«Հրեշտակ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
|||
Տող 32.
== Հրեշտակների էությունը և բնույթը քրիստոնեության մեջ ==
Հրեշտակների հետ կապված այս կետի շուրջ [[Աստվածաշունչ]]ը բավարար քանակի տվյալներ ու տեղեկություններ է հայտնում, որոնք քրիստոնեական վրդապետության զարգացման հետ աստիճանաբար քիչ թե շատ զարգացվել են։ Դառնալով հրեշտակների ձևին ու նյութին՝ պետք է ուշադրություն դարձնել պատկերներում և քանդակներում նրանց տրվող արտաքին բնութագրին։ Հիմնականում հրեշտակները պատկերվում են որպես շողարձակող երիտասարդներ, ովքեր հաճախ փոքր-ինչ կանացի դեմքեր ունեն, ճերմակ հանդերձներ և ճերմակ փետրավոր թևեր։ Երբեմն պատկերվում են նաև փոքրիկ մանկական գլուխներ՝ շրջապատված 4, 6 կամ 8 թևերով։ Սրանք օրինակներն են սերովբեների և քերովբեների։ Արևմտյան ռենեսանսի շրջանում (14-16 դդ.) հրեշտակները պատկերվում էին հունական կուպիդոնների (մերկ մանուկներ՝ փոքրիկ փետրավոր թևերով) տեսքով։ Սա կրում էր [[Հեթանոսություն|հեթանոսության]] ազդեցությունը և ոչ մի ընդհանրություն չունի [[Հայ Առաքելական Եկեղեցու]] հրեշտակաբանության հետ։ Հրեշտակները Սուրբ Գրքում հիմնականում հայտնվում են մարդկային տեսքով, ինչպես ասենք [[Յուղաբեր կանայք|Յուղաբեր կանանց]] հայտնվելիս (Ղուկ. 24։4), [[Սոդոմ]]ում՝ [[Ղովտ]]ին այցելելիս (Ծննդ. 19:5) կամ Տուբիի վարձած մարդու պարագայում, որն իրականում [[Հրեշտակապետ|Ռափայել հրեշտակապետ]]ն էր (Տոբ. 5:5): Ըստ [[Հովհան Դամասկացի|Հովհան Դամասկացու]] (8-րդ դար) հրեշտակները մարդուն հայտնվում են այն տեսքով, ինչպես որ մարդը պատրաստ է նրանց ընդունել։ Լուսեղեն լինելու պարագան էլ մի քանի տեղերում շեշտված է [[Աստվածաշունչ]] մատյանում (Դան. 10:6, Մատթ. 28:3, Ղուկ. 24:4). վստահաբար սա կապվում է նաև նրանց ճերմակ հանդերձների հետ (հմմտ. Մարկ. 16:5, Հովհ. 20:12): Պատկերներում հրեշտակներին տրվող կանացի կամ ոչ առնական դեմքերը հաստատում են այն կարծիքը, որ հրեշտակները չունեն սեռ, ինչպես այդ բացահայտ վկայում է Քրիստոսը՝ ասելով. ''«Ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդու գնում… ինչպես հրեշտակները»'' (Մատթ. 22։30 հմմտ. Ղուկ. 20։35-36)։ Սրանից ակնհայտ է, որ հրեշտակները ո՛չ ծնվում ու բազմանում են, ո՛չ մահանում ու պակասում. նրանք անմահ են ու մշտնջենավոր, չունեն կենսաբանական պայմանավորվածություն։ Այս վերջինը ապացուցում է այն
Այսպիսով հրեշտակների հատկությունների վերաբերյալ կարելի է անել հետևյալ եզրակացությունները. Հրեշտակները՝
|