«Շիրակ (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 33.
[null Արշակունյաց] հարստության հաստատումից հետոª մթ. 1-ին դարի կեսեր, երբ երկրում ձևավորվում են ֆեոդալական հարաբերությունները, նախկինում արքայապատկան Շիրակ գավառը որպես ավատ տրվում է Կամսարական հզոր նախարարական տոհմին:
 
4-րդ դարի սկզբում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո Շիրակում սկսվում է նոր տիպի հոգևոր [null կառույցների] շինարարություն, որոնցից է 5-րդ դարի Երերույքի բազիլիկը և այլ տաճարներ մինչ այժմ կանգուն են և հանդիսանում են վաղ միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներ: Արշակունյաց հարստության անկումից և Հայաստանի արաբական նվաճումից հետո էլ Կամսարական նախարարական տոհմը շարունակում է իր իշխա¬նությունը Շիրակում: Նրանց իշխանության տարիներին գավառը տնտեսական և մշակութային վեր¬ելք է ապրում, հռչակվում մտավորական ու զինվորական գործիչներով, բազմաթիվ հոյակերտ ճար¬տա¬րապետականճարտարապետական կոթողներով: 
 
[null Բագրատունյաց] օրոքª /9-11-րդ դարերում/ Շիրակը նոր վերելք է ապրում: 961 թվականին Անին հռչակվում է մայրաքաղաք և կարճ ժամանակում դառնում արևելքի ամենախոշոր և նշանավոր քաղաքներից մեկը: Քաղաքի բնակչությունը 11-13-րդ դարերում հասնում էր մոտ 100.000-ի: Անիի արագ զարգացումը պայմանավորված էր ոչ միայն երկրի ընդհանուր տնտեսական վերելքով ու մայրաքաղաք դառնալով, այլև աշխարհագրական հարմար դիրքով: Այն գտնվում էր Բագրատունյաց թագավորության գրեթե կենտրոնում և մի շարք հարմար ճանապարհներով կապված էր ինչպես Հայաստանի տարբեր մասերի, այնպես էլ Վրաստանի, Աղվանքի, Իրանի, Միջագետքի, Բյուզանդիայի և Սև ծովի առափնյա շրջանների հետ: Քաղաքում ծաղկում էին արհեստները, առևտուրն ու մշակույթը: Անին ուներ ընդարձակ շուկայական հրապարակ, բազմաթիվ իջևաններ և հյուրանոցներ /[null նկար]/: