«Չելենջեր տիեզերանավի աղետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Որոնաղական աշխատանքների ընթացքում Ատլանտյան օվկիանոսի հատակից հանվել են մաքոքի շատ մասեր, այդթվում նաև անձնակազմի խցիկը։ Անձնակազմի մահվան ժամանկը հստակ հայտնի չէ, և պարզվեց, որ անձնակազմից 3 հոգի (Մայքլ Ջ. Սմիթ, Էլլիսոն Ս. Օնիձուկա և Ջուդիթ Ա. Ռեզնիկ) վերապրել են տիեզերանավի ոչնչացումը և եղել են գիտակից վիճակում․ նրանք միացրել են օդի ապահովման անհատական սարքավորումները։ Այդ սարքավորումները նախատեսված չէին ճնշման տակ աշխատելու համար, և խցիկի ապահերմետիկաացման հետևանքով անձնակազմը կորցնում է գիտակցությունը։ Այդ ժամանակ տիեզերանավերը չունեին վթարային ելք, որոնք սկսել են կիրառվել այդ վթարից հետո․ անձնակազմի անդամները փրկության հնարավորություն չեն ունեցել։ Սակայն հետագայում կիրառվող վթարային ելքի համակարգերը ևս չէին կարող ապահովել անձնակազմի անվտանգությունը նմանատիպ աղետի պայմնաններում։ Տիեզերագնացները չէին կարող փրկվել խցիկի՝ 333 կմ/ժ արագությամբ ջրին բախվելու ժամանակ, երբ գերծանրաբեռնվածությունը հասել է 200 g։
 
Վթարից հետո տիեզերանավերի ծրագիրը փակվեց 32 ամսով։ Տիեզերանավի կործանման պատճառը հետազոտելու համար [[ԱՄՆ]]-ի նախագահ [[Ռոնալդ Ռեյգան]]ը հրավիրեց հատուկ հանձնաժողով, որը գլխավորել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Վիլյամ Փիրս Ռոջերսը ({{lang-en|William Pierce Rogers}})։ Մի քանի ամիս անց հանձնաժողովը եզրակացության եկավ, որ գլխավոր պատճառներից են եղել [[NASA]]-ում որոշում ընդունելու և կորպորատիվ մշակույթի բացակայություն։ 1977-ից NASA-ին հայտնի էր պինդ վառելիքով աշխատող արագացուցիչների պոտենցիալ վտանգավոր թերությունների մասին, որոնք մատակարարում էր «Morton Thiokol-ը», բայց նրանք դրան պատշաճ ուշադրություն չեն դարձրել։ Նրանք աչքաթող են արել կոնստրուկների նախազգուշացումը այդ առավոտը տիրող ցածր ջերմաստիճանում թռիչք կատարելու վտանգներն և չեն զեկուցել իրենց ղեկավարությանը։ Ռոջերսի հանձնաժողովը NASA-ին ներկայացրել է 9 հանձնարարական, որոնք ամպայմանանպայման պետք է իրականանային, որպեսզի թռիչքները վերսկսվեին։
 
Թռիչքին հետևում էին բազմաթիվ մարդիկ, քանի որ թռիչքի անձնակազմում էր Քրիստա Մաքոլիֆը՝ «Ուսուցիչը տիեզերքում» նախագծի առաջին մասնակիցը։ ԶԼՄ-ները պայթյունը մեկնաբանում էին աներևակայելի մեծ արագությամբ․ հետաքննություններից մեկը պարզել է, որ հարցված ամերիկացիների 85 % տեղյակ էր աղետի մասին։ 1990-ին նկարահանվել է «Չելենջեր» հեռուստաֆիլմը, որի գլխավոր դերակատարներն էին Կարեն Ալենը և Պիտեր Բոյլը, իսկ 2013-ին նկարահանվել է «Չելենջերի աղետը»։