«Համացանցային լրագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Համացանցային լրագրություն,''' [[Լրագրություն|լրագրության]] նոր տեսակ , որըորն առաջացել է XX դարի վերջերին, համացանցի տարածման հետ զուգընթաց:
 
Համացանցի յուրահատկությունները թույլ տվեցին համակարգել տեղեկատվական հեռարձակումը հանրության լայն հատվածի վրա , առանց հատուկ տեխնիկական ենթակառուցվածքի տեղակայման: Այսպիսով, գրեթե յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն ստացավ ստեղծելու զանգվածային լրատվության միջոցներ:
 
Համացանցային հրատարակությունները կարող են և ունենալ [[Զանգվածային լրատվության միջոցներ|ԶԼՄ]]-ի պաշտոնական կարգավիճակ և ոչ: Առցանց հրատարակություններում աշխատող լրագրողը (համացանցային լրագրողը), որպես կանոն չի բախվում ավանդական լրագրության ատրիբուտների հետ, որոնք մասնագիտացված են լուսանկարման և ձայնագրման համար սարքավորումներով, [[պոլիգրաֆիա]]<nowiki/>յով:
 
Կարևոր է հանդիսանում համացանցում աշխատող լրագրողի աշխատանքը իրավական տեսանկյունից: Փաստացի լրագրողը պատասխանատվություն է կրում հրատարակված ինֆորմացիայի համար:
 
Լայն տարածում է գտել անհատական լրագրությունը: Դա նոր երևույթ է , որը ստացել է իր տարածումը լրագրության մեջ: Ցանկացած անձ կարող է հանդիսանալ ինֆորմացիա ստեղծող և տարածող, առանց որևէ հսկողության և ինչ-որ արտաքին սահմանափակումների:
 
Սկսել է զարգանալ ու տարածում ձեռք բերել բլոգոլորտը. հասարակության, մամուլի ու գիտնականների մոտ հարց է ծագում, կարող են արդյոք բլոգները դուրս մղել ասպարեզից այսպես կոչված «ավանդական ԶԼՄ»-ները: Ներկա օրերում շատերն են գալիս այն եզրակացության,որ պրոֆեսսիոնալ լրագրությունը և բլոգոլորտը (որին երբեմն անվանում են «անհատական» կամ «քաղաքացիական» լրագրություն) լրացնում են միմիանց, քանզի մեկի առավելությունները լրացնում են մյուսի թերությունները, ու հակառակը:<ref>[http://lenta.ru/articles/2005/05/17/blogs/ Lenta.ru: Интернет: Гражданская журналистика на службе интересов общества<!-- Заголовок добавлен ботом -->]</ref><ref>[http://lenta.ru/articles/2005/09/05/disaster/ Lenta.ru: Интернет: «Катрина» и Сеть<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>