«Հարրի Փոթեր (կերպար)»–ի խմբագրումների տարբերություն

Դամբլդորի ժառանգությունից Հարրիին հասնում է սնիթչը, որը նա բռնել էր առաջին քվիդիչ խաղի ընթացքում։ Հարրին տոնեց իր 17-ամյակը և՝ դառնալով չափահաս, նա ստանում է իրավունք ինքնուրույն հմայել։
Հետագայում, վեպի մեծ մասում ([[Հարրի Փոթերը և Մահվան պարգևները]]), Հարրին ընկերների հետ միասին՝ գուշակելով հանելուկներ և այցելելով տարբեր վայրեր, գտնում էր հորկրուքսներ և ոչնչացնում էր դրանք։ Հերթական հորկրուքսը (Ռավենա Ռավենքլոուի դիադեման), որը գտնվում էր Հոգվարթսում։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան հասնում են այդտեղ, ապա՝ գտնելով հորկրուքսը, ոչնչացնում են այն։ Իրենց կարծիքով, մնացել էր միայն մի հատ հորկրուքս՝ Նագայնան։
Հոգվարթսի համար մղված մարտում, Հարրին հասնում է մինչ Ճճացող Խուղը, որտեղ և գտնվում էր Վոլդեմորթը օձի հետ։ Այդտեղ նա ներկա եղավ Սևերուս Սնեյփի մահին, որը մահանալիս, հասցնում է փոխանցել Հարրիին իր հիշողությունները։ Հիշողություններից Հարրին իմանում է, որ ևս մի հորկրուքսը հենց նա է։ Հարրին որոշում է՝ փոխանցելով Նևիլին պառտականությունպարտականություն սպանել օձին, գնալ Վոլդեմորթի մոտ, որպիսզի սպանվի։
Հարրին հասնում է Վոլդեմորթի մոտ և նա հարձակվում է նրա վրա Ավադա Կեդավրա մահաբեր կախարդանքով։
Զարթնելով մի անհայտ վայրում, որը թված նրան շատ նման «Կինգ Քրոս» կայարանին, Հարրին հանդիպում է Դամբլդորին։ Խոսալով նրա հետ, նա հասկանում է, որ զոհաբերելով իրեն, նա ճիշտ է վարվել և Վոլդեմորթի հոգին՝ բանտարկված իր մեջ որպես հորկրուքս, վերջապես ոչնչանում է։ Փոթերը կարողանում է վերադառնալ կյանքին։ Նրա «դին» բերվել էր Հոգվարթս, հետագայում՝ հանգամանքների բերումով (որի ընթացքում Նևիլը սպանում է Նագայնա օձին), Հարրին հանդիպում է Վոլդեմորթին դեմ առ դեմ Մեծ Դահլիճում։ Կարճ եկրխոսությունից հետո Հարրին և Վոլդեմորթը մարտնչում են. Վոլդեմորթը օգտագործում է Ավադա Կեդավրա կախարդանքը, իսկ Հարրին՝ Էքսպելիարմուսը։ Ի շնորհիվ [[Կտտկենի|Թանթրվենու]] Փայտիկի, որը Վոլդեմորթի մոտն էր, սակայն զգալով և իմանալով, որ իր իսկական տերն է Հարրին, երկու կախարդանքներն էլ անդրադառնում են Վոլդեմորթի վրա։ Այսպիսով, Սև Լորդ՝ Վոլդեմորթը պառտվումպարտվում է։
 
==Հետագա ճակատագիրը==