«Գրանադա ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5498 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (հայերեն անվանում)
«'''Գրանադա'''» ({{lang-es|Granada Club de Fútbol}}) — իսպանական ֆուտբոլային ակումբ [[Գրանադա]] քաղաքից։ Հիմնադրվել է 1931 թվականի ապրիլի 14-ին, տնային մարզադաշտն է [[Լոս Կարմենես]]ը։ Լավագույն արդյունքը Լա Լիգայում եղել է 6-րդ տեղը երկու անգամ, իսկ [[Կոպա դել Ռեյ]]ի 1958-59 մրցաշրջանում հասել է եզրափակիչ։
 
Գրանադան երրորդ անդալուսական ակումբն է [[Ռեալ Բետիս|Բետիս]]ից և [[Սևիլյա ՖԱ|Սևիլյա]]յի հետո, որը հանդես է եկել [[Լա Լիգա]]յում, [[Լա Լիգա 1941-42|1941–42]] մրցաշրջանում: Ակումբը Առաջին դիվիզիոնի միավորների պատմական դասակարգման աղյուսակում 24-րդն է, որտեղ հանդես է եկել 20 մրցաշրջան և 2 անգամ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
 
==Պատմություն==
''Գրանադա Կլաբ դե Ֆուտբոլը'' հիմնադրվել է 1931 թվականի ապրիլի 14-ին<ref>[http://www.granadacf.es/index.php?seccion=club Datos del club (Club data)]; Granada official website {{es icon}}</ref>, սկզբում որպես ''Ռեկրատիվո դե Գրանադա'': Առաջին նախագահը եղել է Խուլիո Լոպես Ֆերնանդեսը:
 
Առաջին հանդիպումը անցկացրել է ''Դեպորտիվո Խեանի'' դեմ, որտեղ հաղթել է 2-1 հաշվով: Առաջին գոլը հանդիպման ժամանակ և ակումբի պատմության մեջ հեղինակել է Անտոնիո Բոմբիլարը: 1931-32 մրցաշրջանում ակումբը հաղթել է ''Տերսերա տարածքային – Սուր տարածաշրջան'' առաջնությունում:
 
Մի քանի փորձից հետո 1941-42 մրցաշրջանում ակումբն իր նորամուտը նշեց [[Լա Լիգա]]յում: Մինչև 80-ականները ակումբը խաղաց Լա Լիգայում և [[Սեգունդա դիվիզիոն]]ում: Ակումբի ոսկե դարաշրջանը 1970-ականներն էին, որի ընթացքում ակումբը Լա Լիգայում երկու անգամ գրավեց 6-րդ հորիզոնականը ([[Լա Լիգա 1971-72|1971–72]], [[Լա Լիգա 1973-74|1973–74]]).
 
1959 թվականին Գրանադան ունեցավ իր ամենամեծ հաջողությունը` հասնելով ''[[Կոպա դել Ռեյ|Կոպա դել Գեներալիսիմո]]յի'' (հետագայում ''Կոպա դել Ռեյ'') եզրափակիչ: Եզրափակչում ակումբը պարտվեց [[Բարսելոնա ՖԱ|Բարսելոնային]] 4–1 հաշվով:
 
1980-ականներին Գրանադան ունեցավ մի քանի հաջող մրցելույթներ երկրորդ դիվիզիայում, բայց մրցաշրջանների մեծ մասը անցկացրեց [[Սեգունդա դիվիզիոն Բ]]-ում, անգամ դուրս մնաց ևս մեկ մակարդակ ցածր 2002-03 մրցաշրջանում, քանի որ ֆուտբոլիստները աշխատավարձ չէին ստանում<ref>{{cite web|url=http://www.granadahoy.com/article/deportes/708481/anos/infierno.html|title=22 años en el infierno|trans_title=Granada, 22 years in hell|publisher=Granada Hoy|language=Spanish|date=20 June 2011|accessdate=20 June 2011}}</ref>: Չորս մրցաշրջան անցկացնելով չորրորդ դիվիզիոնում [[Ռեալ Մադրիդ]]ի նախկին նախագահ [[Լորենսո Սանս]]ը իր որդու հետ ժամանեց ակումբ: Նրանց օգնությամբ ակումբը նորից բարձրացավ երրորդ դիվիզիա, սակայն ուներ մեծ ֆինանսական դժվարություններ:
 
2009 թվականի հուլիսին ակումբը փակման վտանգի առաջ կանգնեց ֆինանսական խանդիրների պատճառով<ref name="UDINESE">{{cite web|url=http://afootballreport.com/post/6514153638/how-udinese-beat-the-system-and-stands-at-the-gates-of|title=How Udinese beat the system and stands at the gates of La Liga|publisher=A Football Report|date=14 June 2011|accessdate=18 June 2011}}</ref>: Ճգնաժամը լուծվեց [[Ուդինեզե (ֆուտբոլային ակումբ)|Ուդինեզեի]] հետ համագործակցության պայմանագիր կնքելուց հետո, և իտալական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստներ տրամադրեց ակումբին<ref name="UDINESE"/>: 2009-10 մրցաշջանի արդյունքով Գրանադան դուրս եկավ Սեգունդա դիվիզիոն 22 տարի անց:
 
2010-11 մրցաշրջանում Գրանադան Սեգունդա դիվիզիոնում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը<ref name="UDINESE"/>: Փլեյ օֆֆերի արդյունքով Գրանադան 35 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Լա Լիգա<ref>{{cite web|url=http://www.skysports.com/story/0,19528,11827_6995921,00.html|title=Granada promoted to La Liga|publisher=Sky Sports|date=18 June 2011|accessdate=19 June 2011}}</ref><ref>{{cite web|url=http://www.marca.com/marcador/futbol/2010_11/promocion_ascenso/final/vuelta/elc_gda/indexCronica.html|title=Granada, en Primera 35 años después|trans_title=Granada, to ''Primera'' after 35 years|publisher=Marca|language=Spanish|date=18 June 2011|accessdate=18 June 2011}}</ref>:
 
[[Լա Լիգա 2016-17|2016-17]] մրցաշրջանում Գրանադան Լա Լիգայում զբաղեցրեց վերջին 20-րդ հորիզոնականը և տեղափոխվեց Սեգունդա դիվիզոն
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Լա Լիգա}}
 
[[Կատեգորիա:Իսպանական ֆուտբոլային ակումբներ]]
[[Կատեգորիա:Սեկունդայում եղած ակումբներ]]
 
 
{{Անավարտ}}