«Սուրեն Նալբանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Սուրեն Ռուբենի Նալբանդյան''' ({{lang-ru|Сурен Рубенович Налбандян}}, [[հունիսի 3]], [[1956]], [[Գեղարդ (Կոտայքի մարզ)|Գեղարդ]], [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]]), խորհրդահայ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ-ի]] հնգակի չեմպիոն (1975,1976,1977, 1979, 1980), [[Եվրոպա]]յի չեմպիոն (1977), օլիմպիական չեմպիոն (1976), [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] սպորտի վաստակավոր վարպետ, «Պատվո նշանի» շքանշանակիր (1976)<ref>[http://grb-22.narod.ru/interv_13_nalbandan.htm СУРЕН НАЛБАНДЯН:«Я ПРОСТО ВЫПОЛНЯЛ СВОЮ РАБОТУ»...]</ref>։
== Կենսագրություն ==
Սուրեն Նալբանդյանը ծնվել է [[Գեղարդ (Կոտայքի մարզ)|Գեղարդում]]։ Ընտանիքը 1964 թվականին տեղափոխվում է [[Աստրախան]], որտեղ էլ 1969 թվականին նա սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 1972 թվականի եղել է ԽՍՀՄ պատանիների չեմպիոն, իսկ 1974 թվականին՝ երիտասարդների։ 1975 թվականին Սուրեն Նալբանդյանը դարձել է ամառային [[Սպարտակիադա]]յի և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։ 1976 թվականին հաղթող է ճանաչվում ԽՍՀՄ առաջնությունում և ընդգրկվում ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում, մասնակցում Լենինգրադի Եվրոպայի առաջնությանը և Մոնրեալի [[Օլիմպիական խաղեր]]ին: Լենինգրադի Եվրոպայի առաջնությանը Սուրեն Նալբանդյանը նվաճում է բորնզե մեդալ, իսկ Մոնրեալի օլիմպիական խաղերին նվաճում է ոսկե մեդալ և դառնում ամենաերիտասարդ օլիպիական ըմբշամարտի չեմպիոնը։ Հաջորդ տարին նա նորից է դառնում ԽՍՀՄ-ի և Եվրոպայի չեմպիոն։ 1980 թվականին մասնակցում է Մոսկվայի [[Օլիմպիական խաղեր]]ին, սակայն չի կարողանում մեդալ նվաճել։ Դրանից հետո թողնում է իր մարզական կարիերան և սկսում զբաղվել մարզչական աշխատանքներով։աշխատանքներով<ref>[https://www.youtube.com/watch?v=JJiPkY8bYRE Олимпийский чемпион по борьбе С. Р. Налбандян]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==