«Ալեքսանդր Շիրվանզադե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
 
[[Պատկեր:Գերեզման՝ Ալեքսանդր Շիրվանզադեի.jpg|մինի|Ալեքսանդր Շիրվանզադեի գերեզմանը [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
[[1898]] թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «[[Մելանիա]]» ([[1899]]), «[[Արտիստը (վիպակՇիրվանզադե)|Արտիստը»]] ([[1901]]) վիպակները, «[[Վարդան Ահրումյան]]» ([[1902]]) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լևոնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ողբերգություն է ապրում գեղեցիկ տարերքով շնչող պատանին, ինչպես են կործանվում նրա երազները, սերը, կյանքը։
 
Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, [[Սիրանուշ]]ի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շիրվանզադեն շարունակել է [[Գաբրիել Սունդուկյան|Գ. Սունդուկյանի]] դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», «Եվգինե», «Ուներ իրավունք», «[[Պատվի համար (դրամա)|Պատվի համար»]], «[[Նամուս (վիպակ)|Նամուս»]]), քաղաքական դրամաներ («Կործանվածը», «Արհավիրքի օրերին»), քաղաքական կատակերգություններ («Շառլատանը», «[[Մորգանի խնամին (պիես)|Մորգանի խնամին»]])։