«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

=== Ռոմանտիկ դարաշրջան (1820-1900) ===
[[Պատկեր:Flute player.jpg|մինի|240px|Ֆլեյտահարուհի]]
Համերգային ֆլեյտան իր կարևորության գագաթնակետին հասավ 19-րդ դարի առաջին կեսին՝ ռոմանտիկ երաժշտության ժամանակաշրջանում։ Ի հայտ եկան բազմաթիվ ֆլեյտահարներ որոնք սկսեցին հանդսհանդես գալ որպես սոլո երաժիշտներ։ Առաջին վիրտուոզ ֆլեյտահարներից է [[Ֆրիդրիխ Դյուլոն]]ը։ Ֆլեյտայի արագ զարգացմանը և ֆլեյտահարների թվի կտրուկ աճմանը շատ նպաստեց բոեմյան ֆլեյտայի տեխնիկայի ստեղծումը։
Այս ժամանակաշրջանում համերգային ֆլեյտան հիմնականում հայտնի էր Եվրոպայում։
Ֆլեյտան իր հնչողությամբ գրավել է բազմաթիվ կոմպոզիտորների որոնք արդեն 19-րդ դարի վերջում այս գործքին նվիրում էին սոլո ստեղծավորգություններ՝ առանց որևէ նվագակցությամբ։ Այս կոմպոզիտորներից մեկը ֆրանսիացի [[Կլոդ Դեբյուսի]]ն է։ Դեբյուսին գրել է նաև սոնատ ֆլեյտայի, [[ալտ]]ի և [[տավիղ]]ի համար։