«Ռութ Բրաուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
=== Երիտասարդություն, կարիերայի սկիզբ ===
Ռութ Էլսթոն Ուեսթոբը ծնվել է [[1928]] թվականի հունվարի 30-ին [[Վիրջինիա նահանգ|Վիրգինիա նահանգի]] Պորթսմութ քաղաքում աշխատավորների ընտանիքում<ref> [http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/11/17/AR2006111701411.html Bernstein, Adam. Ruth Brown, 78; R& B Singer Championed Musicians' Rights. Washington Post. November 18, 2006. Page B05. URL retrieved on January 9, 2007]</ref>: Նրա հայրը նավահանգստում բեռնակիր էր աշխատում, իսկ ազատ ժամանակ երգում էր եկեղեցական երգչախմբում: Ռութը չի գնում այս ճանապարհով և սկսում է հետաքրքրվել գիշերայի ակումբներում զինծառայողների համար երգելով: Երաժտական կարիերայի սկզբում նրան շատ են աջակցել Սարա Բոնը և Բիլ Հոլդեյը<ref> [https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%98%D1%81%D1%82%D0%BE%D1%87%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3/0879307366 Bogdanov et al. All Music Guide to the Blues: The Definitive Guide to the Blues p. 79. Backbeat Books. ISBN 0879307366]</ref>: [[1945]] թվականին Ռութը տնից փախավ իր սիրած տղայի ` շեփորահար Ջիմի Բրաունի հետ: Նրանք շուտով ամուսնացան: Հարսանիքից հետո նրանք ստեղծեցին դուետ և սկսեցին հանդես գալ բարերում և ակումբներում: Հետո նա մեկ ամսվա ընթացքում սկսեց համագործակցել Լակկի Միլենդերի նվագախմբի հետ, բայց երաժիշտներին անվճար ըմպելիքներ բերելուց հետո հեռացվեց այնտեղից: Ռութ Բրաունը մնաց Վաշինգտոնում, որտեղ անցան նրա վերջին համատեղ ելույթները: Այտեղ Բրաունը ծանոթացավ հայտնի Կեբ Կելոուեյի քրոջ Բլանշ Կելոուեյի հետ, ով կազակերպեց Ռութի համերգը քաղաքի գիշերային ակումբներից մեկում և շատ շուտով դարձավ նրա մենեջերը: «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի հաղորդավար ՈՒիլիս Կոնովերը նկատեց սկզբնակ երգչուհուն և առաջարկեց նրան ծանոթանալ նոր բացված «Atlantic Records» ստուդիայի տնօրեններ Հերբ Աբրամսոնի և Ամետ Էրտեգյունի հետ: Ռութ Բարունի համար կազմակերպվեցին լսումներ, բայց նա այնեղ չկարողացավ գնալ սարսափելի ավտովթարի պատճառով և 9 ամիս անցկացրեց հիվանդանոցում: [[1948]] թվականին Էրտեգյուն և Ամբրամսոնը Նյու Յորքից Վաշինգտոն եկան, որպեսզի լսեն Ռութ Բրաունի ձայնը: Ռութի երաժշտական տվյալները նրանց շատ ուրախացրեց, բայց նրանք համոզեցին նրան հայտնի բալադների կատարումից անցնել րիթմ ընդ բլյուզ ոճի:
 
===Հաջողություններ և ճանաչում ===
«Atlantic Records»-ում առաջին լսումների ժամանակ Բրաունը կատարել է «So Long» երգը, որը ձայնագրությունից հետո միանգամից հիթ դարձավ: Դրանից հետո նրան մեծ հաջողություն բերեց «Teardrops from My Eyes» երգը, որը գրվել էր [[1950]] թվականին և 11 շաբաթվա ընթացում Billboard-ի րիթմ ընդ բլյուզ ոճում զբաղել էր առաջին տեղը: Ռուդի Տումբսի գրած այս երգը դարձավ Ռութ Բրաունի կարիերայի անկյունաքարը` նրան դարձնելով րիթմ ընդ բլյուզ ոճի հայտնի կատարող: Բրաունի շատ երգեր 10 տարվա ընթացքում դարձան հիթեր<ref>[https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%98%D1%81%D1%82%D0%BE%D1%87%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3/0571129390 What Was the First Rock'n'Roll Record. — Boston & London: Faber & Faber, 1992. — ISBN 0-571-12939-0.]</ref>: Դրանց շարքում են` «I'll Wait for You» ([[1951]] թվական), «I Know» ([[1951]] թվական), «5-10-15 Hours» ([[1953]] թվական), «(Mama) He Treats Your Daughter Mean» ([[1953]] թվական), «Oh What a Dream» ([[1954]] թվական), «Mambo Baby» (1954 թվական) և «Don't Deceive Me» ([[1960]] թվական): Նրա հաջողությունը րիթմ ընդ բլյուզ ոճում նրան տվեց «Փոքրիկ Միսս Ռիթմ» և «Հուզող ձայնով աղջիկը» մականունները: Ամբողջ [[1949]] և [[1955]] թվակնների 149 օրերի ընթացքում Բրաունը գլխավորել է րիթմ ընդ բլյուզ ոճի հիթ-շքերթը, դառնալով «Atlantic Records»-ի ամենահայտնի կատարողը, հեց որի համար էլ այն ստացել է «Տուն, որը կառուցել է Ռութը» անունը:
Տող 11 ⟶ 12՝
=== Ուշ տարիներ ===
[[1993]] թվականին Ռութ Բրաունը «Բլյուզի թագուհի-մայր» անունով ներգրավվեց Ռոքնռոլի փառքի սրահում: [[1990]]-ական թվականներին նա հաճախ է հանդես եկել բլյուզի այլ կատարողների հետ, այդ թվում Չառլզ Բրաունի, իսկ տասնամյակի վերջում համերգային շրջագայություններ է ունեցել մեկ այլ ամերիկացի բլյուզ ոճի երգիչուհի Բոնի Ռայնտի հետ: Նրա ինքնակենսագրությունը` «Միսս Ռիթմ»-ը վաճառքի է հանվել [[1995]] թվականին և արժանացել երաժշտական ժուռնալիստիկայի առանձին մրցանակին: Ռութ Բրաունը մահացել է [[2006]] թվականի նոյեմբերի 17-ին [[Լաս Վեգաս|Լաս Վեգասի]] կենտրոնական հիվանդանոցում սրտի կաթվածի և ուղեղի կաթվածի հետևանքով առաջացած բարդացումների պատճառով, որոնք մեծապես վնասել էին նրա առողջությունը այդ տարվա հոկտեմբերին: 2007 թվականի հունվարի 22-ին բաբտիստական Գարլեմ եկեղեցում տեղի ունեցավ Ռութ Բրաունի` րիթմ ընդ բլյուզի փայլուն կատարողի հիշատակին նվիրված համերգ:
 
== Սինգլներ ==
{|class="wikitable"
Տող 68 ⟶ 70՝
 
== Ֆիլմեր==
 
* Shake, Rattle and Rock-Էլլա
* Black and Blue-Երգչուհի
Տող 76 ⟶ 77՝
* The Jeffersons-Բեթի
* Hello, Larry-Լեոնա Ուլսոն
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== {{Արտաքին հղումներ ==}}
 
 
== Արտաքին հղումներ ==
* [https://ru.wikipedia.org/wiki/Internet_Movie_Database Ռութ Բրաունի մասին Internet Movie Database կայքում]
* [https://ru.wikipedia.org/wiki/AllMusic Ռութ Բրաունի մասին Allmusic կայքում]