2
edits
չ ((GR) File renamed: File:AA66.JPG → File:Crystal oscillator by Jakub Šerých, crop.jpg criteria #2 meaningless name) |
(Images) |
||
[[Պատկեր:
'''Ծավալային ռեզոնատոր''', գերբարձր հաճախականության տատանողական համակարգ։ Ծավալային ռեզոնատոր [[դիէլեկտրիկ]]ով (մեծ մասամբ՝ [[օդ]]) լցված [[ծավալ]] է, որը սահմանափակված է [[հաղորդիչ մակերևույթ]]ով կամ էլեկտրական և մագնիսական այլ հատկություններ ունեցող տարածությամբ։ Առավել տարածված են պարզագույն ձև ունեցող ([[գլան]], [[ուղղանկյուն զուգահեռանիստ]], [[գունդ]]) սնամեջ ծավալային ռեզոնատորները։
[[Պատկեր:
== Ռեզոնատորի էլեկտրամագնիսական էներգիան ==
Ծավալային ռեզոնատորում [[էլեկտրամագնիսական էներգիա]]յի կուտակումը կարելի է բացատրել հետևյալ օրինակով։ Եթե երկու անդրադարձնող զուգահեռ [[հարթություն]]ների միջև որևէ եղանակով առաջանում է հարթություններին ուղղահայաց տարածվող հարթ [[ալիք]], ապա, հասնելով հարթություններից որևէ մեկին, այն լրիվ անդրադառնում է։ Երկու հարթություններից բազմակի անդրադարձումներն առաջացնում են հակառակ ուղղություններով տարածվող և մեկը մյուսին [[ալիքների ինտերֆերենցիա|ինտերֆերենցող ալիքներ]]։ Եթե հարթությունների միջև հեռավորությունը՝ <math>L =\frac{nl}{2}</math>, (λ-ն ալիքի երկարությունն է, ո-ը՝ ամբողջ թիվ), ապա ալիքների [[ինտերֆերենցիա]]ն առաջացնում է [[կանգուն ալիք]], որի ամպլիտուդը խիստ աճում է, և երկու հարթությունների միջև կուտակվում է [[էլեկտրամագնիսական էներգիա]]։
== Գլանաձև ծավալային ռեզոնատոր ==
[[Պատկեր:
Առավել տարածված գլանաձև ծավալային [[ռեզոնատոր]]ներում տատանումների տիպերը բնորոշվում են 3 ինդեքսով՝ m, ո, p, որոնք համապատասխանում են էլեկտրական կամ [[մագնիսական դաշտ]]ի կիսալիքների թվին։ Այդ կիսալիքները բաշխվում են ռեզոնատորի [[տրամագիծ|տրամագծով]], [[շրջանագիծ|շրջանագծով]] և երկարությամբ (օրինակ՝ <math>E_{mnp}</math> կամ <math>H_{mnp}</math>)։ Տատանման տիպը (E կամ H) և ինդեքսները որոշում են էլեկտրական և մագնիսական դաշտերի կառուցվածքը ծավալային ռեզոնատորում։
== Մետաղե ծավալային ռեզոնատոր ==
[[Պատկեր:Crystal oscillator by Jakub Šerých, crop.jpg|200px|thumb|Ռեզոնատոր]]
[[Մետաղ]]ե սնամեջ ծավալային ռեզոնատորները սովորաբար պատրաստում են բարձր էլեկտրահաղորդականության [[մետաղ]]ներից ([[Ag]], [[Cu]] և դրանց համաձուլվածքները) կամ խոռոչը ներսից պատում են [[Ag]]-ի կամ [[Au]]-ի շերտով։ Որոշակի հաճախականության համար ծավալային ռեզոնատորները կարգավորում են ծավալը փոփոխելով։
|
edits