«Նորարարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ պիտակներ
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}
{{Թարմացնել}}
[[Պատկեր:2007-Global-Innovation-City-Rankings-from-2thinknow.png|250px|մինի|Նորարարության գրաֆիկ ըստ քաղաքների]]
'''Նորարարություն''', ստեղծագործական գործունեությունում նորի դրսևորումը, [[մարդ]]ու ստեղծագործական ունակությունների արտահայտությունը աշխատանքում։ Սոցիալիզմը մեծ հնարավորություններ է ստեղծում համատարած նորարարության, մարդու ստեղծագործական ունակությունների և տաղանդի դրսևորման համար։ «Աշխատավորների կողմից այն բանի զգացումը, որ իրենք աշխատում են ոչ թե շահագործողների, այլ իրենց համար, իրենց հասարակության համար, ծնում է աշխատանքային խանդավառություն, նորարարություն, ստեղծագործական նախաձեռնություն, մասսայական սոցիալիստական մրցություն» ։ Աշխատանքային նորարարություն աշխատանքի արտադրողականության բարձրացման, գիտատեխնիկական առաջընթացի արագացման անսպառ աղբյուր է։ Այն ''սոցիալիստական մրցության'', հատկապես նրա բարձրագույն ձևի՝ աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի համար շարժման աղբյուրներից է, խթանում է աշխատավորների կուլտուր-տեխնիկական մակարդակի աճը, որակավորման բարձրացումը։ Նորարարություն կարևոր է գիտության և արտադրության կապի ամրապնդման գործում, ենթադրում է տեսական և գործնական գիտելիքների ստեղծագործական զարգացում։ Նորարարության տվյալներով մշակվում են տեսական նոր գիտելիքներ, զարգացման նոր մակարդակի են հասցվում [[գիտություն]]ը, տեխնիկան, արտադրությունը։ [[ԽՍՀՄ]]-ում նորարարության ծագումն ու զարգացումը սերտորեն առնչվել են հարվածայնության,, ստախանովյան շարժման հետ։ Նորարարության շնորհիվ լայն թափ է հաղորդվել ձեռնարկությունների տեխնիկական վերազինմանը։ [[Հայրենական պատերազմ]]ի տարիներին նորարարական շարժումը խթանող [[ուժ]] էր [[հայրենիք]]ի պաշտպանության, թշնամուն ջախջախելու համար երկրի ներքին ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու գործում։ Արդի ժամանակաշրջանում նորարարությունը ծավալվում է գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում, որը վերափոխում է նաև աշխատողին, նրան դարձնում արտադրողստեղծագործող։ Աշխատավորների ստեղծագործական նախաձեռնությունը շարունակ ծնում է նորարարության կազմակերպման և զարգացման նոր ձևեր, ձեռնարկություններում ստեղծվում են նորարարների խորհուրդներ, կոնստրուկտորական և գիտատեխնիկական հասարակական բյուրոներ, ստեղծագործական կոմպլեքս բրիգադներ ևն։ Նորարարական շարժման ծավալման գործում մեծ աշխատանք է տանում գյուտարարների և ռացիոնալիզատորների համամիութենական ընկերությունը։ Շատ նորարար-բանվորներ, ինժեներատեխնիկական աշխատողների հետ, մասնակցում են գիտատեխնիկական ընկերությունների գործունեությանը։ Նորարարության ծավալման գործում լուրջ ներդրումներ ունեն տնտեսական մարմինները, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունները։ Վճռական նշանակություն ունի ԽՄԿԿ կազմակերպական և գաղափարական աշխատանքը, որը ժողովրդին մշտապես մղում է ակտիվ ստեղծագործական աշխատանքի, նպաստում ստեղծագործական մթնոլորտի բարձրացմանը։