«Կրթության գերազանցության ազգային ծրագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Կրթության գերազանցության ազգային ծրագիր (ԿԳԱԾ), Հանրակրթությունը Հայաստանում|Հայաստանի հանրակ...»:
 
No edit summary
Տող 15.
#  ձևավորել համաշխարհային հասարակական-տնտեսական զարգացումներում ակտիվ դերակատարություն ստանձնող հասարակություն, 
#   խթանել սեփական ինքնության և ապագայի հետ ներդաշնակ, ստեղծագործ, նորարար և բաց հասարակության ձևավորումը։
 
== «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիր ==
[[Արարատյան բակալավրիատ|Արարատյան բակալավրիատը (ԱԲ)]] ԿԳԱԾ-ի իրականացման հիմնական գործիքն է։ Այն հայալեզու և միջազգայորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու հայ աշակերտներին։ Ծրագիրը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և, 2006 թվականից սկսած, փորձարկվել հիմնադրամի տարբեր ծրագրերի, այդ թվում՝ «Այբ» դպրոցի շրջանակներում։ ԱԲ-ն ամբողջացվել և լրամշակվել է ԿԳԱԾ-ի շրջանակում: ԱԲ ծրագիրը կարող է ներդրվել բոլոր պետական և մասնավոր դպրոցներում:
 
== ԿԳԱԾ-ի շրջանակում ուսուցիչների մասնագիտական զարգացում և հավաստագրում ==
Գործող և նոր ուսուցիչներին դասավանդման համաշխարհային լավագույն փորձով, գիտելիքներով և հմտություններով զինելու համար 2014 թվականին ԿԳԱԾ-ի շրջանակում մեկնարկեց ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մշակումը։ Ծրագիրը ներառում է 20-շաբաթյա խորացված ուսուցում, որի ընթացքում իրականացվում է երեք դեմ առ դեմ հանդիպում։
 
Ծրագրի մասնակիցների գնահատման երեք հիմնական չափանիշներն են գիտելիքները, հմտությունները և անձնային որակները։ Վերոնշյալ բոլոր չափանիշներով հետևողական առաջընթաց ապահովելու նպատակով ԱԲ-ի ուսուցիչների զարգացման ծրագիրը մասնակիցներին տրամադրում է հատուկ գործիք՝ «չափանիշների համապատասխանության նշանացույց» (Teacher Standards Progress Tracker)։
 
ԱԲ-ի ուսուցիչների զարգացման և հավաստագրման ծրագրի առանցքը մենտորությունն է․ մասնակիցներին կցվում են մենտորներ՝ ուսումնառությունն առավել սահուն դարձնելու և նրան համայնքային բնույթ հաղորդելու համար։ 
 
Ծրագրի ավարտին ուսուցիչները ԿԳԱԾ-ից ստանում են ԱԲ-ի ուսուցչի (5 տարի ժամկետով՝ նորացվելու պայմանով) կամ ԱԲ-ի ավագ ուսուցչի հավաստագիր (վաղեմության ժամկետ չունի)։
 
== Միջազգային գործընկերներ ==
«Այբ» կրթական հիմնադրամը ԿԳԱԾ-ի իրականացման և հանրակրթության բարձրացման նպատակով համագործակցում է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ: Համագործակցության շրջանակում՝
* Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնը ապահովում է ԱԲ-ի համաքննումն ու զարգացման ծրագրային օժանդակությունը, աջակցում միջազգայնորեն մրցունակ և կրթության զարգացմանը միտված քննական համակարգի ձևավորմանը.
* Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտը աջակցում է ուսուցիչների զարգացման  ծրագրի մշակմանը, ներդրմանը և մշտադիտարկմանը:
 
== Հանրային իրազեկում և լսումներ ==
2014 թ. սեպտեմբերի 13-ին [[ՀՀ Նախագահ|ՀՀ նախագահ]] Սերժ Սարգսյանը [[Շիրակի մարզ]] կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարեց Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկի մասին։ ԿԳԱԾ-ի հանրայնացման շրջանակում ԿԳԱԾ-ի նախաձեռնող և աշխատանքային խմբերը 2014 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. մարտ քննարկումներ և հանրային լսումներ են իրականացրել Երևանում, [[ՀՀ վարչատարածքային բաժանում#.D5.84.D5.A1.D6.80.D5.A6.D5.A5.D6.80|ՀՀ բոլոր մարզերում]] և Արցախում։ Նպատակներն էին՝
* հասարակության շահագրգիռ խմբերին ծանոթացնել ծրագրի մանրամասներին
* շահագրգիռ խմբերին մասնակից դարձնել ծրագրի լրամշակմանը` արդյունքում բարելավելով այն
* հասարակության շահագրգիռ խմբերի շրջանում ձևավորել «սեփականության» զգացողություն:     
Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 21 հանդիպում (11 մարզային քննարկում և առանձին խմբերի հետ 10 հանդիպում), որոնց մասնակցել է 2000-ից ավելի մարդ։
 
== ԿԳԱԾ-ի ֆինանսավորում ==
Ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Պետությունը համակարգված օժանդակություն է մատուցում ազգային ծրագրի իրականացման համար: Պետական դպրոցներում ԱԲ-ի ներդրումը կիրականացվի պետբյուջեից նախատեսված ֆինանսավորմամբ: