«Արարատյան բակալավրիատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
== Պատմություն ==
Արարատյան բակալավրիատի ստեղծման աշխատանքները մեկնարկել են [[2006]] թվականին, երբ ստեղծվեց [[«Այբ» կրթական հիմնադրամ|«Այբ» կրթական հիմնադրամը]], որի երկարաժամկետ նպատակներից մեկն էր ստեղծել ամբողջությամբ հայալեզու և միջազգային կրթական չափանիշներին համապատասխան կրթական ծրագիր և այն ներդնել ՀՀ, Արցախի և  սփյուռքի դպրոցներում՝ այդպիսով մրցունակ կրթության հնարավորություն ընձեռելով հայ աշակերտներին։
 
Ընդհանուր առմամբ, [[2006]] թվականից մինչև [[2016]] թվականը ծրագրի յուրաքանչյուր տարր մանրազնին կերպով մշակվել և փորձարկվել է [[«Այբ» կրթական հիմնադրամ|«Այբ» կրթական հիմնադրամի]] ծրագրերի շրջանակում, ինչպես նաև [[Այբ դպրոց|«Այբ» դպրոցում]], որը հանդես է գալիս որպես ծրագրի համամշակող և փորձարկող։ ''[[Այբ դպրոց|«Այբ» դպրոցը]] առաջին կրթօջախն է Հայաստանում, որն առաջարկում է «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։'' Ծրագրի վերջնական փորձարկումը, լրամշակումն ու ամբողջացումն ավարտվել են [[2016]] թվականին, և [[2016|2016-2017 թթ․]] մեկնարկել է [[ՀՀ մարզեր|ՀՀ մարզերի]] և [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Արցախի]] դպրոցներում ծրագրի ներդրման գործընթացը։
 
Ներդրման վերոնշյալ մոդելը պայմանավորված է նրանով, որ Արարատյան բակալավրիատն առաջին փուլում (առաջիկա 5-10 տարում) թիրախավորում է ավագ դպրոցը՝ որպես հնարավորություն՝ նոր որակի ազդեցություն ունենալու տնտեսության և բուհական կրթության զարգացման բնագավառում, իսկ երկրորդ փուլում թիրախավորելու է հիմնական դպրոցը` հանրակրթության լիարժեք որակական թռիչք ապահովելու նպատակով։
Տող 37.
 
== Արարատյան բակալավրիատը՝ պետական հանրակրթական ծրագիր ՀՀ-ում ==
[[ՀՀ կառավարություն|ՀՀ կառավարության]] [[2016 թուական|2016 թ․ դեկտեմբերի 15]]-ի որոշմամբ՝ ԱԲ-ը Հայաստանում հաստատվեց որպես պետական հանրակրթական ծրագիր՝ թույլտվություն ստանալով գործել ներկայիս պետական հանրակրթական ծրագրին զուգահեռ։
 
Այդ հրամանով [[ՀՀ կառավարություն|ՀՀ կառավարությունը]] որոշեց՝
Տող 47.
[[2015|2015 թվականին]] [[Քեմբրիջի համալսարան|Քեմբրիջի համալսարանի]] «Քեմբրիջի միջազգային քննություններ» (ՔՄՔ) կենտրոնը համաքննեց «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը (ուսումնական պլանները, դասագրքերը, տնային աշխատանքները, քննական թեստերը, գնահատման համակարգը, առարկայական և միջառարկայական նախագծերը, կրթության միջոցով փոխանցվող արժեքները) և այն համազոր ճանաչեց  բրիտանական GCE A Level խորացված մակարդակի դպրոցական որակավորմանը։
 
[[2016]] թվականին [[Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն|Մեծ Բրիտանիայի]] ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ / UK NARIC) ուսումնասիրեց ԱԲ-ի կրթական համակարգը (դասավանդվող առանձին առարկաները, ԱԲ ծրագրում աշակերտների ներգրավման պայմանները, առարկայական ծրագրերի խորությունը, ժամանակային տևողությունը, ուսուցման մեթոդաբանությունը, բովանդակությունը և կառուցվածքը, ուսուցման վերջնարդյունքները, գնահատման համակարգը, ամփոփիչ ավարտական քննությունները և որակի ապահովման մեխանիզմները) և այն համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։
 
ԱԲ-ի համազորությունն այդ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում։