«Արժույթի միջազգային հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
Տող 47.
1970-ականների ավարտից ԱՄՀ-ը արտոնյալ վարկեր է տրամադրում աղքատ անդամ-պետություններին, որպեսզի դրանք կարողանան՝ կարգի բերել արտաքին հաշիվները, ապահովել տնտեսական աճ և բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Ներկայումս գործող մեխանիզմը՝ «Աղքատության կրճատմանը և տնտեսական աճի խրախուսմանն ուղղված ֆինսանսավորման մեխանիզմ» (PRGF), շրջանառության մեջ է դրվել որպես նախկինում գործող «Կառուցվածքային վերակառուցման ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի» (ESAF) փոխարինիչ-1999 թվականի նոյեմբերին, որպեսզի աղքատության կրճատումը և տնտեսական աճը դարձնել տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը։
1990-ականների վերջերին ԱՄՀ-ն մեխանիզմներ մտցրեց, որոնք կոչված էին օգնել որոշ երկրների հաղթահարել անսպասելիորեն առաջացած անվստահությունը շուկայում և այդպիսով կանխել “շղթայական ռեակցիան” ` տնտեսական ճգնաժամերի տարածումը այն երկրների վրա որոնք վարում են խելամիտ քաղաքականություն։ ԱՄՀ-ը նաև վարկեր է տրամադրում այն երկրներին որոնց վճարային հաշվեկշռի հետ կապված պրոբլեմները առաջացել են բնական աղետներից, պատերազմական գործողություններից և արտահանման-ներմուծման հետ խնդիրներ որոնք առաջացել են անկախ այդ երկրի կամքից կամ գործողություններից։
Ներկայումս ԱՄՀ գլխավոր վարկառուներն են զարգացող երկրները, երկրներ`որոնք անցում են կատարում պլանային համակարգից շուկայականին, ինչպես նաև ձևավորվող շուկայով երկրներ` որոնք հաղթահարում են տնտեսական ճգնաժամերի հետևանքները։ Այդ երկրներից շատերը ունեն միայն սահմանափակ մուտք դեպի միջազգային կապիտալի շուկաներ, մասամբ պայմանավորված տնտեսական դժվարություններով։ 1970-ականների վերջից սկսած բոլոր զարգացած արդյունաբերական երկրները ի վիճակի են հոգալ կապիտալի շուկայում իրենց ֆինանսական պահանջները, բայց ԱՄՀ գոյության առաջին երկու տասնամյակներում կազմակերոպությանկազմակերպության ֆինանսավորման կեսը ուղղվում էր այդ երկրներ։
 
ԱՄՀ տրամադրած վարկերի մասնաբաժինը զարգացած և զարգացող երկրներին տրվող %։