«Հեփեստոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
== Առասպելաբանություն ==
 
Հեփեստոսը լույս աշխարհ է գալիս որպես թուլակազմ ու կաղ երեխա: Պատկերվում է տգեղ, ծեր և կաղ։ Ըստ դիցաբանության Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան, զայրանալով մանկան տգեղությունից և թուլակազմությունից, նրան Օլիմպոսից ցած է նետել հեռավոր երկիրը<ref>{{cite book |last= Graves|first=Robert|title=The Greek Myths:1|year=1955|publisher=Penguin Books|location=Harmondsworth, Middlesex, England|pages=51|url=http://www.amazon.com/The-Greek-Myths-Robert-Graves/dp/0736621121}}</ref>: Օդի մեջ երկար սուրալուց հետո տարաբախտ մանուկը ընկնում է անծայրածիր ծովի ալիքների մեջ<ref>Гомер. Илиада XVIII 395; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 5.</ref>, սակայն ծովային աստվածները՝ մեծն Օվկանիոսի[[Օվկանիոս]]ի դուստր Էվրինոմեն և ծովային պատգամախոս ծերունի Ներեոսի դուստր [[Թետիս]]ը<ref>Гимны Гомера II 141.</ref>, խղճում են փոքրիկ Հեփեստոսին ու իրենց հետ տանում ալեհեր Օվկիանոսի ջրերի խորքերը: Այնտեղ, լազուրե անձավում, աստվածուհիները մեծացնում ու դաստիարակում են մանկանը: Հեփեստոսը դառնում է հմուտ դարբին՝ իսկական հրաշագործ իր արհեստի մեջ: Իր հզոր ձեռքերով ոսկուց ու արծաթից մշտապես զարդարանքներ է պատրաստում իր դաստիարակչուհիների՝ Էվրինոմեի ու Թետիսի համար:
 
Երկար ժամանակ Հեփեստոսն իր սրտում թաքցնում է իր մոր՝ Հերա աստվածուհու հանդեպ տածած ցասումը: Ի վերջո նա որոշում է վրեժխնդիր լինել մորից. արտասովոր գեղեցիկ մի ոսկեղեն բազկաթոռ է պատրաստում և ուղարկում [[Օլիմպոս]]՝ իբրև նվեր իր Հերային: Շանթարձակ Զևսի կինը սքանչանում է այս հրաշալի ընծայից: Եվ իրոք, միայն աստվածների ու մարդկանց թագուհին կարող էր բազմել այդպիսի արտասովոր գեղեցիկ բազկաթոռին: Սակայն Հեփեստոսն անակնկալ էր պատրաստել մոր համար. բազկաթոռին նստելուն պես Հերան պատվում է անքակտելի կապանքներով ու գամվում է իր տեղում<ref>Алкей, фр. 349 Лобель-Пейдж.</ref>: Աստվածները վրա են հասնում օգնության, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են. միայն Հեփեստոսն էր ի զորու քանդել բազկաթոռի կապանքները: Հասկանալով դա՝ աստվածները [[Հերմես]]ին ուղարկում են դարբին-աստծուն բերելու: Բանբերը երկար փորձում է համոզել Հեփեստոսին, որ իր հետ Օլիմպոս գնա ու ազատի Հերային, սակայն դարբինը հստակ է իր որոշման մեջ. նա չի կարող մոռանալ այն ցավը, որ մայրը պատճառել է իրեն<ref>Kerenyi 1951:157.</ref>:
 
Հերմեսին օգնության է գալիս [[Դիոնիսոս]]ը՝ գինու և խրախճանքի աստվածը: Նա Հեփեստոսին մի գավաթ քաղցրաբույր գինի է հյուրասիրում, հետո ևս մի գավաթ, և այդպես շարունակ: Գինովցած Հեփեստոսն արդեն պատրաստ է ամեն ինչի: Գինին հաղթում է Հեփեստոսին: Հերմեսն ու Դիոնիսոսը դարբին-աստծուն նստեցնում են ավանակի վրա ու տանում Օլիմպոս<ref>Павсаний. Описание Эллады I 20, 3; III 17, 3.</ref>: Հեփեստոսի շուրջը ուրախ պար բռնած պտտվում են բաղեղով պարուրված մենասները՝ Դիոնիսոսի մշտական ուղեկիցները՝ ձեռքներին թիրսոսներ: Վերջապես զվարթ շքախումբը հասնում է Օլիմպոս: Հեփեստոսն առանց երկմտելու ազատ է արձակում մորը՝ մոռանալով ամեն տեսակ վիրավորանք. գինին բուժել էր նրա բոլոր վերքերը:
 
[[File:Hephaistos.temple.AC.02.jpg|մինի|աջից|Հեփեստոսի տաճարը Աթենքում]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեփեստոս» էջից