«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
Գիշերը Հարրի տուն են գալիս մի շարք կախարդներ, որոնց թվում էր նաև Ալաստոր Գրյումը, Նիմֆադորա Թոնքսը և այլն: Նրանք բացատրում են Հարրիին, որ պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը խնդրել է մոգության նախարար Կոռնելիուս Ֆաջին, որպեսզի Հարրի՝ Հոգվարթսից դուրս գալու որոշումը վերաքննարկեն՝ հասցնելով մինչև պաշտոնական լսումներ: Նրանք գալիս են Գրիմմո հրապարակ՝ Սիրիուս Բլեքի տուն տանելու համար: Այստեղ տեղակայվել էին Ուիզլիների ընտանիքը՝ Հերմայոնի Գրեյնջերի և Փյունիկի միաբանության այլ անդամների հետ:
 
Հաջորդ օրը Հարրին պարոն Ուիզլիի հետ գնում են մոգության նախարարություն՝ պաշտոնական լսումների համար: Նախարարը և իր հավակնորդները փորձում են Հարրիին հեռացնել Հոգվարթսից՝ որպես փաստ բելերով անչափահասի կողմից մագլի մոտ կախարդություն անելու փաստը: Հարրի բացատրությունն այն մասին, որ դեմենտորներն են հարձակվել նրանց վրա, ոչ ոք չէր լսում: Միայն շնորհիվ Ալբուս Դամբլդորի և Արաբելլա Ֆիգի Հարրին դուրս չթողեցին դպրոցից:
 
«Քինգս Քրոսս» կայարանում Սիրիուս Բլեքը պատմում է Հարրիին, որ Փյունիկի միաբանություն ստեղծվել է Ալբուս Դամբլդորի կողմից՝ Վոլնդեմորի դեմ պայքարելու համար: Նա պատմեց նաև, որ միաբանության անդամ են եղել նաև նրա ծնողները, որից հետո Սիրիուսը Հարրիին տվեց մի նկար, որտեղ միաբանության բոլոր անդամներն էին: Հարրին արդեն հինգերորդ տարին էր, ինչ սովորում էր Հոգվարթսում և արդեն հասցրել էր նկատել, որ դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և նախարարության պաշտոնական ներկայացուցիչները ժխտում էին Հարրի և Լորդ Վոլնդեմորի միջև ոչ շատ հեռավոր անցյալում տեղի ունեցած ճակատամարտը՝ ձևացնելով, որ չէին հավատում վերջինիս վերադարձին: Այդ ժամանակ Հարրին, Ռոնը և Հերմայոնին նկատում են, որ Հարրին Հոգվարթսում չէ: