«Grand Theft Auto IV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
Քողարկման հնարավորության շնորհիվ խաղացողը ցանկացած ժամանակ կարող է պատսպարվել որևե պատնեշի մոտ, ինչը բավականին օգտավետ է դառնում հրաձգությունների ժամանակ: Բացի այդ, պատնեշից վրայից խաղացողը կարող է անկանոն կամ կանոնավոր կրակ բաց թողնել, թիրախավորվել առանձին հակառակորդի վրա: Զրահաբաճկոնները կլանում են հրազենային և պայթյունային հարվածները՝ տվյալ գործընթացում ենթարկվելով ֆիզիկական մաշման: Երբ առողջությունն ամբողջապես սպառվում է, գեյմփլեյը դադարում է, և խաղացվող կերպարը վերածնվում է մոտակա հիվանդանոցի մոտ:
 
Խաղի միակառավարելի ռեժիմում խաղացողները կառավարում են [[Արևելյան Եվրոպա|արևելաեվրոպացի]] պատերազմի վետերան [[Նիկո Բելիկ]]ին: Խաղային սյուժեի ընթացքում Նիկոն հանդիպում է բազմաթիվ կերպարների, որոնցից շատերի հետ ըներանում է: Սույն կերպարները կարող են Նիկոյի համար որոշակի լավաություններ անել, ինչպես օրինակ նրա զարմիկ Ռոմանը, ով ունի իր սեփական տաքսի ծառայությունն ունիծառայությունը, կարող է Նիկոյի ետևից մեքենա ուղարկել: Տաքսիների միշտ հասանելի են գեյփլեյի ժամանակ, որոնց շնորհիվ խաղացողները կարող են առավել արագ կերպով ճանապարհորդել: Խաղի ընթացքում խաղացողները երբեմն կարող են կագնել բարոյական երկընտրությունների առջև, որոնք փոխում են հետագա սյուժեի ընթացքը՝ ըստ կատարված ընտրության: Խաղացողը հնարավորություն ունի նաև այցելելու քաղաքի տարբեր անկյուններում տեղակայված ժամանցի վայրերը (բոուլինգ կենտրոններ, բիլիարդի սրահներ), զբաղվել վիգիլանտությամբ (սպանել ոստիկանական բազայում գրանցված վտանգավոր հանցագործներին՝ առանց օրինական լիազորության), [[հեռուստացույց]] դիտել և այլն: Ընկերների հետ կապնվելու և որոշ գործողություններ սկսելու համար Նիկոն ունի իր անձնական [[սմարթֆոն]]ը: Սմարթֆոնը կարող է օգտագործվել նաև ցանցային խաղին (մուլտիփլեյեր) և անցում կատարելու և չիտ կոդեր մեքենագրելու համար:
 
== Ծանոթագրություններ ==