«Վիներ Նոյշտադտ (Ավստրիա)»–ի խմբագրումների տարբերություն

Ավստրիական պատմության մեջ Վիներ-Նոյշտադտը խաղացել է կարևոր դեր<ref>Buttlar, Gertrud (1993). Wiener Neustadt Geschichte, Kunst, Kultur, Wirtschaft. p. 3. </ref>: Հիմնադրվել է [[1190]] թվականին [[Լեոպոլդ VI (Ավստրիայի դուքս)|Լեոպոլդ VI]]-ի կողմից։ Քաղաքը շատ տիրակալների նստավայրն է եղել: Այստեղ են ծնվել Ֆրիդրիխ III և Մաքսիմիլիան I կայսրերը: Վերջինը թաղված է քաղաքում գտնվող եկեղեցում: Թուրքերի հետ պատերազմի ժամանակ քաղաքին սպառնում էր թշնամու մեծ բազմությունը<ref>Howorth, Henry Hoyle. History of the Mongols from the 9th to the 19th Century: Part 1 the Mongols Proper and the Kalmyks. Cosimo Classics (January 1, 2013). p. 152</ref>: Քաղաքը վերապրել է [[1529]] և [[1683]] թվականների պաշարումները: Կործանիչ հրդեհներից բացի, Վիներ-Նոյշտադտն իր գոյության ամբողջ ընթացքում նաև դիմակայել է երկրաշարժերին: Քաղաքի համար ճակատագրական էր [[1768]] թվականի երկրաշարժը: [[1834]] թվականի խոշոր հրդեհից հետո Վիներ-Նոյշտադտը վերակառուցվել է, քաղաքի հին պարիսպներն ու պատերը թաղվել են, սակայն պահպանվել են մի քանի պատմամշակութային շինություններ, օրինակ՝ հին դքսական (ապա` կայսերական) ամրոցը, որտեղ [[1752]] թվականից գործել է Մարիա Թերեզայի հիմնած Ռազմական ակադեմիան:
 
== Քաղաքական իրավիժակիրավիճակ ==
[[2010]] թվականի տվյալներով քաղաքապետը Բերնհարդ Մյուլերն է (ԱՍԴԿ):
Համայնքի խորհուրդը ({{lang-de|Gemeinderat}}) բաղկացած է 40 տեղից.
1532

edits