«Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը (ֆիլմ, 2003)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
== Սյուժե ==
Հոգվարթսի արդեն երրորդ կուրսի ուսանող Հարրի Փոթերը և իր ընկերները ուսումնական տարին պետք է սկսել 1993 թվականի սեպտեմբերի 1-ին: Օգոստոսի վերջին Հարրին հերթական անգամ վիճում է Դուրսլեյների ընտանիքի հետ՝ պատահականորեն կախարդելով մորաքույր Մերջին, ով շարունակ նրան ծաղրում էր: Հարրին հավաքում է իր բոլոր իրերը և դուրս գալիս տնից: Փողոցում նրան թվում է, որ ինչ-որ մեկը հետևում է նրան: Թփերում նա տեսնում է մի տարօրինակ սև շուն, ապա հանում է իր կախարդական փայտիկը, բայց, պատահմամբ սայթաքելով, ընկնում է, և հենց այդ պահին ժամանում է կախարդական եռահարկ «Գիշերային ասպետ» ավտոբուսը, և շունը անհետանում է:
 
«Գիշերային ասպետը» Հարրին բերում է «Ծակ Կաթսա» փաբը, որտեղ նրան սպասում են իր ընկերները՝ Ռոնը և Հերմայոնին: Սակայն նրանց ուրախութոյւնը երար չտևից: Մոգության նախարարության նախարար Կոռնելիուս Ֆաջը հայտնեց, որ Ազկաբանից փախչել է Սիրիուս Բլեքը, ում համարոմ են մութ, չար կախարդ և Վոլնդեմորի հետևորդ: Ամենայն հավանակնությամբ նա ուզում էր սպանել Հարրին: Արթուր Ուիզլին՝ Ռոնի հայրը և Մոգության նախարության աշխատակիցը, խնդրեց Հարրիին ոչ մի անգամ չփնրել Հարրիին: Հարրին խելքը կորցրել էր. ինչո՞ւ նա պետք է Բլեքին փնտրել: Գնացքում ընկերները նստում են այն կուպեն, որրտեղ քնած է Մթին արվեստների նոր ուսուցիչը՝ Ռիմուս Լյուպինը: Մինչ նրանք քննարկում էին Սիրիուս Բլեքի փախուստը, գնացքը, նախքան դպրոցը հասնելը, կանգ առավ:
 
Հանկարծակի տիրեց ցուրտը, և զգացվում էր, որ գնացքի միջանցքով դեմի նրանց խուցը ինչ-որ մեկն է գալիս: Եվ երբ կուպեի դուռը բացվում է, ընկերները տեսնում են սև պատմուճաններում մի ահասարսուռ էակների՝ դեմենտորներին: Հարրին հանկարծակի լսում է կնոջ ճիչ, և ապա դեմենտորի հարձակումից կորցնում է գիտակցությունը: Պրոֆեսոր Լյուպինը զարթնում է և օգտագործում է շատ յուրօրինակ մարտական մի հմայություն՝ «Էքսպեկտո Պատրոնում», որի արդյունքում դեմոնտորները կորչում են կուպեի: Հասնելով Հոգվարթս, Հարրին, Ռոնը և Հերմայոնին իմանում են, որ իրենց դպրոցը այսուհետ պետք է հսկեն դեմենտերները, որոնք փնտրում են Սիրիուս Բլեքին: Հարրին խնդրում է Լյուպինին սովորեցնել իրեն դեմենտորներից պաշտպանվելու համայություններ:
 
Լյուպինը համաձայնում է պարապմունքներ անցկացնել Հարրի հետ, բայց կեսգիշերներին նա ինչ-ինչ պատճառներով խախտում է պարապմունքները: Մոգական արարածների մասին դասերը արդեն Հագրիդն է դասավանդում: Դրանից գոհ չեն սլիդերինցիները (հատկապես Դրակո Մալֆոյը): Հագրիդը առաջին դասին ուսանողներին ծանոթացնում է հիպոգրաֆ Կտցաթևի հետ, ով բոլորին իրեն պահանջում է մեծ հարգանք: Մինչ նրան մոտենալը պետք ա անպայման խոնարվել: Հարրի մոտ դա ստացվում է, և ի պատասխան դրան, հիպոգրաֆ Կտցաթևը նույնպես խոնարհվում է Հարրիին, որից հետո Հարրին կատարում է Կտցաթևի վրա իր աաջին թռիչը, որը բարեհաջող է ավարտվում: Մոլֆոյն էլ, չցանկանալով խոնարհվել գրիֆինդորցիների առաջ, նեցաղնում է Կտցաթձին, որի արդյունքում ստանում է ձեռքի վնասվածք, և ապա դիմում է հորը՝ Լյուսիս Մալֆոյին: Արդյունքում Կտցաթևին մահապատժի են դատապարտում:
 
Kախարդների միակ գյուղում՝ Հոգսմիթում, ձմեռային զբոսանքի ժամանակ, Հարրին, իր անտեսանելի թիկնոցի տակից մտնում է մադամ Ռոսմերթի բարը և իմանում է, որ խուզարկման մեջ գտնվող ՍԻրիուս Բլեքը իր կնքահայրն է: Նա նաև Հարրիի հոր՝ Ջեմսի լավագույն ընկերն էր: Համարվում է, որ նա մատնել է Փոթերների ընտանիքին այն ժամանակ, երբ նրանք թաքնվում էին Վոլնդեմորից, նրան համարվում էին նաև, որ Բլեքը սպանել է Փիթեր Փեթթեգրյուին՝ Փոթթերների ընտնիքի ևս մեկ ընկերոջ (նրանից գտել էին միայն նրա մատը, ուրիշ ոչինչ): Հարրին ցանկանում է գտնել Սիրիուսին և ստիպել պատասխան տալ իր ծնողներին դավաճանելու և սպանության համար:
 
Բայց մի օր, նայելով «Ավազակների քարտեզին», Հարրին Ուիզլի եղբայրների հետ տեսնում են (Սուրբ ծննդյան օրը), որ Հոգվարթսում շրջում է ինքը՝ Փիթեր Փեթերգյուն: Հարրին սենյակից դուրս է գալիս, և քարտեզով հասնում Փիթերգյուին. ըստ քարտեզի, նրանք արդեն պետք է հանդիպած լինեին, սակայն Հարրին ոչ մեկի չէր տեսնում: Շրջադարձներից մեկի ժամանակ Հարրին հանդիպում է [[Սևերուս Սնեյփ|Սնեյփ]], բայց Հարրիին օգնության է գալիս Լյուպինը: Նա վերցնում է քարտեզը, որը Սնեյփը ցանկանում էր բռնագրավել, և ասաց, որ ինքն է դա նրան սովորեցրել, և խնդրեց Հարրիին նրա աշխատասենյակ գալ:
 
Լյուպինը իր աշխատասենյակում Հարրին անկարգության համար նախատում է և նրանից վերցնում է քարտեզը: Հարրին հայտնում է Լյուպինին, որ քարտեզը մեկ-մեկ սխալ է ցույց տալիս, այն ցույց է տալիս արդեն մահացած մարդկանց, և որպես օրինակ, ասեց Փիթեր Փեթիգրյուի անունը: Լյուպինը զարմանքից քարացավ. չէ՞ որ նա գիտեր, որ քարտեզը երբեք էլ չէր ստում (Հարրին չգիտեր, որ Լյուպինը քարտեզի ստեղծողներից մեկն էր): Հիպոգրաֆի կախաղանի օրը Հարրին, Ռոնը և Հերմայոնին գնում է Հագրիդի խրճիթը, որպեսզի կարեկցնեն իրեն: Նրանք զրում են, Հագրիդը Ռոնին է վերադարձնւմ իր կորած մկանը՝ Կորոստային: Հանկարծ ինչ-որ մեկը պատուհանից քար է նետում. նրանցից մեկը կոտրում է վազան, իսկ մյուսը դիպչում է ուղիղ Հարրիի գլխին:
 
Ընկերները պատուհանից դուրս են նայում և տեսնում են, որ Հագրիդի խրճիթին են մոտենում նախարար Ֆաջը, Ալբուս Դաբլդորը և դահիճ Ուոլդեն Մաքնեյրը: Հարրին, Ռոնը և Հերմայոնին գաղտնի դուրս են գալիդ տնից և վազում Հոգվարթս: Ճանապարհին Կորոստան կծում է Ռոնի ձեռքը և փախչում է: Նա վազում է նրա հետևից և բռնում է մկանը, բայց հանկարծ դուրս է գալիս սև շունը (ում Հարրին արդեն տեսել էր) և նրան քարշ տալով տանում է դեպի Շառաչող ուռին, որի արմատները պարզվում է գաղտնի մուտք է: Հերմայոնին և Հարրին վազում են Ռոնի և շան հետևից: Թունելը նրանց հասցնում է Ճվճվացող հյուղակի մոտ, որը, ըստ ավանդության, ուրվականներով է պաշարված:
 
Այստեղ ուրվականներ չկան, բայց դրա փոխարեն անկյունում կանգնած է Սիրիուս Բլեքը: Հարրին հավատացած է, որ Սիրիուսը դավաճան է, և իր փայտիկը ուղղում է դեպի Բլեքը: բայց սենյակ է մտնում Լյուպինը, ապա Սնեյփը: Հարրին այդ ժամանակ հմայության շնորհիվ շշմեցնում է Սնեյփին, և Բլեքն ու Լյուպինը փորձում են բացատրել Հարրիին, որ Սիրիուսը չի դավաճանել Փոթերների ընտանիքին: Դա Փիթերն է արել՝ անիմագը, ով ընդունակ է վերափոխվել առնետի: Պարզվում է, որ Ռոնը առնետը հենց ինքը՝ Փիթերգյուն է:
 
Հարրին համոզում է Սիրիուսին չսպանել Փիթերին, քանի որ նա միակ մագն է, որ կարող է ապացուցել վերջինիս անմեղությունը: Բոլոր դուրս են գալիս խրճիթից, իսկ Սիրիուսը Հարրիին առաջարկում է դառնալ նրա խնամակալը և միասին ապրել: Այսօր լիալուսնի օրն էր, որի մասին մոռացել է պրոֆեսոր Լյուպինը. նա հանկարածկի վերափոխում է մարդագայլի: Փոթերը, իր հերթին, վերափոխվում է առնետի և փախչում է: Սիրիուսը շան է վերածվում և կռվում է իր ընկեոջ հետ: Մարդագայլը ավելի ուժեղ էր, բայց հանկարծ անտառից, որտեղից որտեղ լսվեց գայլի ոռնոց, և մարդագայլը հեռացավ:
 
Հարրին գնում է վիրավոր Սիրիուսի մոտ, ով առանց գիտակցության ընկենում է լճի ափի մոտ: Հայտնվում են դեմենտորները: Հարրին փորձում է կիրառել «Էքսպեկտո Պատրոնում» հմայությունը, բայց շուտով կորցնում է ուժերը: Լճի մյուս կողմում ինչ-որ մեկը կրկին օգտագործում է այդ հզոր հմայությունը, որի արդյունքում մի սպիտակ եղնիկ, ճեղքելով դեմենտորները, անցնում է նրանց միջով, բոլորի դեմենտորներին հետ պահելով Հարրից և Սիրիուսից: Հարրին կորցնում է գիտակցությունը, և մի քանի ժամ անց արթնանում է Հոգվարթսի դպրոցական հիվանդանոցում: Ընկերներից ու Դամբլդորից նա իմանում է, որ Սիրիուսը պահվում է դպրոցի աշտարակում և նրանց սպասվում է կախաղան՝ դեմենտորների համբույրը: Փիթերը փախել էր, իսկ դա նշանակում է, որ Սիրիուսի անմեղությունը հաստատող ոչ մի ապացույց չկա:
 
Դամբլդորն ասում էր, որ երբ նրան ինչ-որ բան նախկինում դուր չի եկել, նա վերադարձել է անցյալ: Հերմայոնին ընդունում է նրա խորհուրդը. նա ունի մի անսովոր կախարդական սարք, որը նրան պրոֆեսոր ՄաքԳոնագոլն էր տվել, որպեսզի աղջիկը կարողանա ներկա գտնվել միանգամից մի քանի դասերի, որոնք նույն ժամանակում էին անցկացվում: Դա ժամանակի թափանիվն էր: Հարրին և Հերմայոնին ճամփորդում են ժամանկով, կարողանում են փրկել Կտցաթևին և Սիրիուսին, ինչպես նաև օգնում են իրենք իրենց. քարը, որը ընկել էր Հարրի գլխին Հագրիդի խչճիթում, հերմայոնին էր գցել: Այդ առեղծվայաին ոռնոցը, որը Լյուպինին հետ քշեց այդտեղից, նույնպես ինքն էլ արել: Եվ վերջապես, երբ Հարրին ուագնաց էր, Պատրոնոսի կախարդանքը արել էր հենց ինքը՝ Հարրին, այլ ոչ թե իր հայրը՝ Ջեյմսը, ինչպես որ նա էր նախկինում կարծում:
 
Ֆիլմի եզրափակիչ դրվագները անցնում են Հոգվարթսի Մեծ դահիճում, երբ Հարրի կնքահայրը՝ Սիրիուսը, նրան է ուղարկում նոր «Կայծակ» ցախավելը: Ամբողջ դահլիճում սլվում էր ուրախ ձայներ:
 
== Դերերում ==