Բացել գլխավոր ցանկը

Changes

==== Հին հունարեն տեքստերի վերընթերցման տիպեր ====
 
Բացահայտելով անտիկ ժառանգությունը [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանում՝ եվրոպացի գիտնականներն սկսեցին կարդալ հին հունարեն տեքստերը միջնադարյան՝ բյուզանդական արտասանությամբ։ [[Յոհան Ռեյխլին]]ը նպաստել է այսօրինակ ընթերցման տարածմանը [[Գերմանիա]]յի տարածքում՝ հետագայում ստանալով «ռեյխլինյան» անվանումը։ Հոլանդացի գիտնական [[Էրազմ Ռոտերդամցի]]ն, համեմատելով հունարեն բառերը և հին հունարենից լատիներեն փոխառությունները, եկավ այն եզրահանգման, որ ռեյխլինյան ընթերցումը արտացոլում է միջնադարյան հունարենի հնչյունաբանությունը, և ոչ թե հին հունարենի, ապա մշակեց ընթերցման այընտրանքային համակարգ։ Սակայն էրազմյան ընթերցումը նույնպես լիովին չի արտացոլում հին հունարենի հնչյունաբանությունը՝ որոշ չափով կամայական լինելով։ Ժամանակակից [[հունարեն]]ի ընթերցման կանոնները փաստացի համապատասխանում են ռեյխլինյան արտասանությանը, դրան են համապատասխան նաև հին հունարեն տեքստերի ընթերցումը ծիսական պրակտիկայում, միևնույն ժամանակ աշխարհիկ ուումնականուսումնական հաստատություններում ընդունված է հին հունարենի ուսուցումը էրազմյան ընթերցմամբ, որը կարող է տարբեր լինել՝ կախված տվյալ տարածքի հնչյունական առանձնահատկություններից։ Օրինակ՝ գերմանացիները կարող են ''ευ'' երկբարբառը կարդալ [oj], քանի որ դրա [[Գրադարձություն|գրադարձությամբ]] [[գերմաներեն]]ով ''eu'' կարդացվում է այդպես։ Ներքևի աղյուսակում տրված են ռեյխլինյան և էրազմյան արտասանությունների տարբերությունները։
 
{| {{prettytable}}