«Ռուբիկի խորանարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
Դասական ռուբիկ-կուբիկների դեպքում խորանարդի յուրաքանչյուր նիստ բաղկացած է թվով [[9]] հավասար քառակուսիներից, որոնք հավասարապես կրում են խորանարդի 6 գույները (սովորաբար՝ [[սպիտակ]], [[կարմիր]], [[կապույտ]], [[նարնջագույն]], [[կանաչ]] և [[դեղին]])<ref name="encgrow">{{Cite book|author=Մայքլ Դեմփսի |title=Մեծանում ենք գիտությանն համընթաց|publisher=Մարշալ Քավենդիշ |location=Լոնդոն |year=1988 |pages=1245 |isbn=0-8747-5841-6}}</ref>։ Մեխանիզմն այնպիսին է, որ հնարավոր է խորանարդի բոլոր երեսները հանգիստ կերպով պտտեցնել։ Խաղն ավարտելու (հաղթելու) համար պետք այնպես անել, որ խորանարդի յուրաքանչյուր երես ունենա համասեռ գույն։
 
== Կոնցեպցիա և զարգացում ==
=== Նախորդ փորձեր ===
[[File:Patent US3655201.png|thumb|Նիկոլսի արտոնագիրից դիագրամ, որը ցույց է տալիս խորանարդ-մագնիսների ձգումը]]
 
1970 թվականի մարտին [[Լարի Նիկոլս]]ը հայտնագործեց 2×2×2 խմբերում շարժական մասերով գլուխկոտրուկը և իր հայտնագործության համար դիմեց Կանադական արտոնագրի։ Նիկոլսի խորանարդի մասնիկներն իրար հետ միավորված էին մագնիսների օգնությամբ։ 1972-ի ապրիլի 11-ին Նիկոլսը ստանում է Միացյալ Նահանգների 3655201 արտոնագիրը, երկու տարի անց Ռուբիկն ստեղծում է իր խորանարդը։
 
1970 ապրիլի 9-ին Ֆրենկ Ֆոքսը դիմում է իր «Տարածական 3×3×3» արտոնագիր ստանալու համար։ Նա ստանում է Միացյալ Թագավորության արտոնագիր (1344259) 1974 թվականի հունվարի 16-ին<ref name=frankfoxpatent>{{cite web|title=Patent Specification 1344259|url=http://www.jaapsch.net/puzzles/patents/gb1344259.pdf|accessdate=15 June 2012}}</ref>։
 
=== Ռուբիկի հայտնագործություն ===
1970-ականների կեսերին Էռնո Ռուբիկն աշխատել է Բուդապեշտի կիրառական արվեստի և արհեստի ակադեմիայի ինտերիերի դիզայն բաժնում<ref name="ampop">{{Cite book|author=Kelly Boyer Sagert |title=The 1970s (American Popular Culture Through History) |publisher=Greenwood Press |location=Westport, Conn |year=2007 |page=130 |isbn=0-313-33919-8}}</ref>։ Չնայած այն կարծիքին, թե նա խորանարդն ստեղծել է, որպեսզի օգնի իր աշակերտներին ավելի լավ պատկերացնել եռաչափ մարմինները, նրա իրական նպատակը եղել է անկախ կերպով տեղաշարժել մասերը առանց ամբողջ մեխանիզմի փլուզման։ Նա չէր հասկացել, որ ստեղծել է գլուխկոտրուկ, մինչև չէր խառնել և փորձել վերականգնել սկզբնական դիրքը<ref>{{cite web|url=http://www.puzzlesolver.com/puzzle.php?id=29;page=15 |title=Rubik's Cube |publisher=PuzzleSolver |date=2006-12-01 |accessdate=2012-06-20}}</ref>։ Ռուբիկն իր «Կախարդական խորանարդի» համար ստացել է Հունգարական արտոնագիրը (HU170062) 1975-ին։ [[Հունգարիա]]յում սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական խորանարդ ({{lang-hu|Bűvös kocka}})։ ''Ideal-ը'' արտադրանքը ցանկանում էր վերանվանել՝ ընտրելով ավելի հեշտ հիշվող որևէ անվանում։ 1980 թվականին կախարդական խորանարդը վերանվանվել է Ռուբիկի անվամբ։
 
Կախարդական խորանարդի փորձնական փաթեթներն արտադրվել են 1977-ին և վաճառքի հանվել [[Բուդապեշտ]]ի խաղալիքների խանութներում։ Կախարդական խորանարդի մասերը կապակցված են իրար միջև պլաստիկի միակցված կտորներով, որոնք կանխում են խորանարդի հեշտությամբ քանդվելը, հակառակ Նիկոլսի մագնիսների մոդելի։ Էռնո Ռուբիկի համաձայնությամբ, գործարար Տիբոր Լացզին այն իր հետ տարավ Նյուրենբերգի խաղալիքների ցուցահանդեսին այն նպատակով, որպեսզի տարածի գլուխկոտրուկը<ref name="holper">{{Cite book|last=Holper|first=Paul|title=Inventing Millions|year=2006|pages=64–5|publisher=Orient|isbn=8122204589}}</ref>։ Այն նկատեց Seven Towns-ի հիմադիր Թոմ Կրեմերը, և 1979 թվականի սեպտեմբերին նրանք Ideal Toys-ի հետ կնքեցին պայմանագիր այն մասին, որ խորանարդը վաճառվի ամբողջ աշխարհում<ref name="holper"/>։ Գլուխկոտրուկն իր միջազգային նորամուտը նշեց Լոնդոնի, Փարիզի, Նյուրենբերգի և Նյու Յորքի խաղալիքների ցուցահանդեսներին 1980-ի հունվարին և փետրվարին։
 
== Ծանոթագրություններ==