«Վավերագրական ֆիլմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 5173100 խմբագրումը, որի հեղինակն է՝ Վանուհի (քննարկում) մասնակցուհին
Տող 75.
Վավերագրական ֆիլմի իրավիճակը կտրուկ փոխվեց հեռուստատեսության գալու հետ մեկտեղ: Այն պահանջում էր նոր տեսակի վավերագրականություն և հետևաբար ֆինանսավորում` տեխնիկական և ժանրային նոր ուղղությունների որոնման համար: 1950-ականների վերջին Ռոբերտ Դրյուն լրագրության նոր մեթոդների համար գրանտ շահելով Նյու Յորքում ստեղծեց  “Drew-assoshieyt” խումբը, որտեղ աշխատում էին օպերատոր Ռ. Ֆլաերտին, ինժեներ և ձայնային ռեժիսոր Դ. Պեննեբեյկերը, հոգեբաններ Ա. և Դ. Մայզլեսները: Վերջիններս տեսախցիկը օգտագործում էին իրենց հիվանդներին ուսումնասիրելու համար, բայց հետագայում թողեցին հին մասնագիտությունը՝ հանուն նոր կինեմատոգրաֆիական մասնագիտության:
 
Խումբը մշակել էր նոր հատուկ տեխնիկա՝ հիմնված 16մմ ձևաչափով, նախկինում սիրողական համարվող սեսախցիկի վրա: Հենց նոր տեխնիկան էլ թույլ տվեց նկարահանել “Նախընտրական ընտրությունները”(1960) ֆիլմը, որը նոր փուլ էր էկրանային դոկումենտալիստիկայի համար: Լիկոկի տեսխցիկը նկարահանեց, թե ինչպես Քեննեդին դուրս եկավ մեքենայից, շարժվեց նեղ միջանցքով, անցավ անբոխիամբոխի միջով, մարդկանց ձեռքերը սեղմեց, ժպտաց, բարձրացավ ամիբիոն և սկսեց ելույթը: Եվ այս ամենը մեկ կադրով առանց մոնտաժի: Ֆիլմը նախագահական երկու թեկնածուներ Ջոն Քեննեդի և Լյուբերտ Խեմֆրիի մասին է: Տեսախցիկը երկուսի հետ էլ մասնակցում է հավաքներին, լինում է նախընտրական շտաբներում, տեսագրում հերոսների ելույթները և հանդիսատեսի արձագանքը: Ինքը՝ տեսախցիկը, չէր միջամտում իրադարձություններին և զերծ էր ազատ հեղինակային մեկնաբանություններից: Սա դոկումենտալ ֆիլմի չափազանց նոր, թարմ և անկեղծ եզանակ էր: Գրիրսոնի դոկումենտալ կինոյի հետևորդ Պոլ Ռոտը ցնցված ասել է. “Դուք արեցիք այն, ինչի մասին մենք երազել էինք երեսուն տարի, սակայն այդպես էլ չկարողացանք անել”:
 
Լիկոկը(Leacock) կատարելագործեց իր տեսախցիկը, որպեսզի լրագրողները կարողանան հարցազրույց վերցնել ցանկացած պայմաններում: Սակայն հարցազրույցներից մեկում նոր դոկումենտալ ֆիլմի մասին Լիկոկը այսպես արտահայտվեց. “Մենք  ՄՆ-ում դոկումենտալ կինոյի նահապետերս, սկսեցինք նրանից, որ ստեղծեցինք դպրոց շատ խիստ կանոններով: Վճռեցինք, որ յուրաքանչյուր ֆիլմի համար բավական է երկու մարդ. մեկը նկարահանում է, մյուսը      աշխատում է միկրոֆոնով: Մենք կտրականապես հրաժարվեցինք հարցազրույցներից: Իսկ հիմա ես տեսնում եմ՝ ինչպես լրագրողը ստիպում է հերթական դժբախտ մարդուն “կուլ տալ” միկրոֆոնը: Երբ դուք ֆիլմ եք նկարում կոնկրետ մարդու մասին ամենապարզունակ բանը, որ անցնում է ձեր մտքով դա արագ նրան հարց տալն է: Ես չեմ հավատում այդ մարդու ոչ մի ասածին: Ավելի հետաքրքիր է հետևել թե ինչպես է նա աշխատում: Սա պահանջում է շատ ժամանակ, իսկ հեռուստատեսությունը չի սիրում դանդաղություն: Ես եկել եմ այն եզրակացության, որ կյանքը արտացոլելու միակ ճանապարհը դա հետևելն է”: