«Երկրի օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Երկրի օրը տարբեր երկրներում ավանդույթի համաձայն հնչում է խաղաղության զանգը` կոչ անելով մարդկանց զգալ մոլորակի անդամ լինելը և ջանքեր գործադրել խաղաղության ու գեղեցկության պահպանմանը մոլորակում: Խաղաղության զանգը հանդարտության, խաղաղ կյանքի և բարեկամության, հավերժական եղբայրության ու ժողովուրդների համերաշխության խորհրդանիշ է: Դա նաև կոչ է հանուն խաղաղության, Երկրի վրա կյանքի, մարդկության, մշակույթի պահպանման:
 
Խաղաղության առաջին զանգը տեղադրվել է [[ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ]]ում (Նյու Յորք) 1954 թվականին: Այն ձուլված է մետաղադրամներից, որ նվիրաբերել են բոլոր աշխարհամասերի երեխաները: Զանգը համարվում է մարդկանց համերաշխության խորհրդանիշ: Զանգի մեջ ձուլված են նաև տարբեր երկրների մարդկանց շքանշաններ, հուշամեդալներ: Զանգի վրա կա մակագրություն. «Թող միշտ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում»: 1996 թվականին համանման զանգ է տեղադրվել ՄԱԿ-ի` [[Վիեննա]]յի գրասենյակում: Խաղաղության զանգ է տեղադրված [[Ճապոնիա]]յի շատ քաղաքներում, [[Գերմանիա]]յի խոշոր քաղաքներում (1989). [[Լեհաստան]]ում, [[Թուրքիա]]յում (1989), [[Մեքսիկա]]յում (1990), [[Ավստրալիա]]յում (1992), [[Մոնղոլիա]]յում (1993), [[Ֆիլիպիններ]]ում (1994), [[Կանադա]]յում (1996). [[Բրազիլիա]]յում (1997), [[Արգենտինա]]յում (1998), [[Էկվադոր]]ում (1999), [[Ուզբեկստան]]ում (2003) և այլ երկրներում:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երկրի_օր» էջից