«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Արդարադատության պալատում, որը իր աշխատանքները սկսեց 1661 թվականի դեկտեմբերի 3-ին, [[Սեգե]]ի գլխավորությամբ աշխատում էին 27 դատավորներ։ [[Կոլբեր]]ի ծրագրով, ով ֆինանսների գլխավոր կոնտրոլյորն էր, քննարկվում էր [[Սեգե]]ի հարցը և նույնիսկ նրան ասվում է, որ առաջին նիստից հետո կարող է այլևս չհայտվել։ Դա նշանակում էր, որ նախագահությունը հանձնվում է [[Լամունոն]]ին, ով երկրորդն էր կանցլերից հետո արդարադատության հիերրխիայում։
 
[[Լամունոն]]ի առաջարկությամբ մի քանի հոգի ներկայացվեցին պալատի աշխատանքներին մասնակցելու համար՝ ինրպեսինչպես օրինակ [[Օլիվյե դը Օրմեսոն]]ը, ով ինտենդանտ էր, երիտասարդ տարիքում եղել էր պառլամենտում խորհրդական, ինչի արդյունքում էլ դարձավ [[Ֆուկե]]ի գործի գլխավոր դերակատարը։ Բնականաբար [[Կոլբեր]]ը ձգտում էր պալատում ընդգրկել իր շրջապատին։ Պալատի պրովինցյալ անդամների ընտրությունը կատարվում էր խիստ գաղտնիության պայմաններում։ Նրանք հիմնականում իրենց տեղական պառլամենտներում խորհրդականներ էին, և հնարավոր էր, որ ընտրվում էին նրանք, ովքեր անձնապես հետաքրքրված չէին ֆինանսական գործընթացներով։
 
Պաշտոնապես հայտարարվեց, որ նոր արդարադատության պալատը, ի տարբերություն իր նախորդներից, լինելու է անողոք։ Հատուկ պարգևներ սահմանվեցին նրանց համար, ովքեր կձերբակալեին թաքնվածներին։