«Հայկական Տավրոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: եւ → և (6) using AWB
Տող 1.
'''Հայկական Տավրոս''', լեռնային համակարգ [[Թուրքիա]]յում, Հայկական բարձրավանդակի մասում: Ձգվում է Կիլիկյան Դրունք կիրճից մինչև Բոհտան գետը: Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1800-2300 մ: Իշխանասեր, Սիմսար, Մարութասար գագաթները ունեն 3000 մ բարձրություն: Հայկական Տավրոսի մակերևույթը մասնատված է [[Եփրատ]]ի, [[Տիգրիս]]ի և նրանց վտակների հովիտներով: Դրանցից մի քանիսը միջանցիկ կիրճեր են, որոնցով Հայկական Տավրոսը բաժանվում է 3 մասի. [[Կիլիկիա]]յի եւև Եփրատի կիրճերի միջև, միջին՝ մինչև [[Բիթլիս]]ի կիրճը և արևելյան՝ մինչեւմինչև Բոհտանի կիրճը: Հայակական Տավրոսի արևելյան մասի առանձին լեռնաճյուղեր տարածվում են դեպի [[Վանա լիճ|Վանա լիճ]], հասնելով [[Վարագասար]]՝ տրոհվում առանձին լեռնազանգվածների և ձուլվում Հայոց ձորի հովտի բլրային լանդշաֆտին: Հայակական Տավրոսի ինտենսիվ ծալքավորված պալեոզոյան եւև մեզոզոյան կրաքարերի և թերթաքարերի դեպի հարավային շրջված թեփուկներով եւև վրաշարժայի կառուցվածքի լեռնային համակարգ է, բարդացած նորագույն տեկտոնական կամարաձև բարձրացումներով եւև բարձրակողմանի խզումներով: Բիթլիսի շրջանում նստվածքային շերտերը ձեղքված են և ներարկված օձաքարային հզոր ինտրուզիվ զանգվածներով: Հյուսիսային լանջը ենթարկվել է հզոր խորքային բեկվածքի, որի ուղղությամբ ձգվում է Խարբերդի, Բալուի, Մուշի, Վանա լճի իջվածքային գոգավորությունների գոտին: Հաճախակի են ռելիեֆի կարստային ձևերը, բնորոշ կառային դաշտերով: Կան ստորերկրյա քարանձավներ: ԱրեւելյանԱրևելյան Տիգրիսի շատ վտակներ սնվում են կարստային հզոր աղբյուրներից: Օգտակար հանածոներից կան նավթ, պղինձ և բազմամետաղներ, քրոմիտ, ծծումբ. առատ են շինանյութեր: Լեռնահամակարգի գլխավոր լանջերի դիրքադրությունն առաջացրել է կլիմայական և լադշաֆտային առանձնահատկություններ: Հյուսիսային լանջի կլիման ցամաքային է՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով: Տարեկան տեղումներն աճում են 300 մմ-ից մինչև 1000 մմ: Ստորոտներում մոխրագույն հողերի վրա տարածված են կիսաանապատային , միջին մասերում, շագանակագույն հողերի վրա՝ չոր տափաստաններ, լեռնակատարներում՝ ենթալպյան բարձրախոտ մարգագետիններ և քարացրոններ: Հարավային լանջի կլիման բնորոշ է շոգ ամառներով և մեղմ ձմեռներով, տեղումները 400-500 մմ-ից 1000-1500 մմ են: Միջին բարձրություններում, գորշ անտառային և դարչնագույն հողերի վրա աճում են սոճի, լիբանանյան մայրի, կաղնի, մշտադալար մերձարևադարձային անտառներ, որոնք դեպի ստորոտ տեղի են տալիս ֆրիգանայի, կիսաանապատային և անապատային խմբակցությունների:
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհի լեռնաշղթաներ]]
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհ]]