="ijalel">Ziaul Haque, Md. & Kabir Chowdhury, Fahmida. "The Concept of Blindness in Sophocles' ''King Oedipus'' and Arthur Miller's ''Death of a Salesman''", {{webarchive|url=https://web.archive.org/web/20140525214338/http://www.ijalel.org/view.aspx?articleid=269 |date=2014-05-25 }}, ''International Journal of Applied Linguistics & English Literature'', vol. 2, no. 3; 2013, p. 118, Retrieved on April 01, 2015.</ref>:
 
Ե՛վ Լայոսը, և՛ Էդիպուսը փորձում են խուսափել իրենց ճակատագրից, բայց խուսափելու համար կատարված քայլերի հետևանքով վերջինս հասնում է նրանց: Աստվածները, կարծես, ծիծաղում են մարդկային ջանքերի վրա: Եթե Լայոսը իրենից չհեռացներ նորածին որդուն, վերջինս կճանաչեր հորն ու չէր սպանի նրան: Եթե Էդիպուսը ճակատագրից խուսափելու համար չհեռանար իր ենթադրյալ հորից, չէր սպանի իրական հորը: Էդիպուսը անիծում է մարդասպանին, որը ժանտախտի պատճառ է դարձել՝ չկասկածելով անգամ, որ անիծում է ինքն իրեն: Նա գուշակին կույր է անվանում՝ չհասկանալով, որ իրական կույրն ինքն է: Սա է աստվածների դաժան հեգնանքը:
 
Այնուամենայնիվ, Սոփոկլեսը մարդուն բարձրացնում է վեր` ընդգծելով բնավորության ուժը, ինչը չնայած դառնում է դժբախտությունների պատճառ, սակայն հնարավորություն է տալիս տնօրինել սեփական կյանքը: «Էդիպուս արքան» ոչ թե ճակատագրի ողբերգություն է, այլ մի գործ, որը թեև շեշտում է մարդու կախվածությունը աստվածների կամքից, միաժամանակ ընդունում է և մարդու արարքների ազատությունը: Ընդունելով այդ ազատությունը՝ Սոփոկլեսը միաժամանակ գիտակցում է, որ ազատ մարդը չի կարող սխալներ չգործել:
 
==Տես նաև==
Տող 18 ⟶ 28՝
* Brunner, M. "King Oedipus Retried" Rosenberger & Krausz, London, 2001
* Foster, C. Thomas. "How to Read Literature Like a Professor" HarperCollins, New York, 2003
* {{статья
| автор = Стефанов О.
| заглавие = Тирания в Фивах
| оригинал =
| ссылка = http://www.zpu-journal.ru/e-zpu/2016/1/Stefanov_Tyranny-in-Thebes/
| автор издания =
| издание = Информационный гуманитарный портал «Знание. Понимание. Умение»
| тип =
| место =
| год = 2016
| том =
| номер = 1 (январь — февраль) (архивировано в [http://www.webcitation.org/6kQMx1IWE WebCite])
| страницы =
}}
* Jean Bollack, ''La naissance d'Œdipe. Traduction et commentaire d'Œdipe roi'', Paris, Gallimard, 1995.
* Claude Calame, ''Masques d'autorité. Fiction et pragmatique dans la poésie grecque antique'', Paris, Les Belles Lettres, 2005 (chapitre 6, « Vision, aveuglement et masque : énonciation et passions dans l’''Œdipe-Roi'' de Sophocle », 185-211).
* Bernard Knox, ''Oedipus at Thebes: Sophocles' Tragic Hero and His Time'', Yale University Press, 1957 (2e d. 1998). {{en}}
* Mitsutaka Odagiri, ''Écritures palimpsestes ou les théâtralisations françaises du mythe d'Œdipe'', Paris-Montréal-Torino, L'Harmattan, 2001.
* Charles Segal, ''Oedipus Tyrannus: Tragic Heroism and the Limits of Knowledge'', Oxford, Oxford University Press, 2000. {{en}}
* Jean-Pierre Vernant, Pierre Vidal-Naquet, ''Œdipe et ses mythes'', La Découverte, 1986, rééd. Complexe, 1989.
 
== Արտաքին հղումներ ==
Տող 32 ⟶ 62՝
* [http://www.gutenberg.org/etext/27673 ''Oedipus the King''] from Project Gutenberg
* [http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus:text:1999.01.0191 ''Original Ancient Greek text''] from Perseus Project|The Perseus Project
* [http://merezhkovsky.ru/lib/translation/sofokl_edip-tsar.html Д. С. Мережковского] {{ref-ru}}
* [http://www.litteratureaudio.com/livre-audio-gratuit-mp3/sophocle-oedipe-roi.html Version audio de la pièce sur le site "Littérature audio"] {{ref-fr}}
 
{{DEFAULTSORT:Oedipus Rex}}