«Կրթության գերազանցության ազգային ծրագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Պատմություն ==
2014 թվականին [[«Այբ» կրթական հիմնադրամ|«Այբ» կրթական հիմնադրամը]] հետամուտ եղավ  Կրթության գերազանցության ազգային ծրագրի մշակմանը՝ ստեղծելու Հայաստանում մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցական կրթական ծրագիր և բարձրացնելու հասարակության մեջ ուսուցչի դերի կարևորությունն ու հեղինակությունը:
 
Հայաստանում մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցական կրթական ծրագիր ստեղծելու նպատակով «Այբ» կրթական հիմնադրամը լրամշակեց և ամբողջացրեց հիմնադրամի մշակած  և մի շարք ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ «Այբ» դպրոցում, փորձարկած կրթական ծրագիրը (ծրագրի մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2006-2007 թթ․)՝ 2015 թվականին այն ամբողջությամբ ներդնելով «Այբ» ավագ դպրոցում և ծրագիրն անվանելով «Արարատյան բակալավրիատ»։
 
Հասարակության մեջ ուսուցչի դերի կարևորությունն ու հեղինակությունը բարձրացնելու նպատակով «<nowiki/>[[«Այբ» կրթական հիմնադրամ|Այբ» կրթական հիմնադրամը]] 2014 թվականին ձեռնամուխ եղավ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում [[Արարատյան բակալավրիատ|Արարատյան բակալավրիատի]] ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մշակմանը։
 
=== ԿԳԱԾ-ի հիմնական նպատակներն են․ ===
Տող 17.
 
== «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիր ==
[[Արարատյան բակալավրիատ|Արարատյան բակալավրիատը (ԱԲ)]] ԿԳԱԾ-ի իրականացման հիմնական գործիքն է։ Այն հայալեզու և միջազգայորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու հայ աշակերտներին։ Ծրագիրը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և, 2006 թվականից սկսած, փորձարկվել հիմնադրամի տարբեր ծրագրերի, այդ թվում՝ [[Այբ դպրոց|«Այբ» դպրոցի]] շրջանակներում։ ԱԲ-ն ամբողջացվել և լրամշակվել է ԿԳԱԾ-ի շրջանակում: ԱԲ ծրագիրը կարող է ներդրվել բոլոր պետական և մասնավոր դպրոցներում:
 
== ԿԳԱԾ-ի շրջանակում ուսուցիչների մասնագիտական զարգացում և հավաստագրում ==